Ֆրանսիայում մեկ ամսվա մեջ երկրորդ անգամ մեդուզաները կաթվածահար են արել ԱԷԿ-ի աշխատանքը
ՄիջազգայինՖրանսիայի Նորմանդիայում գտնվող Paluel ատոմակայանի աշխատանքը կրկին խաթարվել է՝ ջրային համակարգում հայտնված մեծ քանակությամբ մեդուզաների պատճառով, հայտնում է BBC-ն՝ հղում անելով EDF էներգետիկ ընկերությանը։ Մեդուզաների կուտակումները խցանել են պոմպային կայանի ֆիլտրերը, ինչի հետևանքով մեկ ռեակտոր կանգնեցվել է, իսկ մյուսը՝ կրճատված հզորությամբ է աշխատում։
Միջադեպը հանգեցրել է էլեկտրաէներգիայի արտադրության կտրուկ նվազման՝ 5,2 գիգավատից մինչև 2,8 գիգավատ։ Ներկայումս կայանում ընթանում են վերականգնողական աշխատանքներ, սակայն դրանց ավարտի ժամկետները դեռ հայտնի չեն։

