Ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմը` աշխարհի առաջնությունում
ՍպորտԾանրամարտի Հայաստանի հավաքականները Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը կներկայանան 7 ծանրորդով, տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմը․
- Գառնիկ Չոլակյան (60կգ)
- Գոռ Սահակյան (71 կգ)
- Սուրեն Գրիգորյան (88 կգ),
- Սիմոն Մարտիրոսյան (110 կգ)
- Գարիկ Կարապետյան (110 կգ)
- Վարազդատ Լալայան (+110 կգ)
Կանանց թիմից աշխարհի առաջնությանը կմասնակցի Աննա Ամրոյանը (77 կգ):
Մրցաշարը կկայանա հոկտեմբերի 2-ից 11-ը:

