Հաղթանակի նոր բանաձեւ Զելենսկուց
ՄիջազգայինԶելենսկին ներկայացրել է, թե որն է իր համար պատորազմում հաղթելու բանաձեւը:
Այս անգամ այն նման տեսք ունի. «Քանի դեռ Պուտինը չի օկուպացրել Ուկրաինան, մենք հաղթում ենք»:
Ժամանակին նա հաղթանակ էր համարում բացառապես 1991թ. սահմաններին վերադառնալը: Այժմ, ստացվում է, որ հաղթանակ կլինի, եթե ինչ-որ բան պահպանի: Այն հիմքով, թե. «Պուտինը ցանկանում է օկուպացնել Ուկրաինայի ամբողջ տարածքը»։ այսինքն, եթե անգամ Պուտինն ինչ-որ հատված «չօկուպացնի», դա արդեն Զելենսկու աչքին հաղթանակ կթվա: Դե եթե այդպես է, ապա Ուկրաինան հաստատ «կհաղթի» այս պատերազմում:

