«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մ՛ի արեք, ժողովուրդը զզվել է Ձեր հանրահավաքներից․ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյան

Հանդիպում

Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը ապացուցեց, որ ընդդիմադիրները ճիշտ ճանապարհով չեն գնում, երբ մենք ասում էինք, որ պետք չեն հանրահավաքները, դրանով էլ ավելի եք ամրացնում Փաշինյանի դիրքերը, մի արեք, ժողովուրդը զզվել է Ձեր հանրահավաքներից եւ փողոցային  պայքարով գնալ իշխանափոխության, առավելեւս, որ ընտրություններին մնացել է ընդամենը 7-8 ամիս։ Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը ամբողջությամբ ծառայեց Փաշինյանի դիրքերի ամրապնդմանը ոչ թե նրա դեմ պայքարին,-անդրադառնալով սեպտեմբերի 2-ին կայացած հանրահավաքի արդյունքներին եւ ընդդիմության առաջիկա անելիքներին, ասաց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

-Այսօր վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ  Վաշինգտոնում խաղաղության հաստատումից հետո վարչապետի օդանավը օգոստոսի 30-ին Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի եւ սեպտեմբերի լույս 6-ի գիշեր վերադարձել Հայաստան։

-Այդ ինչ աշխարհացունց բան էր, որ էդ աստիճան հրճվել են, դա միջազգային իրավունք է, երբ երկրները ստորագրում են, որ օդային տարածքները պետք է տրամադրվի, եթե, իհարկե, այդ երկրները պատերազմական վիճակի մեջ չեն գտվում։ Իսկ հիմա, այսպես ասած, հրադադար է։ Այնպես որ դա ներկայացնել, որպես դրական, նոր  ի բան առնվազն ժողովրդին նոր ստի չափաբաժնով կերակրել է, ոչինչ ավելին։

-Ասում են դա խաղաղության օրակարգի վառ վկայությունն է։

-Ի՞նչ եք խոսում, սա ժողովրդին հերթական կեղծիք հրամցնել է, ոչինչ ավելին։ Իսկ ինչ վերաբերում է Թրամփի միջանցքին, ապա մենք վերջապես պետք է հասկանանք, որ Թրամփի նպատակը ոչ թե խաղաղություն հաստատելն է, այլ հասնել նրան, որ ի վերջո Խաղաության Նոբելյան մրցանակ ստանա, նա այլ նպատակ չի հետապնդում։ Թրամփը անգամ Հայաստանի տեղը կարգին չգիտի ինչ խաղաղության մասին է խոսքը։

Ես Ձեզ մի բան հիշեցնեմ հարգելի հայրենակիցներ, երբ 1920 թվականի օգոստոսին կնքվում էր Սեւրի պայմանագիրը՝ Ավետիս Ահարոնյանը դուրս եկավ եւ ասաց, որ սա այն գրիչն է, որով 100 տարվա խաղաղություն հաստատվեց։  Իսկ ինչ եղավ հետո, հիշո՞ւմ եք ինչքան կարճ ժամանակ անցավ, երբ կրկին Թուրքիան հարձակվեց։ Ուրեմն էլ ինչ խաղության մասին կարող ենք խոսել առավելեւս այսօր։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան