ՌԴ ՊՆ. Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել
ՀասարակությունՕգոստոսի 24-ին Ուկրաինայի տարածքից վերադարձվել է 146 ռուսաստանցի զինծառայող։ Փոխարենը փոխանցվել է Ուկրաինայի ԶՈւ 146 ռազմագերի, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Բացի այդ, վերադարձվել է Ռուսաստանի Դաշնության ութ քաղաքացի՝ Կուրսկի մարզի բնակիչներ, որոնք ապօրինի պահվում էին կիևյան ռեժիմի կողմից, և որոնք կտեղափոխվեն տուն», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ներկայումս ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում։
Բոլոր ռուսաստանցի զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն՝ Ռուսաստանի ՊՆ բժշկական հաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար։
Ռուսաստանցի զինծառայողներին գերությունից վերադարձնելու հարցում մարդասիրական բնույթի միջնորդական ջանքեր են գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները, նշել է ՌԴ ՊՆ-ն։

