«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ ՀԱՅԱՍՏԱՆ - ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ ԽԱՂԻ ՇԵՄԻՆ

Սպորտ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 20։00-ին, Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի հավաքականին։ Սա Աշխարհի առաջնության ընտրական փուլի մրցաշար է լինելու։

Սպասվող խաղի մասին Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու զրուցել Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժման հիմնադիր ՍԵՐԳԵՅ ՋԱՆՋՈՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց.

- Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկույթը վնասվել է օգոստոսին կայացած Ջենիֆեր Լոպեսի համերգի ժամանակ։ Ակնհայտորեն «Հանրապետական» մարզադաշտը պատրաստ չէ ընդունել Պորտուգալիայի հավաքականի խաղը։ Դա է պատճառը ծայրահեղ քայլի դիմելու նախախաղային մարզումները այլ վայր են տեղափոխվել։ Դա արդեն ամոթալի թեմա է, անկեղծ ասած, չեմ հիշում, թե երբ է եղել նման կարգի խաղ, որ մարզադաշտում նախախաղային մարզում չկայանա, կամ ասուլիսն ու մարզումը տարբեր վայրերում կայանան։ Նախախաղային մարզման իմաստը այն է, որ ֆուտբոլիստները ճանաչեն, ադապտացվեն այն դաշտին, որտեղ խաղալու են։ Ու կարծում եմ ռեալ վտանգ կար, մարզումից հետո մրցակից թիմը բողոք ներկայացներ ՈՒԵՖԱ ֆուտբոլիստների վնասվածք ստանալու բարձր հավանականության հետ կապված։ Իսկ այդ դեպքում խաղը կարող էր տեղափոխվել կամ չկայանալ։ Ամեն դեպքում, ոչ մեկը չբացատրեց, պատասխանատվություն չկրեց «Հրազդանից» դեպի «Հանրապետական» համերգը տեղափոխելու մասով։ Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականները նախախաղային մարզումները կանցկացնեն Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։

- Սերգեյ, ինչ կարող ես ասել սպասվող բուն հանդիպման մասին։

- Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկն է։ Իհարկե, դրական լիցքեր կան Եղիշե Մելիքյանի գալով, սա առանցքային խաղ է լինելու։ Հայկական ֆուտբոլում թարմություն նկատվում է։ Սակայն մեր պահանջը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի մասին մնում է ուժի մեջ ու չի փոխվել։ Նրա, Ֆեդերացիայի ղեկին ամեն օր մնալով, այդքան ժամանակահատված կորցնում ենք վաղվա մասով, հետագայի մասով։ Երբ նոր ղեկավար ընտրվի, նա զրոյից պիտի սկսի ամեն ինչ, դժվար կլինի։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան