Երբ կալանավորը խնդրում է ոչ թե ազատություն, այլ՝ խցակից. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

«Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ, տպավորություն է, որ այնքան է տարվել իշխանության քայլերը գովերգելով, որ իրականությունից կտրվել է ու հասել, բուդդիստները կասեին, կատարյալ նիրվանայի: Վերջինս Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցին հարցազրույց է տվել եւ ընդգծել. «Պատերազմ չի լինի, «Մեծ Թուրանի» գաղափարը 100 տարով հետ ընկավ, Թուրքիայում սա իրենց դեմ են համարում»: Քիչ էր մնում ժողովուրդն էլ Արամ Զավենիչի հետ ցնծար այս լուրից, բայց քաղաքագետ Գագիկ Համբարյանը մեջբերել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին ելույթներից մեկը եւ գրել. «Մինչ Նիկոլին սպասարկող Արամ անունով սույնը սուտ եւ կեղծ լուրեր է տարածում, թե բա՝ «Թուրանի ճանապարհի» գաղափարն, իբր, 100 տարով հետ ընկավ եւ Անկարան դժգոհ է այդ ամենից, Թուրքիայի բռնապետը իր գոհունակությունն է հայտնում այդ ծրագրից եւ նախանշում է անելիքները... Ի դեպ, սույն մանիպուլյանտ կեղծարարը բացարձակ չի անդրադառնում այն փաստին, որ հենց ԱՄՆ-֊ն է Թուրքայի հետ համատեղ «Զանգեզուրի միջանցքի» քաղաքականության հեղինակը, որը Թրամփի վարչակազմը ժառանգեց Բայդենից եւ էլ ավելի ջանադրաբար այն կյանքի է կոչում... »: Էխ, Զավենիչ, Զավենիչ…

ՌԴ Սվերդլովսկի մարզի ադրբեջանական սփյուռքի ղեկավար ՇԱՀԻՆ ՇԻԽԼԻՆՍԿԻՆ, ով այժմ գտնվում է Եկատերինբուրգի թիվ մեկ նախնական կալանքի մեկուսարանում, զարմանալի պահանջ է ներկայացրել. նա խնդրում է, որ իր մենախուցը դադարի մենախուց լինել։ Այս մասին հայտնել է URA.RU-ին հասարակական մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Վլադիմիր Պոպովը։ «Խուցը փոքր է՝ «հավի ոտքերով բնի» նման, եւ չնայած վերանորոգված է, Շիխլինսկու չափսերի մարդուն այնտեղ փակելը անմարդկային է։ Նա տարեց է, հիվանդ է ու պնդում է, որ անմեղ է։ Նրա խնդրանքն ամենատարօրինակն է՝ պարզապես ուզում է խցակից ունենալ, որ անհրաժեշտության դեպքում գոնե բժիշկ կանչեն», - շեշտել է Պոպովը։ Ասեք, որ դժվար է հիշել մեկ այլ երկրորդ դեպք, երբ կալանավորը խնդրել է ոչ թե ազատություն, այլ՝ խցակից։

Կանադայի վարչապետ ՄԱՐԿ ՔԱՐՆԻՆ էլ հայտնվել է սկանդալի կիզակետում, ավելի ճիշտ՝ հետույքային վիճակում: Վանկուվեր քաղաքում անցկացված ամենամյա միջոցառմանը, որի ժամանակ տոնվում է ԼԳԲՏՔ-ի իրավունքներն ու բազմազանությունը, եւ որին հաճախ մասնակցում են նաեւ պետական պաշտոնյաներ՝ ցույց տալով իրենց աջակցությունը համայնքին, այս տարի հատկանշվել է Կանադայի վարչապետի եւ գրեթե մերկ վարդագույն ստրինգով տղամարդու լուսանկարով՝ այն էլ գրկախառնված: Ոմանք անգամ սկսել էին կասկածի տակ դնել լուսանկարի իսկությունը՝ այն վերագրելով արհեստական բանականության հնարքներին։ Բայց վարկածը փլուզվեց՝ հեղինակավոր «Reuters»-ի եւ «Associated Press»-ի հրապարակած լրացուցիչ կադրերով, որոնք վավերացրել տեսարանի ամբողջ ընթացքը: Ի դեպ, Լիբերալ կուսակցության 60-ամյա առաջնորդը, որը նախկինում ղեկավարել է Անգլիայի բանկը, ոչ միայն ներկա է գտնվել վերոնշյալ խայտառակ միջոցառմանը, այլ նաեւ ամբիոնից հայտարարել է, թե ԼԳԲՏՔ+ միջոցառումը «բազմազանության տոնակատարություն» է եւ «Կանադայի էությունը»։ Այսքանից հետո՝ հարց է ծագում՝ ո՞ւր է գնում Կանադան, երբ երկրի վարչապետը՝ 60-ամյա բանկիրն ու նորաթուխ «բազմազանության միսիոները», այլեւս ոչ թե տնտեսության կամ արտաքին քաղաքականության հարցերով է զբաղվում, այլ հանրահռչակվում է վարդագույն ստրինգով տղամարդու հետ գրկախառնված լուսանկարով:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում