«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հրազդանը կունենա նոր կամերային թատրոն

Մշակութային

Հրազդանում այսօր իր դռները կբացի նորաստեղծ Կամերային թատրոնը։ Թատրոնի բացումը կնշանավորվի Հերման Ռաուչերի «Քաղցրիկ նոյեմբեր» գործի հիման վրա բեմադրված «Շտապիր սիրել» ներկայացմամբ։

Բեմադրության ռեժիսոր ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ պատմում է, որ Ռաուչերի ստեղծագործությանը վաղուց է ծանոթ. «Այն ինձ գերել է անմիջականությամբ, երկխոսությունների բազմաշերտ կառուցվածքով, ազատամտությամբ, խորությամբ ու անսահման երեւակայելու հնարավորությամբ։  «Շտապիր սիրել»-ը բացարձակ սիրո մասին է, որը կոտրում է կարծրատիպերը եւ չի ճանաչում սահմաններ»։

Ներկայացման դերակատարներն են Էլեն Գեւորգյանը, Հայկ Պետրոսյանը եւ Անդրանիկ Անտոնյանը։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ ներկայացման պրոդյուսեր ՇԱՀԵՆ ՓԱՆՈՍՅԱՆՆ ընդգծեց, որ Կամերային թատրոն ունենալը Հրազդանում տարիներ շարունակ իր եւ շատերի երազանքն էր։

«Ինստիտուտի տարիներից մտածել եմ, որ Հրազդանում պետք է լինի Կամերային թատրոն։ Այժմ այդ երազանքն իրականություն է դարձել։ Թատրոնը տեղակայված է Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցում, որը թատերական ուղղվածությամբ հայտնի կրթօջախ է։ Այստեղ են սովորել Նարինե Գրիգորյանը, Տիգրան Գյուլումյանը, նաեւ ես եւ կինս։ Բնական էր, որ այս դպրոցում պետք է ծնվեր Կամերային թատրոն։ Ժամանակը հասունացել էր, եւ առաջին ներկայացմամբ էլ մեկնարկում է թատրոնի գործունեությունը», - նշում է նա:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան