Ձեռնպահ մնալ 102-րդ ռազմաբազայի դեմ ավանտյուրային մասնակցելու գայթակղությունից. Բալասանյան

Հանդիպում

Տեւական ժամանակ է, ինչ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը եւ այլ արեւմտամետներ անոնսավորում են, թե օգոստոսի 23-ին բողոքի ակցիա են իրականացնելու Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու պահանջով: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տեսակետն այս հարցում հստակ է՝ «չե՛ն կարող նման բան անել, որովհետեւ ամբողջ Գյումրին եւ հայ ազգի 70-80 տոկոսն իր հույսը կապում է Ռուսաստանի հետ»: Սակայն, արմանբաբաջանյանների ոգեւորությունն էլ ավելի մեծ դարձավ, երբ Վաշինգտոնում նախաստորագրվեց Թրամփ-Ալիեւ-Փաշինյան հռչակագիրը: Հետեւապես, այս համատեքստում, թե ինչ կարելի է սպասել առաջիկա օրերին Գյումրիում, «Իրավունք»-ը հետաքրքրվեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՑ:

Ի՞նչ սպասել Գյումրիում նախատեսված ակցիայից եւ ի՞նչ վտանգներով է այն հղի՝ հաշվի առնելով դրա շուրջ  արդեն իսկ առկա լարվածությունը:

Վտանգները բացարձակապես հրահրումներն ու բախումներն են, որոնք կարող են լինել Գյումրիում: Կարծում եմ` հենց կազմակերպիչների հիմնական խնդիրն էլ սադրանքն է, ոչ ավել: Կազմակերպիչները շատ լավ գիտեն, որ իրենք չունեն բավականաչափ քաղաքական կշիռ, հնարավորություն եւ լուրջ հենարան՝ հասարակության շրջանում, որպեսզի կարողանան ստիպել Հայաստանի իշխանություններին բարձրացնել ռուսական 102-րդ բազան Հայաստանից դուրս բերելու մասին հարցը։

Ավելին, ըստ մամուլում տարածված տեղեկատվության, օրերս մի քանի ժամով Գյումրի է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետը, ռազմաբազայում ստուգատես անցկացրել եւ հետ դարձել։ Սա պատահական այց չէ։ Սա, ըստ էության, նաեւ նախազգուշացում է Մոսկվայի կողմից, որ ցանկացած սադրանք բավականին կոշտ արձագանք է ստանալու։ Բայց ես կարծում եմ` Հայաստանի իշխանությունները բավականաչափ խելամտություն կցուցաբերեն, որպեսզի կանխեն այդ մարդկանց գործողությունները, որոնք առաջնորդվում են բացարձակապես սեփական շահով։ Մեր ազգը եւս մեկ անգամ պետք է տեսնի այդ մարդկանց, որոնց չի հետաքրքրում Հայաստանի Հանրապետության ապագան եւ անվտանգությունը։ Նրանք իրենց շահն ունեն, բացարձակապես այդ շահով են առաջնորդում:

Ուստի՝ օգտվելով առիթից մեր քաղաքացիներին կոչ կանեմ, կխնդրեմ, կհորդորեմ հնարավորինս ձեռնպահ մնալ նման ավանտյուրայի մասնակցելու գայթակղությունից եւ ավելի սթափ նայել այն իրավիճակին, որ այսօր կա մեր տարածաշրջանում։

Բայց գուցե իշխանությանը պե՞տք են այդ սադրանքները, որպեսզի իրենք էլ, այսպես ասած, լեգիտիմ հնարավորություն ունենան ռազմաբազան հանելու հարց բարձրացնել։

Չեմ կարծում, թե Հայաստանի իշխանությունները կբարձրացնեն 102-րդ բազան հանելու մասին հարց, քանի որ ընդամենը 20 օր առաջ Ալթայում Հայաստանի վարչապետը նշեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, հետեւաբար դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից: Իսկ եթե դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, 102-րդ բազայի հանելու մասին «ընդդիմադիր» արեւմտամետ գործընկերները պետք է մոռանան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում