«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆԻ «ՀՈՎԱՆՈՒ» ՆԵՐՔՈ

Սպորտ

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Աշխարհի ուժեղագույն թիմերից մեկին Պորտուգալիայի հավաքականին։ Սա Աշխարհի առաջնության ընտրական փուլի մրցաշար էր։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը խոշոր 5։0 հաշվով պարտություն կրեց Պորտուգալիայի հավաքականից։ Հայաստանի Ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ ԵՂԻՇԵ ՄԵԼԻՔՅԱՆԸ Պորտուգալիայից կրած պարտությունը կապում է թիմերի որակական տարբերության հետ.

«Ասել էի, որ ունենք պլան, բայց ամեն ինչ չէ, որ կարող է մեզ մոտ ստացվել, և գուցե չստացվեց մեզ մոտ, քանի որ Պորտուգալիան ուժեղ մրցակից է, մեզ համար դժվար էր պլաններն իրագործել...», մամուլի ասուլիսի ժամանակ ընդամենը բացատրեց Մելիքյանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի հավաքականը դեռևս պատրաստ չէ պրեսինգով գործել, այնպիսի մրցակցի հետ է խաղում, ինչպիսին Պորտուգալիան է։ «Պորտուգալիան ուժեղ էր։ Նրանք գնդակով արագ տեղաշարժվում էին...

Ինձ մի քիչ ժամանակ է պետք մեր ազգին ուրախացնելու համար... Չեմ զղջում որոշմանս համար, ես գիտեմ ուր եմ եկել, ունեմ իմ ճանապարհն ու գնալու եմ մինչև վերջ, մինչև չտեսնեմ իմ ուզած թիմը։ Վաղ թե ուշ ես կուրախացնեմ մեր ժողովրդին», - հավելել է Մելիքյանը։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան, գյումրեցի ՎԱՀԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆՆ էլ իր հերթին փորձեց արդարացնել վիճակը, թե Պորտուգալիան Աշխարհի լավագույն թիմերից մեկն է. «Իմ կարծիքով, մեր հավաքականին ժամանակ է պետք, երիտասարդ տղաներով, երիտասարդ թիմ ունենք։ Պետք է կարողանանք խաղ առ խաղ առաջ շարժվել», - նշել է Բիչախչյանը։ Մի փոքր ավելի ռեալ էր մյուս ֆուտբոլիստը ԷԴՈՒԱՐԴ ՍՊԵՐՑՅԱՆԸ.

«Տանը կրկին այսքան գոլ բաց թողնելը շատ է , նույնիսկ այնպիսի հավաքականից, ինչպիսին Պորտուգալիան է։ Կաշխատենք ուղղել սխալներն ու մեզ ճիշտ դրսևորել Իռլանդիայի դեմ խաղում»։ Այսպիսով, հավաքականի մոտ «կարմիր թելով» անցնում է նույնը, բա ի՞նչ անեին, Պորտուգալիայի հետ էինք խաղում։ Իսկ եթե Արգենտինայի հետ խաղայիք, 10։0 նորմալ կլիներ։ Խնդիրն այստեղ, իհարկե, Պորտուգալիան էլ չէ, որ միգուցե, էլի պարտվեին, բայց ոչ թե ցույց տալով, թե ֆուտբոլից կիլոմետրերով հեռու են։ Իսկ, օրինակ, մարտի վերջերին ում հետ էին խաղում. Վրաստանի, սուպերխայտառակությունը հիշեցնենք։ Իսկ դրանից առաջ, ամեն մի նոր խաղը մի նոր խայտառակություն է դարձել, իսկ սրանք Պորտուգալիայից են խոսում։

Խաղից առաջ, որ տոմսերը «վերջացած» և շատ արագ հայտնվեցին «սև շուկայում» աստղաբաշխական գծերով, Ռոնալդուն էր մեղավորը։ Ինչ կապ ունի, որ հայկական ֆուտբոլը, որ եթե անգամ Հայրապետյան Ռուբենի ժամանակներում էլի չէր փայլում, բայց հիմա պարզապես գոյություն չունի։ Ոմն Մելիքբեկյան, ով ֆուտբոլից ավելի հեռու է, քան Հայաստանի հավաքականը, ղեկավարում է ՀՖՖ -ն, ատամներով նրան վերևներից պահում են։ Արդյունքում ոչնչանում է հայաստանյան ֆուտբոլը, ինչպես Հայաստանում ոչնչացնում են ամեն ազգային բան։ Ահա ամբողջ պատճառը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան