Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից. ԱՆ

Զարկերակ

Արևի ճառագայթները երբեմն կարող են «թշնամի» դառնալ մեր մաշկի համար` առաջացնելով մաշկային խնդիրներ, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

«Ֆոտոմաշկաբորբը (արևի լույսի նկատմամբ գերզգայուն մաշկային արձագանք) դրանցից մեկն է։ Այն հազվադեպ երևույթ չէ․ ըստ միջազգային հետազոտությունների` արևային սեզոնի ընթացքում բնակչության 10–20%-ը կարող է առնչվել տարբեր ձևերի ֆոտոմաշկաբորբերի։

Ինչո՞ւ է այն առաջանում.
Սա մաշկի բորբոքային պատասխանն է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ, որը կարող է ուժեղանալ, եթե մեր օրգանիզմում կան որոշակի նյութեր կամ արտաքին գործոններ, որոնք «թուլացնում» են մաշկի պաշտպանությունը․
որոշ դեղեր (հակաբիոտիկների, ցավազրկողների, միզամուղների որոշ խմբեր),
 բուսական որոշ եթերայուղեր ու քսուքներ (օր.՝ նարդոս (лаванда), ցիտրուսներ և այլն),
 որոշ մաշկային հիվանդություններ կամ գենետիկ նախատրամադրվածություն,
 ալերգիկ ռեակցիաներ:

Նպաստող գործոններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել.
 առանց պաշտպանիչ միջոցների (գլխարկ, պաշտպանիչ հագուստ) արևի տակ երկարատև մնալը,
սոլյարիի հաճախակի օգտագործումը,
 քսուքներ կամ դեղեր, որոնց ազդեցության մասին չենք խորհրդակցել բժշկի հետ:

Ինչպե՞ս ճանաչել ֆոտոմաշկաբորբը.
Եթե արևից հետո մաշկի վրա նկատում եք՝
 կարմրություն, այրոց, քոր,
մանր ցան կամ բշտիկներ,
 այտուցվածություն կամ թեփոտում, ապա դիմե՛ք մաշկաբանի։ Մի՛ փորձեք ինքնուրույն բուժել կամ «տնային միջոցներ» օգտագործել, քանի որ դրանով հաճախ ավելի եք խորացնում խնդիրը։

Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից.
օգտագործե՛ք SPF 50 կամ ավելի բարձր արևապաշտպան քսուք ամեն օր (նույնիսկ ամպամած եղանակին),
 կրե՛ք բաց գույների, թեթև, բայց ծածկող հագուստ,
 խորհրդակցե՛ք բժշկի հետ, եթե ընդունում եք որևէ նոր դեղամիջոց,
 խուսափե՛ք ինքնուրույն քսուքներ կամ բուսական թուրմեր օգտագործելուց, եթե պատրաստվում եք երկար մնալ արևի տակ:

Հիշե՛ք`ֆոտոմաշկաբորբը բուժելի է, իսկ ճիշտ կանխարգելմամբ՝ խուսափելի: Եթե նկատել եք նման նշաններ, դիմե՛ք մաշկաբանի։ Առողջ մաշկը ձեր ամենօրյա հարմարավետության ու կյանքի որակի կարևոր մասն է։

ԱՆ խորհրդատու մաշկաբանության և վեներոլոգիայի գծով
Հովհաննես Հովհաննիսյան»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում