«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Այս կարգի պառակտված ընդդիմություն մենք 30 տարվա մեջ չենք ունեցել. Լեւս Դավթյա

Մշակութային

Կալանավորված են սրբազաններ եւ հանրային դեմքեր, ովքեր «հանդգնել էին» կանգնել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին եւ ի պաշտպանություն հանդես գալ: Այս ֆոնին երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մեկնեց հանգստի եւ նույնիսկ արձակուրդում գտնվելով՝ հայտարարեց, թե Վեհափառի դեմ արշավ է սկսելու: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Կապանի դրամատիկական թատրոնի դերասան ԼԵՎՍ ԴԱՎԹՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս կմեկնաբանեք իշխանության նման պահվածքը Եկեղեցու դեմ, որի համատեքստում, ըստ էության, կալանավորված են նաեւ բարձրաստիճան հոգեւորականներ:

— Ամեն ինչ «համաչափ է», որովհետեւ երբ հրապարակում մարդիկ լեփ-լեցուն էին, ուղարկեցին տուն: Այ, որ 1 ժամ ժամանակ տալուց հետո՝ կոնկրետ քայլերի գնային, այս օրին չէիք հասնի: Չգիտեմ՝ ինչին էին սպասում, բայց սա իրենց սպասումների պատասխանն է:  Իսկ Էլ ի՞նչ ինստիտուտի վրա են հարձակվել, որ չեն մարսել: Բոլորը ստատուս կգրեն, կմեկնաբանեն, կանցնի կգնա, դա էլ կմոռացվի: Պետք է սպասել ավելի մեծ արհավիրքների:

— Պարոն Դավթյան, իրո՞ք, կարծում եք՝  ինչ անում, ինչ ասում է այս իշխանությունը՝ մարսո՞ւմ է:

— Դե հա, բոլոր սահմաններին, «չի կարելի» տեղերին կպել են եւ մարսվել, գնացել է: Ինչ-որ կոմպրոմիսի են գնացել կամ լռեցրել են: Հավանաբար, ավելի կարեւոր բաներ կան ոմանց համար, որ վախենում են կորցնեն, դրա համար էլ ոչ մեկ չի ցանկանում այսօր «վա բանկ» գնալ:

— Ասում են՝ Փաշինյանը կալանավորում է բոլոր նրանց, որոնցից վախ ուներ, որ կարող են քաղաքական լայն ընդվզում գեներացնել փողոցում: Այսպես ասած՝ դրանով կանխել է պոտենցիալ ունեցողների հնարավոր գործողությունները:

— Որ չեն ասում՝ վախենում էր.... Ախր ինչի՞ց էր վախենում: Ինչո՞ւ, Փաշինյանից անվախ մարդ կա՞ այս երկրում: Ումի՞ց պիտի վախենա: Եթե իշխանափոխություն նկատի ունեն, ասեմ, որ հենց հիմա ամենանպաստավոր պայմաներն են այն իրականացնելու: Հարցն այն է, որ ոչ մեկ չի ցանկանում ու դրա համար ինչ ասես հորինում են, թե իբր՝ Նիկոլը վախենում է: Ոչնչից էլ չի վախենում, ապացույցն իր քայլերն են, որ ինչ ուզում, անում է: Երեք նախագահներից, որեւիցե մեկը իր արածի կեսը աներ, հիմա չգիտեմ՝ ժողովուրդն ու ընդդիմությունը ինչ կաներ նրանց: Կարող է մնացածն են վախնում, բայց Նիկոլին են վերագրում:

— Լավ էլ ի՞նչ պիտի անի Նիկոլ Փաշինյանը, որ ժողովուրդը ոտքի կանգնի:

— Ժողովուրդը՝ ինքն իրենով չի կարող ոտքի կանգնել՝ անտեր, անգլուխ: Բազմիցս ասել եմ՝ այս քարկապը բացելու միակ ձեւը պետք է լինի, որ բոլորն, ովքեր համաձայն չեն այս իշխանության վարած քաղաքականության հետ, միանան: Հիմա ՔՊ-ն ավելի միավորված է, քան այն ընդդիմադիրները, որոնք ազնիվ մղումներ ունեն: Այս կարգի պառակտված ընդդիմություն մենք 30 տարվա մեջ չենք ունեցել: Մեկը զբաղված է իմպիչմենթի թեմայով, մյուսն՝ այն չընդունելով: Այդպես լավ չի, մի հատ էլ դատի տվեք, կարող է, օրինակ, դատեն: Ուզում են իմանան իշխանափոխություն ինչպես են անում, թող վերանայեն ու տեսնեն, թե Նիկոլն ինչպես արեց:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան