Որն է լինելու Ալյասկայի գագաթաժողովի հիմնական օրակարգը. Ուկրաինան մանրադրամն է

Վերլուծություն

Դեռ այն պահից, երբ Թրամփը վերցրեց իշխանությունը եւ սկսեց Մոսկվայի հետ հարաբերությունները վերաշարադրելու գործընթացը, քանիցս առիթ ունեցել ենք պնդելու, որ ռուս-ամերիկյան ներկայիս գործընթացների հիմքում ամենեւին էլ Ուկրաինան կամ այլ հակամարտությունների թեմաներ չեն, որ դրված են: Այդ ամենը, խոշոր հաշվով, մանրադրամի դեր ունեն, ինչպես, ասենք, Ուկրաինական ապագա սահմանը մի քանի կիլոմետր այս կամ այն կողմ անցկացնելը. դրանց շուրջ ներկա տեսանելի պայքարն ընդամենը «աչք շեղելու» միջոց է:

Քանիցս կարծիք ներկայացնելու առիթ ունեցել ենք, որ այն հիմքը, որի վրա կառուցվում են ռուս-ամերիկյան հարաբերութունները, հյուսիսային գոտին է, եւ փաստը, որ Պուտին-Թրամփ գագաթաժողովն անցկացվում է Ալյասկայում, դրա լավագույն հիմնավորումն է:

Ինչ ասել է Հյուսիսային կամ Արկտիկական գոտի: Նավթի համաշխարհային չբացահայտված պաշարների 15%-ին և բնական գազի` 30%-ը, որի գրեթե կեսը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Ու սրանք ամենանվազագույն հաշվարկներով: Բազում այլ ռեսուրսներ, եւ, ամենակարեւորը, ձեռք չտրված:

Եվս մեկ էական դետալ. կոմունիկացիաներ: Դեռ մոտ 10 տարի առաջ պրակտիկ օրակարգ մտավ ԱՄՆ-ից մինչեւ Եվրոպա չընդհատվող երկաթուղային հաղորդակցության գաղափարը` Ռուսաստանով: Ընդ որում, ահռելի մեծ ծախսեր եւ ժամանակ չեն պահանջվում: Նույն կերպ առաջնային օրակարգում է Հյուսիսային ծովային ուղու գաղափարը. սա եւս ԱՄՆ-ից Ասիա, Եվրոպա, նաեւ Ասիայից Եվրոպա ամենակարճ ուղին է:

Եվ ոչ միայն ամենակարճ. նաեւ ամենաքիչ ժամանակատար: Եվ գլխավորը` ամենաէժան` ի հաշիվ տարածության, ժամանակի եւ տրանզիտային վճարների էական կրճատման:

Հաջորդ էական գործոնը. Հյուսիսային ծովային ուղու զարգացումն էապես հեշտացնում է արկտիկական պաշարների շահագործումը: Այսինքն, առաջց չափազանցության, խեսքը մարդկության պատմության ամենամասշտաբային տնտեսական նախագծի մասին է:

Թե ինչու է թեման մտել առաջնային օրակարգ, նույնպես աչքի առաջ է. կլիմայի գլոբալ փոփոխությունը: Դեռ 20 տարի առաջ Հյուսիսային ուղին հնարավոր էր շահագործել տարվե մեջ առաջելագույնը 4 ամիս: Ներկայիս տաքացումներն այդ ժամկետն արդեն հասցրել են 5-6 ամսվա, իսկ սառցահատ նավատորմի առկայության դեպքում այն կարող է գործել ողջ տարին: Նույնը երկաթուղու պարագայում է: Մինչդեռ գլոբալ տաքացումները դեռ շարունակվում են:

Ով կարող է շահել նման նախագծից: ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի համար այն դարակազմիկ իմաստ ունի: Չինաստանի համար եւս, խոշոր հաշվով, այն ընդունելի նախագիծ է: Բրիտանիան, թերեւս, կորցնողների թվում կլինի, հաշվի առնելով, որ 300-400 տարվա կոմունիկացիոն սխեմաներ են փոխվում: Չնայած, Բրիտանիան արդեն իսկ մեծապես կորցրել է Հարավային ուղու վրա իր ազդեցությունը, պարզապես պետք է ռեալ ընդունի այն աշխարհաքաղաքական դիրքը, որը ներկայումս ունի:

Այսպիսով այն, որ հենց Արկտիկական ծրագիրն է լինելու Ալյասկայի բանակցությունների հիմքերի հիմքը, կարծես թե միանշանակ է: Ինչ կստացվի, կտեսնենք երկու օրից։

Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա հայտնի դարձավ, որ արդեն նաեւ Եվրոպան է տեղեկացրել` գալիք տարվանից ֆինանսավորումն էապես կկրճատվի: Թերեւս, միանգամից կփլուզվեն նաեւ ԵՄ-ին միանալու հեքիաթները. նման պարտքային բեռով երկրին Եվրոպայի դռներին էլ մոտ չեն թողնի։ 

Տես նաեւ https://t.me/iravunk/56269 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում