Վերջին ալիքը. Յուրի Բուտուսովի անհավատալի մահը ցնցել է թատերական աշխարհը

Մշակութային

2025 թ․օգոստոսի 10-ին Սեւ ծովի ափին` Բուլղարիայի Սոզոպոլ քաղաքում, տեղի ունեցած ողբերգությունը ցնցել է ռուսական ու եվրոպական թատերական աշխարհը։

ՅՈՒՐԻ ՆԻԿՈԼԱԵՎԻՉ ԲՈՒՏՈՒՍՈՎԸ՝ հայացքով խոր, ներաշխարհով փոթորկուն ու արվեստին անվերապահորեն նվիրված բեմադրիչը, անդառնալիորեն հեռացավ: Սեւծովյան ընդամենը մեկ ալիք, թերեւս սովորական, բայց ճակատագրական, տարավ նրան անդարձ….

Նա ընդամենը 63 տարեկան էր։ Բուտուսովը ծնվել էր 1961 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Գատչինայում։ Սկզբում նա ընտրել էր տեխնիկական ուղի՝ ավարտելով համապատասխան ինստիտուտը։ Բայց կյանքը, ինչպես նրա բեմադրությունները, անսպասելի շրջադարձ ունեցավ: Նրան դեպի բեմ բերեց ներքին պահանջմունքը` արտահայտվելու ոչ թե ճշգրիտ հաշվարկներով, այլ մարդու հոգեկան ներաշխարհը թափանցելով:

1996 թվականին, ավարտելով Սանկտ Պետերբուրգի թատերական ակադեմիայի ռեժիսորական բաժինը՝ պրոֆեսոր Մալոչեւսկայայի արվեստանոցում, Բուտուսովն արդեն իր առաջին իսկ աշխատանքներով՝ «Ամուսնություն» եւ «Պարադոքսալիստ», գրավել էր մասնագիտական ուշադրություն։ Իսկ «Անձրեւի տակ սպասելով Գոդոյին» ներկայացումը բեկումնային էր ոչ միայն նրա, այլեւ ռուսական թատրոնի համար։ Այդ ներկայացումը նրան բերեց «Ոսկե դիմակ» մրցանակն ու ճանաչում։ Այդ պահից նրա թատրոնը դարձավ այլ իրականություն, որտեղ լռությունը նույնքան խոսուն էր, որքան ճիչը։

Բուտուսովը երբեք չէր վախենում բարդ տեքստերից՝ լինի դա Բեքեթ, Բրեխտ, Շեքսպիր, թե Բյուխներ։ Նա վերածում էր նրանց բեմի բանաստեղծության, որտեղ ամեն մի դրվագ՝ հայացք, շարժում, նույնիսկ լռություն, դառնում էր մի ամբողջ պատմություն։ Նրա «Վոյցեկը», «Կաբարե. Բրեխտը», «Ռոզենկրանց եւ Գիլդենստերն մեռած են» ներկայացումները մտնում էին հանդիսատեսի սիրտը՝ ոչ միայն էսթետիկ ազդեցությամբ, այլ գոյաբանական հարցադրումների միջոցով։

Սանկտ Պետերբուրգի թատրոնում՝ Լենսովետի անվան ակադեմիական բեմում, նա տարիներ շարունակ ստեղծեց իր իսկ թատրոնը՝ միջավայր, որտեղ դերասանները ոչ միայն խաղում էին, այլ` ապրում։ Այնտեղ նա գլխավոր ռեժիսոր ու հետո նաեւ գեղարվեստական ղեկավար դարձավ՝ մինչեւ 2018 թվականը, երբ իր համոզմունքներն այլեւս չհամընկան համակարգի վարչական տեսլականի հետ։

Բուտուսովի թատրոնն ապրող մարմին էր, եւ այդ մարմինը նա տարավ Վախթանգովի անվան թատրոն՝ դառնալով գլխավոր ռեժիսորը։ Նրա գեղարվեստական վաստակն արձանագրվել է ամենահեղինակավոր մրցանակներով՝ «Ոսկե դիմակ», «Չայկա», «Ստանիսլավսկու» անվան մրցանակ եւ այլն: Բայց մրցանակները նրա համար երբեք նպատակ չեն եղել. նրա նպատակը հանդիսատեսին ներքուստ փոխելն էր, ինչը նրան հաջողվում էր լավագույնս:

Վերջին տարիներին նա ապրում ու աշխատում էր Եվրոպայում՝ փնտրելով նոր լեզու, նոր բեմ, նոր լռություն։ Նա աշխատել է Վիլնյուսում, Տրոնհեյմում, Ռիգայում՝ անընդհատ փնտրելով այն նույն հարցը, որին դեռ 1996-ին դիմել էր «Գոդոյին սպասելիս» ներկայացման մեջ՝ կա՞ արդյոք պատասխան…

Եվ ահա՝ Սեւ ծով։ Լողափ, թեթեւ ալիքներ, ընտանեկան հանգիստ։ Հերթական ոչնչով աչքի չընկնող օր, որ կարող էր ավարտվել սովորականից խաղաղ։ Բայց ալիքը տարավ նրան։ Մարդուն, ում ողջ կյանքը պայքար էր մահվան դեմ՝ արվեստի միջոցով։

Այսօր էլ դեռ թատրոններում սուգ է: Բայց նրա ձայնը շարունակելու է հնչել բեմերում եւ տարածվել՝ իր հետ աշխատած դերասանների շարժման, հայացքի, անգամ դադարի միջոցով: Նա հեռացավ նույն կերպ, ինչպես ստեղծում էր իր արվեստը՝ լուռ, հանկարծակի, անբացատրելի։ Իսկ բեմը դեռ սպասելու է Գոդոյին եւ այլեւս հավետ նաեւ Բուտուսովին…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում