«Թրամփի ուղի» չկա, սա սովորական «Զանգեզուրի միջանցք» է

Վերլուծություն

Ինչ­պես հայտ­նի է, ա­ռա­ջի­կա օ­րե­րին, գո­նե դա­տե­լով նաեւ ՀՀ ԱԳՆ կոչ­ված «դուք­յա­նի» հայ­տա­րա­րութ­յու­նից, Հա­յաս­տան կայ­ցե­լի Թուր­քիա­յի պատ­վի­րա­կութ­յու­նը՝ հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Սեր­դար Քը­լը­չի գլխա­վո­րութ­յամբ: Թե ին­չու են գա­լիս, Քը­լը­չի գոր­ծըն­կեր Ռու­բեն Ռու­բին­յա­նը բա­ցատ­րեց՝ սահ­ման­նե­րի բաց­ման եւ դի­վա­նա­գի­տակ­ան հա­րա­բե­րութ­յուն­ներ հաս­տա­տե­լու հար­ցով: Կոնկ­րետ երբ կգան, հնա­րա­վո՞ր է, որ չգան, այդ­պես էլ հստա­կե­ցում դեռ չկա:

ԲԱ Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՍՈՒՎԵՐԵՆՈՒԹՅՈՒՆԸ

Ս­րա­նից զատ, ԱԳՆ խոս­նակ Ա­նի Բա­դալ­յա­նը հաս­տա­տեց նաեւ, որ Հա­յաս­տան մեկ այլ պատ­վի­րա­կութ­յուն եւս գա­լու է: Այս դեպ­քում՝ ա­մե­րիկ­յան: Նպա­տա­կի մա­սին խոս­նա­կը հայտ­նում է՝ ա­մե­րիկ­յան կող­մի հետ ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տես­վում են քննար­կում­ներ, այդ թվում՝ «Թ­րամ­փի ու­ղու» կյան­քի կոչ­ման ուղ­ղութ­յամբ: Այս­տեղ, սա­կայն, մեկ էա­կան հարց կա՝ ի՞նչ ա­սել է «ա­մե­րիկ­յան կողմ», կոնկ­րետ ո՞ւմ է այդ կող­մը ներ­կա­յաց­նում, պաշ­տո­նա­կան Վա­շինգ­տո­նի՞ն, թե ինչ-որ կա­ռույ­ցի:

Այս հար­ցը մեր­կա­պա­րա­նոց չէ: Հաշ­վի առ­նե­լով թե­կու­զեւ օ­գոս­տո­սի վեր­ջե­րին Միր­զո­յան Ա­րո­յի ա­րած հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րում նա, ըստ էութ­յան, պնդում էր, թե «Թ­րամ­փի ու­ղու» մա­սին հստակ, տեխ­նի­կա­կան եւ դե­տա­լա­յին ա­ռու­մով ո­րե­ւէ հստակ բան չկա: Կա միայն ընդ­հա­նուր նպա­տա­կը՝ «Մենք այլ բա­նի շուրջ հա­մա­ձայ­նութ­յան չե­կանք։ Հու­սով ենք, որ շու­տով ԱՄՆ-ից պատ­վի­րա­կութ­յուն կժա­մա­նի, եւ մենք կու­նե­նանք գա­ղա­փար­ներ ու ա­ռա­ջարկ­ներ։ Հու­սով եմ, որ մենք ա­րագ կկա­րո­ղա­նանք փո­խա­դարձ հա­մա­ձայ­նութ­յան գալ նա­խագ­ծի ի­րա­կա­նաց­ման մե­խա­նիզմ­նե­րի վե­րա­բեր­յալ»,- ա­սել է Միր­զո­յա­նը: Այդ նույն պատ­վի­րա­կութ­յո՞ւնն է հի­մա գա­լիս, ո­րի մա­սին խո­սում էր Միր­զո­յա­նը: Ե­թե այդ­պես է, ա­պա այն պետք է պաշ­տո­նա­պես ներ­կա­յաց­նի ԱՄՆ կա­ռա­վա­րութ­յա­նը, քա­նի որ վա­շինգ­տոն­յան հու­շագ­րից զատ, դա­տե­լով Միր­զո­յա­նի գնա­հա­տու­մից, հի­մա պետք է ա­մե­րիկ­յան կա­ռա­վա­րութ­յան հետ քննար­կել դե­տալ­նե­րը, կոնկ­րետ պայ­մա­նա­գիր կնքել: Ա­պա այդ հեն­քի վրա էլ ընտ­րել այն մաս­նա­գի­տաց­ված կա­ռույ­ցին, ո­րը պետք է ի­րա­կա­նաց­նի «Թ­րամ­փի ու­ղու» տեխ­նի­կա­կան կա­ռա­վա­րու­մը:

Ու մինչ այս­տեղ սպա­սում են «ա­մե­րիկ­յան կող­մին», ո­րի այ­ցով պետք է հի­շա­տակ­ված հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը տրվեն, հայտ­նի դար­ձավ, որ նա­խօ­րեին Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար Բայ­րա­մովն էլ իր հեր­թին է ըն­դու­նել, պաշ­տո­նա­կան ներ­կա­յաց­մամբ՝ «ԱՄՆ հա­վաս­տագր­ված առեւտ­րա­յին ա­ռա­քե­լութ­յան «Մի­ջին մի­ջանց­քի» ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին»: Ընդ ո­րում, այդ ա­մե­նե­ւին էլ ոչ կա­ռա­վա­րա­կան պատ­վի­րա­կութ­յան հետ Բայ­րա­մո­վը քննար­կել է հենց վա­շինգ­տոն­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի թե­ման: «Հան­դիպ­ման ժա­մա­նակ պատ­մա­կան նշա­նա­կութ­յուն է տրվել ըն­թա­ցիկ տար­վա օ­գոս­տո­սի 8-ին Վա­շինգ­տո­նում Ադր­բե­ջա­նի  եւ ԱՄՆ նա­խա­գահ­նե­րի, ինչ­պես նաեւ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի մաս­նակ­ցութ­յամբ տե­ղի ու­նե­ցած քննար­կում­նե­րին եւ ս­տո­րագր­ված փաս­տաթղ­թե­րին: Ընդգծ­վել է, որ այս հա­մա­ձայ­նագ­րե­րը նպաս­տում են տա­րա­ծաշր­ջա­նա­յին խա­ղա­ղութ­յա­նը եւ ա­ռա­ջըն­թա­ցին, ինչ­պես նաեւ լայն հե­ռան­կար­ներ են բա­ցում ադր­բե­ջա­նա-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի զար­գաց­ման հա­մար: Այս հա­մա­տեքս­տում ու­շադ­րութ­յուն է հրա­վիր­վել նա­խագ­ծի կար­եւո­րութ­յան վրա, ո­րը կա­պա­հո­վի Ադր­բե­ջա­նի արեւմտ­յան շրջան­նե­րի եւ Նա­խիջ­եւա­նի Ինք­նա­վար Հան­րա­պե­տութ­յան միջեւ ան­խո­չըն­դոտ կա­պը»,- աս­վում է հա­ղոր­դագ­րութ­յու­նում:

Նախ մեկ հան­գա­մանք. բայց ի՞նչ կապ ու­նի Բա­քուն այդ ա­մե­նի հետ, ե­թե «Թ­րամ­փի մի­ջանց­քը» ստեղծ­վե­լու է Հա­յաս­տա­նում, Նի­կո­լի պնդմամբ՝ մեր երկ­րի ինք­նա­վա­րութ­յան, օ­րենք­նե­րի ու նման բա­նե­րի շրջա­նակ­նե­րում: Բա­քուն այս հար­ցում ըն­դա­մե­նը օգտ­վող կողմ է. ա­հա՝ ճա­նա­պարհ Նա­խի­ջե­ւա­նի հետ կա­պի հա­մար, ա­հա ե­րաշ­խիք­ներ, ո­րոնք ա­պա­հո­վում է տեխ­նի­կա­կան հար­ցե­րը լու­ծող ա­մե­րիկ­յան ըն­կե­րութ­յու­նը, եւ վերջ, գնա­ցեք-ե­կեք: Դա­տե­լով Նի­կո­լի եւ Ա­րո­յի պաշ­տո­նա­կան մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րից, հենց այդ­պես էլ պայ­մա­նա­վոր­վել են Վա­շինգ­տո­նում: Բայց ա­հա խնդրեմ, թեեւ Ա­լիե­ւը շա­րու­նա­կա­բար «Զան­գե­զու­րի մի­ջանց­քից» է խո­սում, բայց Բայ­րա­մովն ա­մե­րիկ­յան կող­մի հետ, կապ­ված հա­յաս­տան­յան ճա­նա­պարհ­նե­րի հետ, ինչ-որ բա­ներ է քննար­կում: Ե­թե հենց այդ­պես էլ Վա­շինգ­տո­նում պայ­մա­նա­վոր­վել են, որ Ադր­բե­ջա­նը եւս «հարց լու­ծող» կողմ է, ա­պա դա մեկ բան է նշա­նա­կում՝ Նի­կո­լի ա­սած՝ մեր սու­վե­րե­նութ­յու­նից ու նման բա­նե­րից հետք ան­գամ չի մնում, այն է՝ նո­րից խա­բել են հայ ժո­ղովր­դին: Ե­թե ան­գամ բան չեն պայ­մա­նա­վոր­վել, բայց «ա­մե­րիկ­յան կող­մը» Բաք­վում ա­զե­րի­նե­րի հետ հա­յաստան­յան տա­րածք­նե­րի հետ կապ­ված ան­գամ տեխ­նի­կա­կան բնույ­թի հար­ցեր է քննար­կում, մեկ է, է­լի սու­վե­րե­նութ­յուն աս­վա­ծից այս­տեղ բան չի մնում:

«ԹՐԱՄՓԻ ՈՒՂԻՆ»՝ ԱՌԱՆՑ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ

Բայց ա­մե­նա­հե­տաքր­քի­րը. Բա­քու է գնա­ցել «ԱՄՆ հա­վաս­տագր­ված առեւտ­րա­յին ա­ռա­քե­լութ­յան «Մի­ջին մի­ջանց­քի»» պատ­վի­րա­կութ­յու­նը: Ու պարզ հարց՝ այդ նույն «ա­մե­րիկ­յան կո՞ղմն» է գա­լու Հա­յաս­տան: Ե­թե այդ­պես է, ա­պա դժվար չէ հաս­կա­նալ, թե ին­չու է ԱԳՆ-ն ս­պաս­վող հյու­րե­րին տա­լիս «ա­մե­րիկ­յան կողմ» բնու­թագ­րու­մը: Դա կա­ռա­վա­րա­կան կա­ռույց չէ, այլ ըն­դա­մե­նը «հա­վաս­տագր­ված ա­ռա­քե­լութ­յուն»՝ չգի­տես էլ, թե ինչ լիա­զո­րութ­յուն­նե­րով: Ու նման ա­նո­րոշ կա­ռույ­ցի, այլ ոչ թե ԱՄՆ պե­տա­կան հա­մա­կար­գի հե՞տ են պատ­րաստ­վում քննար­կել Հա­յաս­տա­նի տա­րած­քում մի այն­պի­սի կա­րե­ւո­րա­գույն ձեռ­նարկ­ման հար­ցը, ո­րից, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, կախ­ված է մեր երկ­րի ա­պա­գան:

 Եվս մեկ էա­կան, թե­րեւս՝ ա­մե­նաէա­կան նյո­ւան­սը: Դա­տե­լով Բա­քու մեկ­նած «ա­մե­րիկ­յան կող­մի» ան­վա­նու­մից, խոս­քը մի ինչ-որ «հա­վաս­տագր­ված առեւտ­րա­յին ա­ռա­քե­լութ­յան» մա­սին է, ո­րը զբաղ­վում է «Մի­ջին մի­ջանցք» աս­վա­ծով: Այդ «Մի­ջին մի­ջանցք» տեր­մինն ըն­դա­մե­նը գե­ղե­ցիկ փա­թե­թա­վո­րումն է «Թ­յուր­քա­կան մի­ջանցք» կոչ­ված հայտ­նի ծրագ­րի, ո­րը պանթ­յուր­քիս­տա­կան ա­ռանց­քա­յին նա­խագ­իծ է: Ու հենց այդ «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» հա­յաս­տան­յան հատ­վա­ծին էլ ան­վա­նում են «Զան­գե­զու­րի մի­ջանցք»:

Կարճ ա­սած, ե­թե հենց այդ կա­ռույցն է գա­լու Հա­յաս­տան՝ հար­ցեր լու­ծե­լու, ա­պա կա­րե­լի է վերջ­նա­կա­նա­պես մո­ռա­նալ «Թ­րամ­փի ու­ղի» եւ նման այլ գե­ղեց­կաց­ված ան­վա­նում­նե­րի մա­սին. դա հենց «Զան­գե­զու­րի մի­ջանցքն» է՝ այդ տեր­մի­նի ա­մե­նա­պանթ­յուր­քիս­տա­կան տես­քով: Ա­հա այս ֆո­նին էլ, կա­րե­լի է հաս­կա­նալ, թե ին­չու էր Ա­լիե­ւը Չի­նաս­տա­նում մի գլուխ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քից» խո­սում. ի­րե­րին ի­րենց ի­րա­կան ա­նունն է տա­լիս, եւ որ դա այդ­քան նյար­դայ­նաց­րեց Նի­կո­լին, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ: Պատ­կե­րաց­րեք, Նի­կո­լը «վիզ դրած» Պու­տի­նին, ի­րա­նա­կան կող­մին հա­մո­զում է, թե ի՞նչ եք ա­սում, ի՞նչ «Զան­գե­զու­րի մի­ջանցք», սո­վո­րա­կան ճա­նա­պարհ են բա­ցում, որ կա­րո­ղա­նանք գնալ-գալ: Հեյ­դա­րո­վիչն էլ հան­կարծ ո­րո­շեց ի­րերն ի­րենց ա­նուն­նե­րով կո­չել՝ նո­րից «պադս­տավ­կա ա­նե­լով» Վո­վա­յի­չին: Թե ին­չու, դա դեռ հար­ցի մի կողմն է. Ա­լիե­ւը, ի տար­բե­րութ­յուն Նի­կո­լի «գո­ղա­կան շուստ­րիութ­յան» մո­տեց­մա­նը, թե­րեւս, լավ հաս­կա­նում է վտան­գը, որն այս ա­մե­նից բխում է: Եվ այն, ին­չի մա­սին նա­խօ­րեին ար­դեն բա­ցա­հայտ խո­սեց Լավ­րո­վը, իր հեր­թին է հաս­տա­տում, որ այդ վտան­գը կա եւ չա­փա­զանց սուր է: Ա­հա, թե ինչ է ա­սում Լավ­րո­վը. «Ո­րո­շե­ցին այն կնքել Միաց­յալ Նա­հանգ­նե­րի տա­րած­քում։ Դա մեր հար­եւան­նե­րի ինք­նիշ­խան ի­րա­վունքն է: Բայց պետք է տես­նել, թե ինչ­պես այն կաշ­խա­տի, քա­նի որ բո­լոր հիա­ցա­կան ար­ձա­գանք­նե­րը, ո­րոնք հնչե­ցին Վա­շինգ­տո­նում կա­յա­ցած հան­դի­պու­մից հե­տո, ա­ռա­ջին մի քա­նի օ­րե­րին, հե­տո ինչ-որ կերպ փո­խա­րին­վե­ցին թե­րա­հա­վատ գնա­հա­տա­կան­նե­րով, երբ փաս­տա­թուղ­թը հրա­պա­րակ­վեց… Եվ, ինչ­պես պարզ­վում է, այն­տեղ ա­մեն ինչ հա­մա­ձայ­նեց­ված չէ»:

Այս դի­վա­նա­գի­տա­կան ե­րան­գի տակ այս միտ­քը տես­նել՝ ստո­րագ­րե­ցիք, լավ, սկզբից մտա­ծում էինք, թե մեզ չեք «գցում», բայց փաս­տա­թուղթն այլ բան է ցույց տա­լիս, դե հի­մա տես­նենք, թե ինչ­պես եք այն ի­րա­կա­նաց­նե­լու: Եվ այն, որ ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու քա­ղա­քա­կիրթ ելք Լավ­րո­վը հա­մա­րում է «3+3» ձե­ւա­չա­փին վե­րա­դառ­նա­լը՝ տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­ցե­րը տա­րա­ծաշր­ջա­նում լու­ծե­լու սկզբուն­քով, ա­վե­լի նման է այլ մե­խա­նիզմ­նե­րին դեռ չանց­նե­լու կամ ան­ցու­մին պատ­րաստ չլի­նե­լու հաշ­վար­կով: Նաեւ, թե­րեւս, նկա­տի առ­նե­լով, որ ներ­կա ի­րա­վի­ճա­կը միան­շա­նակ ձեռն­տու չէ նաեւ Ի­րա­նին: Ա­սենք, նման է, որ նաեւ Թուր­քիա­յին, դա­տե­լով նրա­նից, որ Էր­դո­ղա­նը Հա­յաս­տան է ու­ղար­կում կամ ո­մանց սպառ­նում է՝ ու­ղար­կել Քը­լը­չին:

Ա­մեն դեպ­քում այն, որ նա­խօ­րեին՝ «ա­մե­րիկ­յան կող­մից» այ­ցի ֆո­նին Ա­լիե­ւից ե­կավ նո­րից նույն ազ­դա­կը, թե ոչ մի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» էլ չի լի­նի, ե­թե Հա­յաս­տա­նը Սահ­մա­նադ­րութ­յու­նը չփո­խի, ցույց է տա­լիս, որ որ­քան էլ հա­կա­ռա­կը քա­րո­զեն, ով­քեր էլ գան-գնան, վա­շինգ­տոն­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներն ի­րա­վի­ճա­կի խոր­քա­յին փո­փո­խութ­յուն չեն ա­ռա­ջաց­րել: Ասենք, Բաքվի համար արդեն ոչ միայն «Թրամփի ուղի», ագնամ «Զանգեզուրի միջանցք» չկա, այլ, արդեն մտածում են «Ալիեւի միջանցքի» մասին:

Մինչդեռ, կրինենք, Ա­լիե­ւի հա­մար վտան­գը շատ մեծ է՝ կտրուկ գոր­ծո­ղութ­յուն, եւ հե­տե­ւան­քը կա­րող է ճա­կա­տագ­րա­կան լի­նել:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում