Եթե խաղաղություն չհաստատվի, ռուսական ուժերը կսկսեն Օդեսայի գրոհը

Վերլուծություն

Միանգամայն տեղեկացված ռուսական աղբյուրը հայտնում է, որ Ալյասկայում կայանալիք Պուտին-Թրամփ հանդիպումից պետք չէ սպասել, որ ուկրաինական պատերազմը կավարտվի: Այդ հանդիպման իրական իմաստը բոլորովին այլ է, ռուս-ամերիկյան գործակցության թեման, որտեղ հիմնական թեմաներից մեկը կլինի «Հյուսիսային ծովային ուղու» շահագործման գաղափարը, պնդում է աղբյուրը` հստակեցնելով, որ դրա մեջ կփորձեն ներառել Արեւելյա Ասիայից` Եվրոպա առեւտրի հիմնական մասը: «Դա այնքան էլ Պեկինի սրտովը չէ, սակայն կոմպրոմիսների տարբերակներ կան»,- կարծում է աղբյուրը:

ինչ վերաբերում է ուկրաինային, ապա «պատերազմն ավարտելու ցանկություն իրոք կա ինչպես Թրամփի, այնպես էլ` Պուտինի մոտ», նկատում է աղբբյուրը: Բայց նաեւ, որ դրա հնարավորություններն այս պահին դեռ շատ մեծ չեն: Պուտինի նվազագույն ծրագիրը, որը հայտնի դարձավ, Թրամփի համար միանգամայն ընդունելի է: Առավել եւս, որ դա ԱՄՆ-ի համար ենթադրում է դառնալ Եվրոպային ռուսական գազի հիմնական վերավաճառող: Թրամփը կարող է փորձել համոզել Կիևին և նրա դաշնակիցներին` ընդունել նման պլանը, բայց այն, հավանաբար, կմերժվի Եվրոպայում և Ուկրաինայում։

«Հաշվարկը դրան հաջորդող հնարավոր զարգացումների վրա է դրված»,- շարունակում է աղբյուրը:

Այսպես, The Wall Street Journal-ը գրում է. «Ուկրաինայի եւ Եվրոպայի կողմից մերժումը Թրամփին առիթ կտա մեղադրել Ուկրաինային պատերազմը ձգձգելու մեջ և, հնարավոր է, դադարեցնի Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը և ինքը դուրս գալ բանակցություններից՝ Ուկրաինային թողնելով միայնակ Ռուսաստանի հետ և հակամարտությունը անվանելով «Բայդենի պատերազմ»։ Ընդ որում, այստեղ պետք է հիշեցնել նաեւ այն տեղեկատվության մասին, որը տաարծվեց նախօրեին: Այն է` Պենտագոնը, թեեւ այս մասին շատ խեսվեց, այնուամենայնիվ չի չեղարկել Ուկրաինային զենքի մատակարարումները դադարեցնելու եւ անգամ փոխանցան փուլում գտնվող զենքը պահեստներ վերադարձնելու հրամանը:

Իսկ ահա ռուսական աղբյուրը շատ մեղմ ակնարկում է Գեներալ Սուրովիկինի վերադարձի մասին: Նաեւ, որ` «Հակամարտության մոտալուտ ավարտի մասին վերսկսված խոսակցությունների ֆոնին, նոր մանրամասներ են ի հայտ եկել Ռուսաստանի զինված ուժերի ճնշման ուժեղացման վերաբերյալ»։ Նախ, հրամանատարի փոփոխություն եղավ «Հյուսիս» բանակախմբում. գեներալ-գնդապես Ալեքսանդր Լապինը, ում զորքերում համարում էին ոչ մաիյն լիովին կոռումպազված, այլ միանգամայն անընդունակ կադր` հեռացվեց: «Եվ եթե լինեին պատերազմը կանգնեցնելու իրական նախադրյալներ, նման փոփոխությունը այս պահին չէր արվի»,- գրում է աղբյուրը:

Հաջորդը, ռուսական ուժերի շատ լուրջ համախմբում է իրականացվում Խերսոնի եւ Զապորոժեն ուղղությամբ, որտեղ այս պահին էլ նկատելի նախնական ռազմական ակտիվացում կա: Ըստ միանգամայն ծանրակշիռ խոսակցությունների, այս ուղղություններում կենտրոնացված են նաեւ «Վագների» ուժերը, որոնք, հիշեցնենք, վերջերս վերադարձվեցին Աֆրիկայից: Նաեւ, որ նույն ուղղությամբ են գործում հյուսիսկորեական «կամավորները». այն հյուսիսկորեացիները, որոնք ՌԴ ՊՆ-ի հետ պայմանագիր են կնքել` իրավական տեսանկյունից ստանալով հենց այդ կարգավիճակը: Վերջապես, շատ համառ են լուրերը, որ հենց աս հատվածն է ղեկավարելու գեներալ Արմագեդոնը՝ Սերգեյ Սուրովիկինը, ով էն գլխից էր հայտնի «Վագների» հետ իր հարաբերություններով:

Այսպիսով, ըստ աղբյուրի, շատ ռեալ է դարձել, որ «կսկսվի Օդեսայի գրոհը, որի բոլոր նախապատրաստական աշխատանքներն արդեն իրականացված են: Ընդ որում, համակցված Դոնբասում ընթացող հարձակումների եւ Խարկովում շատ հնարավոր մասշտաբային օպերացիայի հետ: Այդ մասշտաբներին, ենթադրվում է, որ ուկրաինական բանակը, որն առանց այդ էլ հազիվ է դիմանում, միանգամայն անպատրաստ է: Կլինի՞ հարձակման հրամանը, մեծապես կախված է այն արդյունքներից, որոնք կարձանագրվեն Ալյասկայում: Ավելի ստույգ, Ուկրաինան եւ Արեւմուտքը կընդունե՞ն այդ  որոշումները»:

Տես նաեւ https://t.me/iravunk/56097 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում