«Փաստ». Փաշինյանը գերազանցեց «տպավորիչ» հայտարարությունների ոլորտում սեփական ռեկորդը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կառավարությունը ես եմ, ոչ ոք չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ», ապա սպառնաց աշխատանքից հեռացնել բոլոր անհամաձայններին։ Այսպիսով, նա գերազանցեց «տպավորիչ» հայտարարությունների ոլորտում սեփական ռեկորդը, որը թվում էր անխախտ՝ հատկապես այն բանից հետո, երբ նա ցանկություն էր հայտնել ցուցադրել իր սեռական օրգանը հոգևորականին։ Շնորհավորում ենք, փառահեղ է։ Եվ շատ խիզախ։ Ճիշտ է, հայ լրագրողների ու պաշտոնյաների վրա գոռալը հեշտ է, քան Ալիևին հակադարձելը ՀՀ ինքնիշխանության նկատմամբ նրա հավակնությունների հարցում, բայց, միևնույնն է, սա ևս «քաջություն» է՝ այսպես, թեթև ձեռքով հերթական անգամ ոտնահարել ժողովրդավարության սկզբունքները։ «Քաջություն» է, «խիզախություն» և... դեպի ավտորիտարիզմ գնալու բացահայտ ցուցադրություն։

Թերևս Փաշինյանը կարծում է, որ Թրամփի հետ քսան րոպեանոց հանդիպումը (որը, ի դեպ, ավելի կարճ էր, քան խոստացված կես ժամը, բայց փոխարենը ապահովեց հրաշալի լուսանկարներ) նրան բարձրացրել է առաջնորդության նոր մակարդակի, որտեղ կարելի է հայտարարել, որ ինքը ոչ մեկին հաշվետու չէ։

Օրինակ՝ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ «Ղարաբաղյան շարժումը» պետք է դադարեցվի: Ըստ էության, այս իշխանությունները չեն էլ թաքցնում իրենց նպատակը, այն է՝ Արցախի հարցը պետք է փակվի վերջնականապես։ Փաշինյանն ու քպականները ինտենսիվ պատերազմում են նաև արցախցիների՝ իրենց իրավունքների համար պայքարելու քայլերի դեմ: Թեև խոսքն ընդամենը խաղաղ բնակչության մասին է, որոնք էթնիկ զտումների հետևանքով վտարվել են իրենց տներից, սակայն այնպես է այդ ամենը ներկայացվում, կարծես գործ ունենք ծայրահեղական և վտանգավոր երևույթի հետ։ Փաշինյանը վաղուց ու հետևողականորեն չի սիրում արցախցիներին, բայց նախկինում չէր համարձակվում անբեկանելիորեն հայտարարել, որ նրանց նոստալգիան պետք է դադարեցվի՝ որպես վնասակար երևույթ։ Այս տեմպերով գուցե շուտով «Ղարաբաղյան շարժման» նույնիսկ հիշատակումը, արցախցիների պայքարը արգելվեն այնպես, ինչպես, ասենք, Ռուսաստանում՝ ԼԳԲՏ շարժումը, և տուգանքներ սահմանվեն Արցախի դրոշի ու արցախյան այլ խորհրդանիշների ցուցադրման համար։ Փաշինյանը, որն իշխանության էր եկել Մոնթե Մելքոնյանի «կերպարով» (մորուքով և վիրակապով), ի վերջո ոչ միայն կորստյան մատնեց Արցախը, այլև ապալեգիտիմացնում է նրա հիշողությունը։

Գնահատելով իրավիճակը և հասկանալով նման զարգացումների անխուսափելիությունը՝ Ալիևն արդեն նախապես սպառնում է այդ ապագա հայ առաջնորդին. «Եթե Հայաստանի որևէ ապագա կառավարություն, անկախ այն բանից, թե երբ կգա իշխանության, կասկածի տակ դնի Վաշինգտոնում ստորագրվածը, ապա Հայաստանը կբախվի լուրջ հետևանքների, քանի որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը բացարձակ առումներով մեր օգտին է»։ Այս հայտարարությունից, ի դեպ, հետևում է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի «երաշխիքները» (այսինքն՝ Թրամփի առաջարկը՝ «պարզապես զանգել իրեն») չի ընկալում որպես իրականություն և չի ակնկալում ԱՄՆ-ի էական միջամտություն։ Իսկ ինչո՞ւ են մեր երկրում հավատում ամերիկյան պաշտպանությանը, մի երկրի, որի նախագահը շփոթում է Հայաստանը Ալբանիայի հետ։

Միայն ցավակցել կարելի է այն քաղաքական գործիչներին, որոնք կփոխարինեն Փաշինյանի թիմին. նրանք պետք է նախապես մտածեն, թե ինչպես են մաքրելու վերջիններիս թողած աղբը, այդ թվում՝ նշյալ ստորագրված թղթերի տեսքով։ Այնուամենայնիվ, համարձակվենք ենթադրել, որ ժողովուրդը նոր ղեկավարությանը կընտրի հենց այն պատճառով, որ այն կկարողանա հստակ բացատրել, թե ինչպես է գործելու։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում