«Դեպուտատի շոու». Ռաֆոն ու Անդոն ռեփ են երգում հայաստանյան դարդ ու ցավի մասին (պրեմիերա)
Արխիվ 16-20
Կամերային թատրոնի դերասաններ Ռաֆայել Երանոսյանն ու Անդրանիկ Հարությունյանը տեղափոխվել են քաղաքական ասպարեզ, սակայն` տեսահոլովակի տեսքով: Տղաները «Դեպուտատի շոու» տեսահոլովակի միջոցով, կերպարանափոխված հայտնի ռեփեռների տեսքով, ռեփի միջոցով խոսում են հայաստանյան դարդ ու ցավից` բանկային տոկոսներից, անաղարտ հայոց լեզվից ու շեշտում, որ կորել է հայերենը, նույնիսկ ժարգոնում… Անդրադառնում նաեւ հայաստանյան անառիկ սահմաններին ու սահմանից այն կողմ թշնամուն ասում են`
Հայ գյուղացին միշտ ցանում ա ու վարում ա
Ձեր կրակած տեղը մեր այգին դալարում ա…
Ի դեպ, «Իրավունքը» պարզեց, որ իրականում տեսահոլովակն իրենից նոր ներկայացման անոնս է ենթադրում, եւ բոլոր հարցերի պատասխանները դերասանները կտան ներկայացման ժամանակ:
Առավել մանրամասն` տեսահոլովակում.
ԼԻԼԻԹ եՂԻԱԶԱՐՅԱՆ

