Արցախում մշակութային ցեղասպանությունը հասել է աննախադեպ ծավալների. Հովիկ Ավանեսով

Մշակութային
«Ժամանակավորապես բռնազավթված Արցախում ադրբեջանական օկուպացիոն վարչակարգի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը հասել է աննախադեպ ծավալների և կրում է համակարգված բնույթ։ Այս փաստը հաստատվում է ոչ միայն արբանյակային լուսանկարների միջոցով, այլև ադրբեջանական տեղեկատվական հարթակներում հրապարակված լուսանկարներով և տեսանյութերով։
 
2020 թվականին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի, ինչպես նաև Արցախի ամբողջական բռնազավթման և արցախահայության բռնի տեղահանումների ընթացքում և դրանից հետո փաստագրվել է ավելի քան 800 վանդալիզմի դեպք։ Դրանք ներառում են եկեղեցիների, խաչքարերի, գերեզմանոցների, հուշակոթողների, մոնումենտալ հուշարձանների, հուշահամալիրների, բարձրաքանդակների, բնակելի թաղամասերի, ամբողջական բնակավայրերի, ինչպես նաև կրթական, մշակութային և պետական հաստատությունների ու այլ պատմական շինությունների դիտավորյալ ավերումը, ձևախեղումը, սրբապղծումը, գործառույթների փոփոխումը և յուրացումը։
 
Հստակ օրինակները վկայում են այս քաղաքականության կազմակերպված և պետական բնույթի մասին։ Ծանր ռազմական և շինարարական տեխնիկայի կիրառմամբ հիմնահատակ ավերվել են՝
 
-Ջրականի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
-Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ («Կանաչ Ժամ») եկեղեցի
-Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցի
-Քաշաթաղի շրջանի Տանձատափի եկեղեցի
-Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի
Պղծվել և վանդալիզմի են ենթարկվել բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, այդ թվում՝
-Հադրութի շրջանի Կատարո վանք
-Մատաղիսի Սուրբ Եղիշե
-Ջրաղացների Սուրբ Աստվածածին
-Հադրութի Սուրբ Հարություն
-Ծակոռիի Ծաղկավանք
-Հադրութի շրջանի Վանք գյուղի Սպիտակ Խաչ վանք
-Մադաթաշենի Սուրբ Աստվածածին
-Քարինտակի Սուրբ Աստվածածին
-Թալիշի Սուրբ Ամենափրկիչ
-Մեծ Թաղերի Սուրբ Աստվածածին
-Հադրութի շրջանի Կավաքավանք
-Չարեքտարի վանք
-Ծարի Սուրբ Սարգիս
-Ծարի Սուրբ Գրիգոր
-Ծիծեռնավանք
-Վանքասար
-Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
-Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցի
-Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար
-Տումիի «Կարմիր Եղցի»
-Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի
-Շուշիի Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնահատակ կամ մասամբ ավերվել են բազմաթիվ բնակավայրեր՝
-Շուշիի շրջանի Քարինտակ գյուղ
-Շուշիի շրջանի Լիսագոր գյուղ
-Հադրութի շրջանի Մայրամաձոր
-Հադրութի շրջանի Մոխրենես
-Հադրութի շրջանի Թաղուտ
-Հադրութի շրջանի Խծաբերդ
-Հադրութի շրջանի Ծամձոր
-Հադրութի շրջանի Առաքել
-Հադրութ քաղաքի պատմական թաղամաս
-Ստեփանակերտի պատմական թաղամաս
-Հադրութի շրջանի Մեծ Թաղերի հարավային թաղամասեր
-Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի մեծ մասը
 
Ավերվել և խեղաթյուրվել են բազմաթիվ հուշարձաններ, հուշակոթողներ, գերեզմանոցներ, խաչքարեր և այլ պատմամշակութային հուշարձաններ։
Նշված ցանկը ամբողջական չէ և պարբերաբար համալրվում է վանդալիզմի նոր փաստերով։ Մեր նպատակը միայն մի շարք օրինակների միջոցով ներկայացնելն է Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության էությունը։
 
Այս փաստերը թույլ են տալիս անվերապահորեն պնդել, որ գործ ունենք 21-րդ դարի խոշորագույն և առավել վտանգավոր մշակութային ցեղասպանություններից մեկի հետ։ Անվերապահորեն կարող ենք փաստել, որ սա պատմության մեջ երբևէ արձանագրված ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից է. նույնպիսի խանդավառությամբ ոչ վաղ անցյալում Իսլամական պետության ահաբեկչական խմբի գրոհայինները ոչնչացնում էին Միջագետքի մշակութային ժառանգությունը Սիրիայում, Իրաքում...Միջանկայլ հստակ կարող ենք արձանագրել , որ կան աշխարհում ուժեր, որոնց նպատակը հնագույն քաղաքակրթությունները պատերազմների ֆոնին բնաջնջելն է։ Եվ մեր երկու հարևան պետությունները ահաբկչական ուժերի հովանավոր ու ցեղասպանություն արտահանող երկրներ են։ Եվ ամենուր ձեռագիրը նույնն է. Արցախում ոչնչացված, յուրացված և ձևախեղված հուշարձանները պատկանում են ոչ միայն հայկական մշակույթին, այլև համամարդկային արժեքներին, և դրանց կորուստը վնաս է հասցնում ամբողջ քաղաքակրթությանը։
 
Դեռևս կանգուն մնացած հուշարձանները գտնվում են անմիջական և լրջագույն սպառնալիքի տակ։ Եթե միջազգային կազմակերպությունները շարունակեն սահմանափակվել միայն արարողակարգային և անատամ հայտարարություններով, ապա փաստացի կդառնան Ադրբեջանի հանցավոր քաղաքականության անուղղակի հովանավորներ։
 
Անտարբերությունն ու հանցավոր անգործությունը, ինչպես ցույց է տալիս վերջին հինգ տարիների փորձը, ոչ միայն չեն կասեցնում, այլև խրախուսում են Բաքվի բռնապետական վարչակարգի նորանոր հանցագործությունները։ Ժամանակն է, որ միջազգային հանրությունը չբավարարվի դատարկ և ձևական կոչերով, այլ ձեռնարկի իրական ու գործնական քայլեր՝ ներառյալ միջազգային պատժամիջոցների կիրառում, անկախ փորձագիտական առաքելությունների անհապաղ գործուղում Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախ և հուշարձանների պաշտպանության իրավական մեխանիզմների գործարկում։ Յուրաքանչյուր ուշացած օր ավելացնում է կորուստների ծավալը և խորացնում պատասխանատվության բեռը ոչ միայն հանցագործների, այլև լռությամբ հաշտվողների վրա», - գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում