Լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում

Հասարակություն

Այսօր, օգոստոսի 11-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։Yandex տաքսի ծառայություն կատարող մեծ թվով վարորդներ հավաքվել էին Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի ժողովրդին հայտնի Սևանի թերակզու խաչմերուկում ու պահանջում էին, որպեսզի ՀՀ կառավարությունը, ինչու չէ՝ նաև Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզպետները, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ քննչական կոմիտեն, Ազգային անվտանգության ծառայությունը վերջապես կանգնեն իրենց թիկունքին և վերջ տան Yandex-ի ապօրինություններին։Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ակցիայի մասնակիցները ասում էին՝«Yandex-ը մի իսկական փորձանք է դարձել վարորդների գլխին։

Ինչքան վստահ լինեն իրենց անպատժելիության վրա, որ առհամարհած ունենան նաև Հայաստանում գործող օրենքները, որ մեզ բոլորիս՝ որոնց թիվը ոչ 5 հազար է, ոչ 10 հազար՝  100 հազից էլ ավել կլինի, մատների վրա խաղացնի։Yandex-ը ինչ իրավունք ունի իմ տվյալները, իմ անձնական խոսակցությունները ձայնագրի, Yandex-ը ինչ իրավունք ունի իմ բանկային քարտից փողեր տանի։Դիմել ենք անգամ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, մի զավեշտալի ու էն տեսակ պատասխան են տվել, թե Մարդու իրավունքների պաշտպանը լծակներ չունի ձեզ օգնելու։Տեսնում եք՝ ինչ պատասխան են տվել, որ եփած հավի ծիծաղը կգա։

Լավ, ի վերջո ով կամ ովքեր են մեր խնդիրը լուծելու։Այսօր այստեղ հավաքվել ենք մի մասով։ Բայց Դիլիջանում, Իջևանում, Կոտայքի մարզում, անգամ Երևանում մարդիկ պատրաստվում են Yandex-ի դեմ ի նշան բողոքի ակցիաներ իրականացնել։Այսօր չենք դիմում կտրուկ միջոցների՝ հույս ունենալով, որ մեր ձայնը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհասնի, քանի որ որոշ նախարարներ երևի թե սխալ տեղեկություններ են փոխանցում վարչապետին։Դրա համար էլ, հավատալով վարչապետին և իրավապահ համակարգին, այս պահին չենք դիմում կտրուկ միջոցների, այդ թվում՝ Երևան–Սևան–Իջևան ճանապարհը երկկողմանի փակելու գաղափարից։Արդեն մեր համբերության բաժակը այնքան է լցվել, որ էլ տեղ չկա։Ստացվում է՝ մենք աշխատում ենք, իսկ Yandex-ում գտնվող անհասկանալի, անգամ անհասցե մարդիկ մեր հաշվին իրենց թափաններն են լցնում»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման էին եկել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի պետ Վազգեն Կիրակոսյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը։Բողոքի ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ հավատում են թե՛ վարչապետին, թե՛ նրանց, և այսօր բողոքի ակցիան դադարեցնում են։Սակայն Yandex-ը պետք է գիտակցի ու իմանա՝ չփորձի այդ 100 հազարավոր մարդկանց նեռվերի հետ խաղալ և հիշի՝ «գյուղ կանգնի՝ գերան կկոտրի»։



Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում