«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տեր Արամի «ոչ մոնտաժված տեսանյութի մութ կողմերը»

Տեսանյութեր

Iravunk.com լրատվական կայքն իր զարմանքն էր արտահայտել, որ այն ժամանակ, երբ դեռ մեր ժողովրդի աչքերը թաց են 44-օրյա եւ սեպտեմբերյան վերջին պատերազմների կորստի վերքերից, հազարավոր հայորդիների արյունը չի սառել Արցախում, ինչպես կարող է գտնվել մի իրեն «հալածված» հռչակած մի հոգեւորական, որը ոչ միայն խնդիր չունի բացել վանքի դռները թշնամու առաջ, այլ հենց ինքն է պատրաստ հյուրընկալել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։

Այդպիսի տպավորություն էր այն տեսանյութից, որը հայտվել էր համացանցում եւ որտեղ ՏԵՐ ԱՐԱՄ քահանա ԱՍԱՏՐՅԱՆԸ Սուրբ Պատարագի քարոզի ժամանակ ասում է. «Եթե անգամ Ալիեւը գա, ասի այս վանքի պատմությունը պատմի, ես պետք է պատմեի…»:

Մեր վրդոմունքն էինք արտահայատել, թե ինչպե՞ս կարելի է, հատկապես այս օրերին, երբ Արցախը զրկված է իր հոգեւոր հենարանից, երբ հայկական խաչքարերը աղավաղվում են ու ջնջվում Ադրբեջանի կողմից, խոսել Ալիեւին հայկական վանք հրավիրելու մասին։ Ավելին՝ պատմել նրան այդ վանքի հայկական պատմությունը։ Ո՞ւմ համար։ Նրա՞, ով ձեռագիր է ոչնչացրել, գերեզմանաքար ավերել, եկեղեցու վրա մզկիթ կառուցել։ Եվ ահա չուշացավ Տեր Արամի արձագանքը:

Վերոնշյալ հրապարկմանը ինքը՝ «հալածյալ» հոգեւորականը, պատասխանել էր` տեսանյութի մի փոքր ավելի երկար տարբերակը տեղադրելով եւ մեր հրապարակումն էլ անվանել էր «լկտի ապատեղեկատվություն»: Սակայն դիտելով տեսանյութը ՝մենք, իսկապես, պետք է շնորհակալություն հայտնենք սույն հոգեւորականին, որովհետեւ այն ոչ միայն չի հերքում, այլև ամբողջացնում է ասվածը:

Տեր Արամը նույն ասելիքը կրկնում է՝ միայն մի տարբերությամբ, որ այստեղ արդեն խոսում է նաեւ Նիկոլ Փաշինյանի զուգընկերոհու՝ Աննա Հակոբյանի Հովանավանք այցի մասին: Թերեւս թողենք այն հանգամանքը, թե Տեր Արամն ում հետ է համեմատում Աննա Հակոբյանին, իսկ իրեն՝ Քրիստոսի (ի դեպ, սա շատ նման է Նիկոլ Փաշինյանի ձեռագրին): Բայց իր հրապարակած տեսանյութում Տեր հայրը ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարում է, որ ինքը բացառապես ծառայելու է բոլորին, այդ թվում նաեւ Ալիեւին պատմելով՝ վանքի պատմությունը, նույնիսկ եթե պոռնիկ էլ գար, էլի ընդունելու է:

Եթե ավելի անկեղծ գտնվենք, լավ կլիներ, որ փառքի պայքարով տառապող քահանան ամաչեր պատարագին այսպիսի անպատասխանատու հայտարարություններից, նաեւ լրատվական կայքի գործունեությանը ոչ պատշաճ բնորոշումներ տալուց: Հաշվի առնելով նրա` դեռ գործող հոգեւորականի կարգավիճակը՝ որոշեցինք ավելի բարձր դիրքերում գտնվել ու իր «ոչ մոնտաժված տեսանյութի մութ կողմերից» շատ բացահայտումներ չանել: Մինչդեռ այն, որ իր հրապարկումով նա ավելի է հաստատում մեր մտահոգությունները, փաստ է:

Եվ կրկին շեշտում ենք՝ վանքերը էժան ներկայացման տեղ չեն, պետք չէ դիվանագիտական խամաճիկություն անել բեմից։ Իսկ հոգեւորականը, եթե չգիտի` ում է ծառայում՝ Աստծո՞ւն, թե՞ օրվա իշխանությանը, ապա գոնե պետք է լռի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ. - Ստորեւ կարող եք դիտել սույն հոգեւորականը հորքող, բայց հաստատող տեսանյութը:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան