«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Շարունակելու եմ դասավանդել, լինելու եմ ֆակուլտետի կողքին. Անուշավան սրբազանը փակագծեր է բացում

Հանդիպում

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գերաշնորհ Տ. ԱՆՈՒՇԱՎԱՆ եպիսկոպոս ԺԱՄԿՈՉՅԱՆԻ հետ:

— Պետք է տեղի ունենար ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի ընտրություններ, սակայն մեր տեղեկություններով՝ որեւէ առաջադրում չի եղել: Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին, ի՞նչ ճակատագիր է սպասվում ֆակուլտետին:

— Օգոստոսի 28-ին, ըստ կարգի, պետք է տեղի ունենար ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի ընտրություններ, սակայն, որքան տեղյակ եմ, դիմումներ չեն ներկայացվել, եւ դեկանի պարտականությունները ժամանակավորապես տրվել են նույն ֆակուլտետի երկարամյա դասախոս, դոցենտ, կրոնագիտության ամբիոնի վարիչ պարոն Պարգեւ Բարսեղյանին։ Պարոն Բարսեղյանը ֆակուլտետի ակունքներում կանգնած անձնավորություն է:

Որեւէ արտառոց իրավիճակ չեմ տեսնում։ Ֆակուլտետը շարունակելու է իր գիտակրթական ուղին՝ ժրաջան ուսանողներով եւ դասախոսներով։ Ֆակուլտետն ունի շատ ամուր հիմքեր՝ ձեւավորված առաջին դեկանի՝ երջանկահիշատակ Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի եւ ֆակուլտետի այն ժամանակվա դասախոսների ջանքերով։

— Սրբազան հայր, Դուք շարունակելո՞ւ եք նոր ուսումնական տարում դասավանդել ֆակուլտետում, թե՞ լքել եք ֆակուլտետը: Արդյոք կա ֆակուլտետում լարվածություն:

— Աստվածաբանության ֆակուլտետը մեծ ընտանիք է, բայց երբեք չենք մոռանում այդ ջերմ ընտանիքում նախանձախնդիր կերպով մեր պարտականությունները իրացնել՝ թե՛ ուսանողները, թե՛ դասախոսական կազմը։ Ես շարունակելու եմ դասավանդել ֆակուլտետում, լինելու եմ ֆակուլտետի կողքին՝ սատարելով թե՛ ուսանողներին, թե՛ դասախոսներին։

Հարկ եղած դեպքում, շարունակելու եմ նույն ոգով իմ օգտակարությունը բերել համալսարանին, ֆակուլտետին, որը մեր մեծ ու սիրելի տունն է։

— Դեկանի պաշտոնից Ձեր ազատմանն առ այսօր չեք արձագանքել: Ձեր լռությունը նշանակո՞ւմ է, որ պատճառները ԵՊՀ ծիրից դուրս է պետք փնտրել: Հիմնական վարկածն այն է, որ պատճառը լոկ այն է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան եք…

— Անկեղծ, դժվարանում եմ այս հարցին պատասխանել, դժվար է ասել, թե ինչն էր դրդապատճառը։ Ձեզ հայտնի որոշ լրատվամիջոցներ եւ լրագրողներ, պատվերով իհարկե, եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին կեղծ լուրեր տարածեցին, թե իբրեւ ես եմ վարչապետի խորհրդատուն, ցավոք, տեղյակ ենք, թե պատվերը որտեղից է եղել եւ ինչ ամոթալի նպատակ է հետապնդել։ Կարծում եմ, որ ոչ հեռու ապագայում ճշմարտությունը կհաղթանակի:

Դեկանի պարտականությունից ազատման պատճառը, պաշտոնական տեղեկատվությամբ՝ պաշտոնավարման ժամկետի լրանալն է: Ավելիի համար, խնդրեմ, կարող եք դիմել համապատասխան կառույցին։

Ես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան եմ, այո, դեռ 1989 թվականից ապրել եմ վանքում, որպես մարդ ձեւավորվել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իմ տունն է՝ պատանության տարիներից ի վեր։    

— Ի՞նչ կմաղթեք կրթության մշակներին եւ ուսանողներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ: ԵՊՀ-ականները կունենա՞ն Ձեր օրհնությունն այս տարի եւս:

— Մաղթում եմ, որ շատ սիրեն իրենց կրթական հաստատությունը, նախանձախնդիր կերպով վերաբերեն իրենց պարտականություններին, շենացնեն իրենց բուհը կամ դպրոցը, նույն ջերմեռանդությամբ եւ պատասխանատվությամբ, ինչպես կշենացնեն իրենց տունը։ Եվ Արարիչ Աստված, որ ներկա է մեր մեջ, վստահ եմ, որ կարժանացնի մեզ յոթնարփյան շնորհներին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան