«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայկական ֆուտբոլը շեշտակի զարգացում կապրի մարզչի՝ Եղիշե Մելիքյանի ներգրավմամբ. Ֆուտբոլի լեգենդը մերօրյա ֆուտբոլի մասին

Սպորտ

 «Արարատ 73»-ի հաղթանակը կերտողների մեջ կան նաեւ ոչ հայկական ազգանուններ, որոնք եւս ոսկետառերով են գրվել մեր ֆուտբոլի պատմության մեջ: Նրանցից մեկն «ամենահայ» ուկրաինացին է` Սերգեյ Բոնդարենկոն: Հայաստանում մեծացած եւ ապրած ֆուտբոլիստն ինչպե՞ս է գնահատում ներկայիս հայաստանյան ֆուտբոլի հավաքականի խաղը, ի՞նչ հեռանկարներ է տեսնում լեգենդար ֆուտբոլիստը «Իրավունքը» հետաքրքրվել է անձամբ հայկական ֆուտբոլի լեգենդից․

-  Հայկական ֆուտբոլում անկայունության չափանիշ եմ տեսնում, բայց հույս ունեմ, որ առաջիկայում հայկական ֆուտբոլը շեշտակի զարգացում կապրի պայմանավորված մարզչի՝ Եղիշե Մելիքյանի ներգրավմամբ, հիմա ֆուտբոլիստները կարծես ճիշտ մարզչի ձեռքերում են, իսկ դա շատ կարեւոր, առանցքային դեր ունի ֆուտբոլիստի համար։ Մեր տղաներն էլ անունով ֆուտբոլիստներ են, տարբեր երկրներում իրենց ներդումը ֆուտբոլի զարգացման մեջ ունեցել են, մնում է նույն եռանդը ներդնեն Հայաստանի ֆուտբոլի համար։ Իսկական ֆուտբոլիստը պետք է իրեն ճղի դաշտում,  զրկի մրցակցին մանեւրելու հնարավորությունից։

-Հայ ֆուբոլիստների առանցքային, մեխային սխալները որոնք են՝ նկատե՞լ եք։

-Առանձնապես սխալների մասին խոսելը դժվար է, թիմը մեխանիզմի նման է, եթե մի տեղ ճեղք ես տալիս, այն միանգամից լրացվում է մրցակցի հաջողությունով։ Ֆուտբոլը շախմատի նման մտածելու ժամանակ քեզ չի տալիս, վարկյանում կողմնորոշելու ձիրք պետք է ունենաս, պետք է հոտառություն ունենաս։ Օրինակ, Խորվաթիայի հետ խաղաղալիս պետք է Լուկա Մոդրիչին նախ «վերացնես», ոչ թե ծեծես կամ վնասես, այլ զրկես գնդակից՝ այդ կերպ քանդելով թիմի հիմնական մեխանիզմը, հենց այդ քանդվելու պահը պետք է օգտագործես ու կրես խաղը։ Պետք է թիմը ճիշտ բաժանել դաշտում, ոչ թե տաս հոգով առաջ գնալ, հետեւը թողնել բաց ու անպաշտպան։ Սրանք խնդիրներ են, որոնք ժամանակի հետ տղաները կհասկանան։ Մենք էլ հո միանգամից չեկանք ու չեմպիոն դառանք,  մենք էլ հինգ տարի խաղաղալուց հետո հասանք թիմային աշխատանքի արդյունքում։ Ֆուտբոլի հիմնական օրենքը թիմային միասնականությունն է։

Հետո գիտեք, ֆուտբոլում ամենաանշնորհակալ բանը խորհուրդ տալն է։ Դուք կարող ես մարդուն խորհուրդ տալ ասել օրինակ վերեւ թռի, ներքեւ թռի, բայց որ գնդակն եկավ մոտը ինքը կարող է գնդակին չկպնել։ Կոնկրետ խաղի հետ ՀՖՖ-ն կապ չունի, դաշտում դեր ունեն 11-14 ֆուտբոլիստը ուրիշ ոչ ոք, ամբողջն  իրենց ուսերին է, իրենք որ ճիշտ կատարեն մարզչի խորհուրդները միանշանակ կաճեն։ Մարզիչն էլ ֆուտբոլից հասկացող, ու ամենակարեւորը հայկական նիստ ու կացով տղա է, դա էլ մեծ նշանակություն ունի։ Ինձ թվում է հայկական ֆուտբոլը դեռ իր խոսքը կասի։

Տղաներին մի բան կասեմ. լինել նվիրյալ դաշտում, թիմային մտածելակերպով շարժվել, որովհետեւ կրկնում եմ դաշտում մեկի սայթաքում կարող է ազդել ողջ թիմի վրա։ 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան