Զգուշացում. Խաբեությամբ iPhone-ի արգելափակման արշավ Telegram-ում

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը գրում է․

«Վերջին շրջանում նկատվում է խարդախությունների աճ, որոնք ուղղված են iPhone օգտատերերին, հատկապես Telegram հարթակում։ Խաբեբաները կարող են արգելափակել ձեր սարքը, գողանալ կամ ջնջել տվյալները և սպառնալիքներով փրկագին պահանջել։

Տարբերակ 1` սիրային խաբեություն
Այս սխեմայի հիմքում ընկած է խաբեբայի կողմից սիրային հետաքրքրություն ձևացնելը։ Խարդախները կապվում են օգտատերերի հետ Telegram-ում՝ ներկայանալով որպես հնարավոր ծանոթություն։ Որոշ ժամանակ զրուցելուց և վստահություն ձեռք բերելուց հետո նրանք հորինում են մի պատմություն, թե իբր կորցրել են իրենց հեռախոսը և շտապ անհրաժեշտ է մուտք գործել իրենց iCloud հաշիվ՝ կարևոր լուսանկարներ կամ տվյալներ վերականգնելու համար։
Նրանք խնդրում են ձեզ մուտք գործել իրենց Apple ID-ով ձեր iPhone-ից։ Հենց որ դուք դա անում եք, խաբեբան անմիջապես փոխում է Apple ID-ի գաղտնաբառը, ակտիվացնում է “Find My iPhone” ֆունկցիան և արգելափակում ձեր սարքը։ Այնուհետև նրանք պահանջում են փրկագին (իմ տեսած դեպքերում գումարը տատանվում է $100֊ից $600֊ի սահմաններում՝ կապված հեռախոսի մոդելից)՝ ձեր հեռախոսն ապաարգելափակելու համար։
Տարբերակ 2` աշխատանքի առաջարկ
Այս սխեմայում խաբեբաները կապվում են զոհերի հետ, հաճախ Telegram-ի միջոցով, ներկայանալով որպես ընկերության մենեջեր և առաջարկելով իբրև թե հեռակա աշխատանք՝ որպես հավելվածների թեստավորող։ Նրանք մանրամասն նկարագրում են աշխատանքային պայմանները, գրաֆիկը և խոստացված աշխատավարձը՝ ստեղծելով վստահության մթնոլորտ։ Խաբեության հիմնական մասը սկսվում է, երբ նրանք խնդրում են օգտատիրոջը դուրս գալ իրենց սեփական iCloud հաշվից և մուտք գործել խաբեբայի տրամադրած iCloud հաշվով՝ պատճառաբանելով, որ դա անհրաժեշտ է թեստավորվող հավելվածներին մուտք ստանալու համար։
Զոհը, չկասկածելով խաբեության մասին, մուտքագրում է տրամադրված մուտքանունն ու գաղտնաբառը իր iPhone-ում։ Հենց որ այս քայլերն ավարտվում են, iPhone-ն անմիջապես արգելափակվում է “Կորած iPhone” հաղորդագրությամբ, որին հաջորդում է Telegram-ի միջոցով փրկագին պահանջելու փորձ։
Խաղային խաբեություն. թիրախում՝ երեխաները
Ավելի տագնապալի է, որ նմանատիպ սխեմաներն այժմ թիրախավորում են նաև երեխաներին։ Խարդախները երեխաներին խոստանում են անվճար խաղեր, Roblox-ի նոր թեմաներ (մոդեր) կամ այլ գրավիչ բոնուսներ։ Նրանք խնդրում են երեխաներին մուտք գործել իրենց Apple ID-ով կամ այլ հաշիվներով՝ իբրև թե այդ “անվճար” բովանդակությունը ստանալու համար։
Երեխաները, չգիտակցելով վտանգը, իրենց կամ ծնողների iPhone/iPad֊ով մտնում են խաբեբայի iCloud տվյալները, ինչը խաբեբաներին հնարավորություն է տալիս արգելափակել սարքը կամ գողանալ անձնական տվյալներ, լուսանկարներ և այլն։
Ինչպես պաշտպանվել և ինչ անել, եթե արդեն խաբվել եք
ԵՐԲԵՔ ՄԻ ՄՏեՔ ՈՒՐԻՇԻ APPLE ID ՁԵՐ ՍԱՐՔՈՒՄ: Սա ամենակարևոր կանոնն է։ Ձեր iPhone-ը նախատեսված է ձեր անձնական Apple ID-ի հետ աշխատելու համար։ Միայն վստահելի ընտանիքի անդամները կարող են կիսել Apple ID-ն։
Զրուցեք Ձեր Երեխաների Հետ: Բացատրեք երեխաներին առցանց անվտանգության կարևորությունը։ Սովորեցրեք նրանց երբեք չկիսել իրենց գաղտնաբառերը կամ հաշվի տվյալները՝ անվճար խաղերի, մոդերի կամ այլ խոստումների դիմաց։ Զգուշացրեք նրանց կասկածելի հղումներից և անծանոթ մարդկանցից, ովքեր խոստումներ են տալիս։
Եթե Ձեր iPhone-ն արգելափակվել է
Անմիջապես դիմեք Apple Support-ին: Սա միակ պաշտոնական ճանապարհն է ձեր սարքն ապաարգելափակելու համար։
Պատրաստ եղեք ապացույցներ ներկայացնել: Ձեզանից կպահանջվի սարքի գնման ապացույց (օրիգինալ տուփը և անդորրագիրը)։ Այս գործընթացը կարող է տևել մինչև մեկ ամիս, քանի որ այն մշակվում է Apple-ի հատուկ բաժնի կողմից։
Ընդ որում՝ ինձ ոչ մի անգամ չի հաջողվել ապաարգելափակել հեռախոսը, բայց դրանից բացի այլ տարբերակ չեմ տեսնում, կտրականապես բացառում եմ նաև խաբեբաներին իրենց ուզած գումարը փոխանցելու տարբերակը։
Միշտ զգոն եղեք առցանց հարթակներում։ Ձեր անվտանգությունը ձեր ձեռքերում է։ Կիսվեք այս տեղեկատվությամբ ձեր ընկերների և ընտանիքի անդամների հետ, որպեսզի նրանք ևս պաշտպանված լինեն»։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում