«Գութան» փառատոնը ազգային ավանդական երգ ու պարով տոնում է Հայրիկ Մուրադյանի 120 ամյակը

Մշակութային

«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգ ու պարի ամենամյա փառատոնն այս տարի նվիրված է հայ երգի հայրիկ՝ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին։ Փառատոնը կազմակերպում է «Մրրո» ազգային արվեստի կենտրոնը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ։

Փառատոնը այս տարի կկայանա օգոստոսի 30-ին՝ Երևանի սրտում, Գաֆէսճեան քանդակների պարտեզում(Կասկադ)։ Միջոցառումը բացօթյա է, ինչպես միշտ` հասանելի է բոլորին՝ անվճար է, տոմսեր չեն վաճառվելու։ Ամեն տարի «Գութանի» բեմում հանդես են գալիս ավելի քան ազգային ավանդական երգ ու պարի ավելի քան 20 խումբ՝ ներգրավվելով շուրջ 500 արտիստ։ Այս տարի հատուկ «Գութան» փառատոնին մասնակցելու համար Հայաստան է ժամանում Ռոստովում գործող «Զարկ» հայ ավանդական երգ ու պարի խումբը։

«Գութան» 2025-ի մասնակից խմբերն են՝ «Ակունք», «Վան», «Սասնա Ծռեր», «Նուբար», «Մասունք», «Վերադարձ», «Մարաթուկցիներ», «Արեգ», «Արդվին», «Սեբաստացիներ», «Ծովակ», «Մենք ենքմեր սարերը» (Արցախ), «Տարոնցիներ», «Գորանի», «Տավրոս», «Ծիլք», «Մենք», «Հրայրք», «Նաիրի», «Զարկ» (Ռոստով), «Դարե»։

Այս տարի ևս «Գութան» փառատոնի ծրագրում կլինեն ամբողջական Հայաստանը ներկայացնող կատարումներ, սակայն մեծ տեղ տալով Հայրիկ Մուրադյանի` մեզ փոխանցած մշակութային ժառանգությանը: «Գութան»-ի հիմնական նպատակն է պահպանել ու տարածել հայկական ազգային երգերն ու պարերը, դրանք ճանաչելի դարձնել հատկապես երիտասարդությանը և փոխանցել ապագա սերունդներին։ Միևնույն ժամանակ՝ փառատոնը յուրահատուկ հնարավորություն է ստեղծում Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար՝ ծանոթանալու մեր մշակութային ժառանգությանը։

Փառատոնն առաջնորդվում է մի քանի կարևոր սկզբունքներով․ Երգերի ու պարերի ներկայացում իրենց բնօրինակ՝ էթնիկ տարբերակով, առանց ժամանակակից մշակման։ Ազգային նվագարանների կենդանի կիրառություն (դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ և այլն): Հայ երգի ու պարի երախտավորների կյանքին և գործունեությանը նվիրված ֆիլմերի ստեղծում և ցուցադրում։ «Գութան» փառատոնում հատուկ տեղ են զբաղեցնում նաև նախափառատոնային «ՆախաԳութան» ինտերակտիվ համերգները, որոնք կայանում են Երևանի վարչական շրջաններում և տարբեր համայնքներում՝ հայկական մշակույթը հասցնելով ամեն անկյուն։

Հայրիկի 120-ամյակը տոնենք միասին: 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում