Ուկրաինական պաշտպանությունը բոլոր ճակատներում կարող է միանգամից փլուզվել

Վերլուծություն

Պոկրովսկ-Դոբրոպոլեի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակումը, որը բուռն խուճապ է առաջ բերել ուկրաինական տարաբնույթ աղբյուրների մոտ, շարունակում է նույն դինամիկայով զարգանալ:

Այսպես, ինչպես ավելի վաղ հայտնել էինք (https://iravunk.com/?p=320306&l=am), հաստատվեց, որ ռուսական ուժերը կտրել են Դոբրոպոլեից Կրակատորսկ տանող կարեւորագույն մայրուղին, ինչպես նաեւ բարձրավոլտ էներգահաղորդման գծերը, որը հյուսիս-արեւելյան Ուկրաինայի հիմնական մասին համար նշանակում է հոսանքազրկում (Քարտեզում):

Հաստատվեց նաեւ, որ ռուսական ուժերը կտրել են նաեւ Դոբրոպոլեից Պոկրովսկ տանող վերջին մայրուղին, ինչը Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիայի համար նշանակում է օպերատիվ շրջապատում:

 Սակայն այսքանով անգամ ուկրաինական խնդիրները չեն ավարտվում: Բայց նախ այստեղ պետք է մեկ փաստ ֆիքսել: Այն, որ ռուսական չեղքման մասին աղմուկն ուկրաինական դաշտում առաջ բերեց «Ազով» նացիստական բրիգադի նախկին շտաբի պետ Բոգդան Կորտեվիչը, հայտնի փաստ է: Եվ ահա, այդ աղմուկը մարելու համար ուկրաինական դաշտում շրջանառության մեջ է դրվել տեղեկություն, թե լավագույնի համարում ունեցող «Ազովը» ուղարկվել է Պոկրովսկի հատված` ռուսների հարձակման դեմն առնելու համար: Միայն թե դա մեկ մեծ կեղծիք է: Բանն այն է, ռուսները 10-15 կիլոմետրանոց ճեղքում ասվածը, որի մասին հայտնում էր Կորտեչեւը, իրականում չի եղել: Չէ, ռուսներն իրոք այն դիրքերում են, դեռ մի բան էլ ավել, որի մասին խոսում էր Կորտեւիչը: Միայն թե ճեղքում, այդ բառի հասկանալի իմաստով, չկար. ռուսները մոտ երկու շաբաթ նշված ուղղություններով հարձակվում էին, ինչի մասին մենք եւս քանիցս տեղեկություն տարածել ենք։ Միայն թե այս մասին հիմնականում չէր խոսվում, եւ այդ լռությունը բացատրվեց «ճեղքում» տերմինով: Բայց դա չէ էականը, այլ այն, որ այս ողջ ընթացքում «Ազովի» հիմնական մասը հենց այդ հատվածում էր, այսինքն` ուկրաինական այդ լավագույն ստորաբաժանման նահանջի արդյունքում էլ ներկա իրավիճակը ստեղծվել է:

Այսիքն, «Ազովը» այս ուղղությամբ ծանր պարտություն է կրել, նրա շատ ստորաբաժանումներ գործնականում ոչնչացված են 50-70 տոկոսով: Որոշ ստորաբաժանումներ էլ ներկա պահին շրջապատման մեջ են Կոնստանտինովկայի հարավում: Իսկ դա նշանակում է, որ պարտված «Ազովը», գտնվելով այդ հատվածում, պարզապես արդեն չի կարող մեկնել նույն հատված: Իսկ «Ազովի»` Պոկրովսկ մեկնելու մասին խոսակցություններն ընդամենը ներուկրաինական խուճապի վրա ազդելու համար են: Խուճապ, որը սպասվող Պուտին-Թրամփ հանդիպման շեմին «դագաղի վերջին մեխ» կարող է դառնալ Զելենսկու համար:

Չնայած, ուկրաինական հրամանատարությունն այլ ուժեր հապճեպ նետել է Պոկրովսկի ուղղություն: Միայն թե, ինչպես հայտնում են միանգամայն տեղեկացված աղբյուրները, այլ ոչ պակաս սուր ուղղություններից, այդ թվում` Կուպյանսկից, անգամ շրջապատման շեմին գտնվող Կոնստանտինովկայի հատվածից: Իսկ դա նշանակում է հետեւյալը.

Նախ, ռուսներն առանց այդ էլ սկսել են Խարկովի մարզում Կուպյանսկի շրջապատման օպերացիան, եւ եթե ուկրաինական հրամանատարությունն այնտեղից ուժեր է հանում, այդ օպերացիան ավելի կարագանա: Բառացիորեն նույնը կարելի է ասել նաեւ Կոնստանտինովկայի մասին:

Երկրորդը. եթե մի «ծակ փակելու» համար ուժեր են դուրս բերում մեկ այլ «ծակոտված» հատվածից, դա նշանակում է մարտունակ ուժերի կատաստրոֆիկ պակաս: Այսինք, կարող է այնպես ստացվել, որ ուկրաինական ողջ (բոլոր ճակատներում) պաշտպանական համակարգը կարող է պարզապես առաջիկա շաբաթներին փլուզվել: Հասկանալի է, մեծ ու փոքր «կաթսաներով» եւ նման բաներով հանդերձ:

Ամեն դեպքում, եթե Ալյասկայում Պուտին-Թրամփ բանակցությունները արդյունք չունենան, արդեն աշնան սկզբներին մեծ հարց է, թե ուկրաինական բանակն ու պատերազմի հետագա ընթացքն ինչ տեսք կունենա:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում