«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բնակարանի ձեռքբերում 0% տոկոսադրույքով. Յունիբանկի առաջարկը TOON EXPO 2025-ում

Տնտեսություն

Յունիբանկը կմասնակցի Հայաստանում անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդես-վաճառքին՝ TOON EXPO YEREVAN 2025-ին, որը կկայանա սեպտեմբերի 5-7-ը Մերիդիան կենտրոնում: Բանկն իր տաղավարում կներկայացնի շահավետ առաջարկներ՝ նպատակ ունենալով ավելի հասանելի դարձնել բնակարանի ձեռքբերումը:

 

Յունիբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր առաջնային կամ երկրորդային շուկայում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու համար՝ առանց կանխավճարի և եկամուտների վերլուծության: Վարկը տրամադրվում է մինչև 240 ամիս ժամկետով:

Բանկը շահավետ առաջարկ է մշակել նաև այն հաճախորդների համար, ովքեր արդեն իսկ ունեն հիփոթեքային վարկեր այլ բանկերում կամ վարկային կազմակերպություններում և ցանկանում են կատարել վերաֆինանսավորում: Գործող վարկը կարելի է տաղափոխել Յունիբանկ՝ տարեկան տոկոսադրույքը սահմանելով 11.95%:

 

Կառուցապատողից բնակարան, թաունհաուս կամ ավտոկայանատեղի ձեռք բերելու համար բանկն ընձեռում է տարաժամկետ ֆինանսավորման հնարավորություն: Առավելագույն գումարը կազմում է 100 մլն ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը՝ 0%:

Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան իրականացնել վարկերի նախահաստատումը հենց տեղում՝ Յունիբանկի տաղավարում:

 

Ապահովելով լայն համագործակցություն կառուցապատողների հետ՝ Յունիբանկն ակտիվ աշխատում է hիփոթեքային վարկավորման ուղղությամբ, այդ թվում՝ պետական ծրագրերով: 2024 թվականին բանկի հիփոթեքային վարկերի պորտֆելը գրեթե կրկնապատկվել է: Յունիբանկը դարձել է նաև Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի հիմնական մասնակիցներից մեկը:

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան