Եվրոպական մեծ դեսանտ է իջնելու Վաշինգտոնում` Զելենսկուն օգնելու համար

Վերլուծություն

ԵՄ առաջնորդները թռչում են Վաշինգտոն՝ Ուկրաինայի շուրջ բանակցություններին միջամտելու համար, եթե, իհարկե, կարողանան միջամտել:

Երկուշաբթի օրը Թրամփը և Զելենսկին կհանդիպեն: Նրանց հետ միասին.
— Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը,
— ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն,
— Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը,
— Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը,
— Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը,
— Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին,
— Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբը։

Sky News-ը նաև նշում է, որ Զելենսկին Վաշինգտոնում կդիմավորվի առանց արարողությունների կամ կարմիր գորգի։ Կարելի է ավելացնել. եվրալիդերները եւս կարմիր գորգ չեն տեսնելու: Էլ չասած, որ, ինչպես Ալյասկանում Պուտինին, Վաշինգտոնում այդ մեծ խմբին կամ նրանցից որեւէ մեկին Թրամփն օդանավակայանում չի դիմավորի:

Ամերիկյան տեղյակ աղբյուրներից մեկն այս կապակցությամբ գրում է. «Նախապես Թրամփը պատրաստվում էր հանդիպել միայն Զելենսկու հետ եւ նրան ապագա հնարավոր սցենարները նկարագրելով, կպարտադրի ընդունել առաջարկվող տարբերակը: Բայց հետո որոշեց, որ հանդիպմանը կհրավիրի նաեւ եվրաառաջնորդներին, եւ դա իմաստ ունի:

Հիմա կստացվի նախ նման պատկեր. Թրամփը, նախ խոսելով Զելենսկու հետ, այնուհետեւ կհավաքի բոլորին եւ նրանց առաջ կդնի երկու տարբերակ: Առաջինն այն է, որը քննարկել է Պուտինի հետ: Երկրորդ` դրա մերժման տարբերակը: Այն է, եթե որոշեն մերժել, ապա եվրոպացինեը հենց տեղում պետք է ներկայացնեն իրենց հետագա քայլերը: Բացի այդ, Թրամփի ներկայությամբ պաշտոնապես պարտավորություն կստանձնեն, որ Կիեւին կտրամադրեն ողջ անհրաժեշտ օգնությունը, ինչքան էլ, որ դա մեծ կամ երկարաժամկետ լինի: Նաեւ. եթե խոստանան ու ինչ որ պահի նանցից մեկը խոստումը չկատարի կամ թերի կատարի, ապա Թրամփը, ինչպես որ պատրաստվում է այս հանդիպմանը զգուշացնել, դա կհամարի ԱՄՆ-ի իրատեսական ծրագրերի դիտավորալ ձախողում` անիրատեսական խոստումներ տալով: Ու դրանից կառաջանա կոնկրետ մեղավորին պատժելու հարցը: Ինչն ամեն մի եվրոպական լիդերի համար շատ լուրջ փակուղի է, եթե հանկարծ որոշի մերժել Թրամփի առաջարկը: Սա հասկանում է «եվրադեսանտի» ամեն մի անդամ: Բայց նաեւ` Վաշինգտոն գնալուց որեւէ մեկը չի հրաժարվել, քանի որ մյուսները կարող են համարել դավաճան:

Եվ երկրորդը. Թրամփը հասկանում է, որ որքան էլ Զելենսկուն ճնշի եւ նա խոստանա ստորագրել, մեկ է, վերադառնալուց հետո կապի է դուրս գալու եվրոպացիների հետ, որոնք էլ իրենց հերթի Կիեւի վրա ազդելու լուրջ լծակներ ունեն: Ու հիմա, եթե եվրաառաջնորդներն իր ներկայությամբ չհանդգնեն բերանները բացել, ապա վերադառնալուց հետո Զելենսկուն ճնշելու հավանականությունը էապես նվազելու է»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում