Դավաճանական լռության վերջը գալու է. Անի Կարապետյան

Հանդիպում

Հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումների եւ արտաքին մարտահրավերների վերաբերյալ «Իրավունք»-ը զրուցել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

— Սյունիքի միջանցքի շուրջ քննարկումները շարունակվում են։ Իշխանությունը դա ներկայացնում է որպես «խաղության օրակարգ»։ Ի վերջո, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։

— Սա խաղաղություն չէ, կեղծիքի վրա կառուցված հերթական կապիտուլյացիան է։ Ամեն անգամ ասացին՝ զիջեք, խաղաղ ապրենք․ զիջեցին՝ կորցրինք Արցախը։ Ասացին՝ հողեր տվեք, պատերազմ չի լինի` տվեցին, բայց պատերազմ եղավ։ Հիմա էլ ասում են՝ սահմանները բացենք, կապեր կբացվեն, խաղաղություն կլինի։ Հայաստանի գոյությունը կասկածի տակ է դրված արդեն։ Այս «խաղության օրակարգն» իրականում Հայաստանի կործանման օրակարգն է։ Մենք հայտնվել ենք երկու գերտերությունների խաչմերուկում՝ առանց պետություն, առանց սուվերենություն։ Սա ոչ թե խաղաղություն է, այլ՝ մահվան երթ։

Այս օրերին շատ է խոսվում քաղբանտարկյալների մասին՝ սրբազանների, Սամվել Կարապետյանի եւ մյուսների։ Ի՞նչ կասեք այս քրգործերի մասին:

— Նրանք բոլորը քաղբանտարկյալներ են։ Այս երկրում քաղաքական ընդդիմախոսներին բանտարկում են, իսկ դա դասական քաղաքական բռնապետության գործելաոճ է։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, ես դժվար եմ պատկերացնում, որ նրանց կարգավիճակը փոխվի։ Չէ՞ որ հենց նա է կառուցել այս վրեժխնդիր ու վախի վրա հիմնված համակարգը։ Այսօր մարդը բանտարկվում է ոչ թե հանցանքի, այլ մտածելու, խոսելու ու պայքարելու համար։ Սա ամենավտանգավոր վիճակն է: Իշխանությունն իրեն պահում է այնպես, կարծես, երկրում միայն մեկ կարծիք կարող է լինել՝ Նիկոլի կարծիքը։

Այսօր Հայաստանում ինչպե՞ս կգնահատեք քաղաքական իրավիճակը։ Հնարավոր համարո՞ւմ եք այլ՝ ոչ նիկոլական օրակարգի ձեւավորում՝ լայն հասարակական շերտերի ներգրավմամբ

— Ցավոք, Հայաստանում օրակարգ ձեւավորողը շարունակում է մնալ մեկ մարդ՝ Նիկոլը։ Ո՛չ կենսունակ ընդդիմադիր դաշտ կա, ո՛չ էլ` հասարակության հստակ պահանջ։ Ի՞նչ հասարակության մասին է խոսքը։ Այն հասարակության, որ Կասկադում վիսկի՞ է խմում, թե՞ այն «ընդդիմադիրները», որոնք պաշտոնի համար դառել են լատենտ նիկոլականներ։ Ես այլեւս հասարակություն չեմ տեսնում. սա հասարակություն չէ, սա կույր քաղքենիների ամբոխ է, որն իր ստվերի մեջ կուլ է տալիս պետությունը։ Բայց վստահ եղեք՝ այս դավաճանական լռության վերջը գալու է, ու երբ գա` սրբելու է ամեն ինչ իր ճանապարհից։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում