Մինչեւ հիմա շոկ եմ ապրում. հայտնի վրացի բլոգեր եւ հաղորդավար Գուրամ Շերոզիան Երեւանում էր

Մշակութային

Վրաստանի ամենահայտնի մեդիա դեմքերից մեկը՝ բլոգեր եւ հաղորդավար ԳՈՒՐԱՄ ՇԵՐՈԶԻԱՆ այս օրերին գտնվում էր Հայաստանում։

Ծնունդով Սամեգրելոյից՝ Գուրամ Շերոզիան սկսել է իր կարիերան որպես բիզնես ոլորտի մասնագետ եւ դասախոս, իսկ հետագայում՝ հեռուստահաղորդավար։ Նա հայտնի է իր մարքեթինգային վերլուծություններով, ճանապարհորդական պատմություններով եւ մոտիվացիոն նյութերով։ Շերոզիան վարել է մի շարք հայտնի հաղորդումներ վրացական առաջատար հեռուստաալիքներում, ինչպես նաեւ ղեկավարել է իր անձնական բլոգը՝ միլիոնավոր դիտումներով։

Ըստ մեր աղբյուրների՝ Գուրամ Շերոզիան Հայաստան էր ժամանել մի քանի նպատակով, այդ շարքում նաեւ մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսի համերգին ներկա գտնվելու համար: Հնարավոր է, որ նա նաեւ պատրաստվում է տեսանյութ նկարահանել Հայաստանի տեսարժան վայրերում՝ իր YouTube ալիքի եւ ինստագրամյան հետեւորդների համար։

«Դե պարզ է, որ Ջենիֆերով հիացած՝ մինչեւ հիմա շոկ եմ ապրում...Բայց սրանից անկախ ուրախ եմ այն փաստի համար, որ երբեք այսքան շատ վրացիների չեմ հանդիպել Հայաստանում։ Շատերն էին ասում՝ ra unda vnaxot uuf (էդ ինչ ենք տեսնելու, որ) ու նման այլ անհեթեթություններԵվ ահա հիմա, որ հասել էիք այստեղ հանուն Ջ.Լ.-ի, հուսով եմ՝ տեսաք ու հասկացաք, թե որքան գեղեցիկ, ժամանակակից եւ կենսուրախ քաղաք է Երեւանը, որքան ջերմ ու հյուրընկալ մարդիկ են ապրում այնտեղ, որքան բարձր մակարդակի սպասարկում ունեն, որքան աննկարագրելիորեն համեղ ուտեստներ են պատրաստում,  որքան գեղեցիկ եւ շատ օրիգինալ ռեստորաններ ունեն, որքան գեղեցիկ են Կասկադը, Հանրապետության հրապարակը, Հյուսիսային պողատան, Հին եւ Նոր Երեւանը, Գառնին, Զվարթնոցը, Գեղարդը, Էջմիածինը եւ շատ վայրեր: Հուսով եմ՝ հիմա հասկանում եք, թե ինչու եմ այդքան ոգեւորված ու երջանիկ փախչում այնտեղ ամեն մի հաջորդ ամիս: Ու եթե այդուհանդերձ դեռ չեք սիրահարվել, ուրեմն՝ սխալ հետքով եք գնում։ Մենք քսան հոգանոց տուր ունեինք եւ յուրաքանչյուրս վերադարձանք Երեւանին սիրահարված (ես՝ միշտ եմ) եւ հրաշալի ժամանակ անցկացրեցինք: Շնորհակալ եմ», - գրել է Գուրամ Շերոզիանը, ում խոսքերը հայերեն թարգմանել է վրացաբնակ լրագրող Գայանե Բոստանջյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում