«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բանկերը կաշխատեն կրիպտոակտիվներով, եթե քաղաքացին կարողանա բացատրել այդ ակտիվների ծագումը. ԿԲ

Տնտեսություն

Կրիպտոակտիվները բավականին մեծ ռիսկեր են պարունակում, քանի որ ստվերային, անօրինական գործունեություն ծածկելու կամ ֆինանսավորելու հնարավորություն են ստեղծում։ Ազգային ժողովի նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Թյուր ընկալում կա կրիպտո, ակտիվ, նորարություն, արհեստական բանականություն բառերի մեջ, ու ինչ տերմիններ ասես, որ չեն խառնվում, միախմբվում մի զամբյուղի մեջ, մինչդեռ դրանք տարբեր երևույթներ են, որոնք տարբեր մոտեցումներ են պահանջում։ Ես կարծում եմ, որ այստեղ չպետք է լինել ո՛չ ծայրահեղ օպտիմիստ, ո՛չ էլ պեսիմիստ, այլ պետք է լինել պրագմատիկ ու պետք է հասկանալ` ոնց ենք կառավարում դրանք, որպեսզի նորարարության զարգացմանը զուգակցենք նաև պոտենցիալ ռիսկերի կառավարման մեխանիզմները»,– հայտարարեց նա։

Պատասխանելով բանկերի՝ կրիպտոակտիվներ ունեցող քաղաքացիների հետ աշխատելու հնարավորության մասին հարցին, նա նշեց, որ դա կախված է բանկերի ռիսկի ախորժակից, այդ անձի ունակությունից` բացատրելու այդ ակտիվների ծագումը, թե որտեղից է այդ գումարը գեներացվել ու ինչ գործունեության արդյունքում։

«Եթե կրիպտոն հոսի բանկային համակարգ, ու մենք պատկերացում չունենանք կրիպտոյի ձևավորման աղբյուրի մասին, թե, օրինակ, արդյոք դա Սիրիայում հրթիռների վաճառքի՞ց է գեներացվել, թե՞ Ուկրաինայում երեխաների ներքին օրգանների վաճառքից, ապա ինչպե՞ս կարող է բանկն այդ ռիսկն իր վրա վերցնել»,– ընդգծեց ԿԲ նախագահը։

Նրա խոսքով` այս դեպքում բանկային համակարգը պետք է խելամտորեն կարողանա այդ ռիսկը կառավարել, ու այս դեպքում կրիպտոակտիվների սպասարկումը շատ ավելի հեշտ կլինի։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան