«Իրավունք» թերթի տպագիր համարներ

2025թ. օգոստոսին ՀՀ-ում գրանցել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.9% գնաճ

Տնտեսություն

2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.9% գնաճ, իսկ 2025թ. հուլիսի համեմատ գների ընդհանուր մակարդակը մնացել է անփոփոխ: Հանրապետության դիտարկվող 6 բնակավայրերում 2025թ. օգոստոսին հուլիսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.5-0.1%-ով, իսկ 5-ում արձանագրվել է 0.1-1.1% գնաճ: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.1%-ով:

 

2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում բրնձի գինն աճել է 0.7%-ով, հաճարինը՝ 1.5%-ով, լոբունը՝ 2.1%-ով, հացինը՝ 5.1%-ով, ոլոռինը՝ 7.8%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.3%, 0.6%, 0.5% և 0.8%-ով: Թռչնամսի գինը 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ աճել է 1.5%-ով, տավարի և խոզի մսերինը՝ 2.5% և 10.3%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 1.8%, 0.5% և 2.7%-ով:

 

2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ մածունի գինն աճել է 0.2%-ով, պանրինը՝ 1.6%-ով, հրուշակեղենինը՝ 2.2%-ով, կարագինը՝ 12.8%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.5%, 1.3%, 0.7% և 1.3%-ով: Արևածաղկի բուսական յուղի գինը 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ աճել է 16.8%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ 1.2%-ով: 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ պաղպաղակի գինն աճել է 9.7%-ով, սուրճինը՝ 13.5%-ով, կակաոյինը՝ 22.5%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 1.7%, 0.6% և 2.5%-ով:

 

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում աճել են 4.2% և 8.2%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.3% և 0.1%-ով: 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ ձվի գինը նվազել է 5.8%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 2.8% գնաճ: Հնդկացորենի և բլղուրի գները 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ նվազել են 2.7% և 3.0%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ գրանցվել է 1.2% և 1.5% գնաճ: Միաժամանակ, թեյի գինը 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ աճել է 1.9%-ով, գառան մսինը՝ 3.8%-ով, ալյուրի 7.2%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ գրանցվել է 0.4%, 0.7% և 0.9% գնանկում: 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է թարմ կաթի, մարգարինի և շոկոլադի՝ 1.7%, 1.8% և 9.4% գնաճ, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.3%, 0.5% և 0.6% գնանկում:

 

«Իշխան» ձկնատեսակի գինը 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ աճել է 22.6%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ գրանցվել է 1.2% գնանկում: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 7.5%, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ 1.3% գնանկում: Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 3.6%, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ 5.8% գնանկում:

 

2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ մրգի ապրանքախմբում գներն աճել են 11.6%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան