«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչ դաստիարակություն ստացել են, այդպես էլ պաշտոնավարում են. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն իր թիմով, կարծես թե, նոր հանձնարարական է ստացել: ԼՀԿ նախագահ Մարուքյանը գրել է, թե՝ իր կուսակցության փոխնախագահ ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԸ պատմել է՝ իբր «Սերժ Սարգսյանը սադրիչներ է ուղարկել՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթը հարամելու եւ երթի միասնականությունը պառակտելու նպատակով»: Հասել ենք, իջեք, Մարուքյանն ու Խաժակյանը դարձել են ընդդիմադիր, մի հատ էլ գնահատականներ են հնչեցնում: Բայց ավելի ուշագրավ է այն, թե ինչ է պատմում ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը. «Դավիթ Խաժակյան կոչվող անձին եմ դիմում, թեպետ հեչ արժանի չես, որ դիմեմ։ Տղա ջան, Սամվել Կարապետյանի երթի օրը, Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, Սայաթ-Նովայում ինքս կանգնած էի ընկերուհիներիս հետ, մեկ էլ նկատեցինք քեզ` սեւ կաստյում-շալվարով, ու տեսանք, թե մարդիկ ոնց են քեզ ու «Լուսավորին» ամոթանք տալիս, բառերով «գզզում», ոնց էին ասում, որ ոչ քո, ոչ էլ քո կուսակցության ղեկավարի ընդդիմադիր լինելուն չեն հավատում, ասում էին, որ դուք նույնպես Նիկոլ եք ու էլի էս ոգով լիքը բաներ։ Ընդ որում, շատ ցիվիլ եւ հանգիստ տոնով, նորմալ դիրքրոշում ունեցող քաղաքացիներ էին։ Դու լեզուդ ջուր առած կանգնել էիր, շշկռված, իսկ մարդիկ քեզ մի լավ պախարակում էին (հուսամ` էս բառի իմաստը հասկանում ես)։ Ու հիմա, մտել ես թախտի տակ եւ ստից բաներ ես տարածո՞ւմ, ամոթն ի՞նչ է, էդ էլ չունեք։ Հետո, երբ էդ մարդիկ քեզնից զզված հեռացան, մեր կողքով դու էլ անցար, շշկռված ու վախեցած, պլստացիր, անցար։ Հիմա էդ ստերը, որ գնացել ղեկավարիդ պատմել ես, ինքն էլ ձեռքերը շփելով տարածել է, կարո՞ղ է չես պատմել, մեծն Էդմոնն է հորինել, ձեզնից հեռու չի, բա չեք ամաչո՞ւմ, բա ինքներդ ձեզ հայելու մեջ նայելիս չե՞ք զզվում… Դուք էլ գիտեք` տղամարդ եք ու քաղաքական գործի՞չ»։

Իսկ ո՞վ կմտածեր, որ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին՝ Արցախի պետական գործիչներին անվանարկողը լինելու է ոչ թե Ալիեւի քարոզչամեքենան, այլ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայրը՝ ՆՈՒՐԱՆ ՍԻՆԱՆՅԱՆԸ։ Այո՛, ճիշտ եք լսում. մի մարդ, ում անունն անգամ հանրությանը հայտնի չէր լինի, եթե որդին չլիներ «սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար», հանկարծ իրեն իրավունք է վերապահում վիրավորելու հայ գերիներին՝ ասելով. «Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի շնորհիվ եւ կապ չունի` ում կողմից»։ Փաստորեն, ի՞նչ է ստացվում՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը «Օպել» վարողներին անվանում է «համբալ», Սինանյանի հայրը՝ արցախյան ղեկավարությանը՝ «տխմար», ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը թքում է ակցիայի մասնակիցների ուղղությամբ, եւ այս շարքն անսպառ է: Ինչ դաստիարակություն ստացել են, այդպես էլ պաշտոնավարում են:

Մեզ հայտնի դարձավ, որ մարդուն, որն առնվազն 16 տարի ապրել է Հայաստանում, կրթել սերունդ, հանդես եկել Հայաստանի ու ազգային արժեքների պաշտպանության դիրքերից, արգելել են մուտք գործել Հայաստան: Այո՛, հենց այդպես։ Խոսքը հայտնի վերլուծաբան, «Հայկական նախագծի» համահիմնադիր, կովկասագետ ԿԱՐԵՆ ԻԳԻԹՅԱՆԻ մասին է, ով վերջերս մասնակցել է «Կովկասյան երկխոսություն» միջազգային հարթակին Պյատիգորսկում եւ բարձրաձայնել է Թուրքիայի ռեգիոնալ ծավալապաշտական քաղաքականության մասին։ Արդյունքը՝ մուտքի արգելք Հայաստան։ Ինչո՞ւ, քանի որ ոչ միայն խոսել է Թուրքիայի այսօրվա քաղաքականության մասին, այլեւ համարձակվել է բացահայտ պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին, իսկ դա այսօր ակնհայտորեն համարվում է «հակաիշխանական» քա՞յլ։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան