«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իրավական հակահարված դատարանի դահլիճում

Իրավական

Այսօր հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց ՀՀ արդադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դեմ ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի դատալսումները:

Դատական նիստը հենց սկզբից վերածվեց իրավական «մարտադաշտի». Դավիթ Հարությունյանը, ում իրավաբանական փորձառությունն անքննելի է ու անառարկելի, դատարանին ներկայացրեց միջնորդություն՝ պահանջելով դատախազների նկատմամբ կիրառել դատական սանկցիա։ Նրա փաստարկները չոր էին, հիմնավորված թվերով։ Ակնհայտ էր, որ սա ոչ թե սովորական դատական գործընթաց է, այլ մարտահրավեր դատաիրավական ողջ համակարգին։

Հարությունյանը մատնանշեց, որ դատախազությունը մի շարք կարևոր հարցերում դատարանին ոչ թե թյուրիմացաբար է սխալ տվյալներ ներկայացրել է, այլ՝ ակնհայտ միտումնավոր է սուտ տեղեկություններ տրամադրել։ Հարությունյանի ներկացրած դատախազության ստերի օրինակները սուր էին. նվազագույն սպառողական զամբյուղի կեղծված հաշվարկներ, իբր գոյություն չունեցող Excel ֆայլեր, հղումներ ՄԻԵԴ-ի՝ երբևէ չարտահայտված դիրքորոշումներին։

Նրա բանաձևումը հստակ էր. «Սա դատավարության հավասարության խախտում է, իսկ դատարանի հանդեպ ստերը՝ անթույլատրելի են»։

Սակայն Դավիթ Հարությունյանն իր խոսքը չսահմանափակեց միայն իր դեմ ներկայացրած հայցով։ Իր ներածական խոսքում նա ընդգծեց. «Իմ միջնորդություններն ու հարցադրումները չեն ծառայում միայն իմ անձնական պաշտպանությանը։ Դրանք ունեն շատ ավելի համակարգային նշանակություն»։ Նա մատնանշեց, որ ապօրինի ծագում ունեցող գործերով ձևավորված արատավոր պրակտիկան պետք է կոտրվի այստեղ ու հիմա, որպեսզի ապագա վարույթները դառնան օրինականության և արդարության տիպար։

Հարությունյանը փաստացի պաշտպանական կողմից վերածվեց դատաիրավական համակարգի քննադատի՝ նպատակ ունենալով բացահայտել դատախազության թերությունները և ցույց տալ, թե ինչպես կարող են դրանք վերածվել քաղաքական հաշվեհարդարի գործիքի։

Դահլիճում բոլոր գտնվողների մոտ տպավորությունն այն էր, որ դատախազությունը թերագնահատել է իր հակառակորդին, իրավական «ճակատամարտը» նոր է սկսվում, և տեղի ունեցողն այլևս անհատական պայքարի շրջանականերից դուրս է։ Սա հստակ ազդանշան էր ամբողջ դատաիրավական համակարգին՝ ուղիղ հարված ստին ու անպատասխանատվությանը։

Բաց է մնում մեկ հարց՝ ի վիճակի է արդյո՞ք համակարգը դիմակայելու ճշմարտության այդ հարվածներին։

 

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան