«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ի՞նչ հույսով է Մեխակյանն ուզում մտնել ընտրապայքարի մեջ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Նիկոլ Փաշինյանի զուգընկեր ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ շարունակում է զարմացնել իր խայտառակ բառապաշարով, որը բոլորովին հարիր չէ իր կարգավիճակին: Անդրադառնալով իր հետ ընթրիքի մասնակցած գործարար Գաբրիել Ջեմբերջյանի եւ լրագրող Սյուզի Բադոյանի միջեւ ծագած միջադեպին՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս լրագրողին անվանել է «հիստերիկ»: «Չգիտեմ ով ես, ինչ ես, բայց այս մարդը եւ մյուս բոլոր նվիրատուները, որ մասնակցում են «Իմ քայլը» հիմնադրամի բարեգործական ընթրիքներին կամ նվիրատվություն են անում հիմնադրամին, դա անում են, որպեսզի հարյուրավոր մարդիկ օգտվեն հիմնադրամի ծրագրերից ու քեզ նման՝ իրենք էլ աշխատանք ունենան։ Բայց նրանք, ի տարբերություն քեզ՝ սողացող տգետիդ, աշխատանքի դիմաց ստիպված չեն լինի ծառայություն մատուցել իրենց աշխատանքով ապահովողին եւ մարդկանց ինֆարկտի հասցնել տխմարագույն հարցերով ու պնդումներով», - գրել էնա։ Վերջում էլ լրագրողին անվանել «Ագրեսիվ ոջիլ»: Համաձայնեք, որ մակարդակը վաղուց լքել է այս ընտանիքին:

Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնի համար արդեն իսկ հայտ է ներկայացրել Արմավիրի մարզպետ ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆԸ: Այլ կերպ ասած՝ հիմա էլ նա է ՔՊ-ի քաղաքապետի սրտի թեկնածուն: Բայց, զարմանալի է՝ ի՞նչ հույսով է Մեխակյանն ուզում մտնել ընտրապայքարի մեջ՝ այն էլ Սուրբ քաղաքի ղեկին նստելու համար, երբ անգամ Սուրբ Էջմիածնի տոնին մի շնորհավորանք չհայտնեց, էլ չենք ասում հազարավոր հավատավոր ժողովրդի հետ Մայր Աթոռ այցելեր: Մինչդեռ  բուժաշխատողի օրվա առթիվ նա հանդես էր եկել շնորհավորական ուղերձով: Լավ, դեռ սա էլ մի կողմ, իսկ էջմիածնեցիները ձայն կտա՞ն Մայր Աթոռի դեմ այս օրերին լկտի արշավանք սկսած փաշինյանական իշխանության որեւէ ներկայացուցչի: Չէ որ եթե նրանք լուռ են, ուրեմն՝ համաձայն են իշխանական այս գործելակերպի հետ:

Զարմանալի կերպ են իրենց պահում նաեւ որոշ ընդդիմադիրներ: Ըստ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ընդդիմադիր քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, որը երեկ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անունից անցկացնում էր քաղաքացիների ընդունելություն, խուսափել է լրագրողների ներկայությամբ հանդիպել իրեն՝ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտին միանալու հարցը քննարկելու համար: «Դե ամաչելու բան ունի, բնականաբար, պետք է խուսափի: Հարցը միայն այն է, թե դեռ որքա՞ն են լրագրողներից թռած ման գալու Քոչարյանի պատգամավորները: Սա երկար չի կարող ձգվել, որովհետեւ թռածների հետեւից գալու ենք մենք…», - գրել է նախկին քաղբանատրկյալ Նարեկ Մալյանը:

Թերեւս ամեն ինչ լավ է միայն Երեւանի քաղաքային իշխանության կյանքում: Մինչ իսկական քաոսի տպավորություն են թողնում մայրաքաղաքի անվերջանալի խցանումները, 160.000 դրամանոց կայանատեղիներ, որոնցում տեղ չկա անգամ քաղաքապետին սպասարկող վարորդի համար, քաղաքի փոշին ու կեղտը, հսկա փոսերը, տրանսպորտ, որը ժամերով չի հասնում կանգառ, իսկ հասնելիս էլ հարց է՝ մի ոտքով գոնե կանգնելու տեղ կլինի՞, թե՝ ոչ, պարզվում է՝ Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ թեթեւ ձեռքով՝ իրենք իրենց 2025թ-ին իրենք պարգեւատրել են 714 մլն դրամով։ Այս մասին նշել է Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամ Գեւորգ Ստեփանյանն ու ընդգծել. «Երեւանը որբի գլուխ դարձրածներն ու սեփական գրպանները լցնողներից օր առաջ պետք է ազատենք՝ միասին»։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան