«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կառավարությունը կշարունակի անհուսալի վարկերի մարման ծրագիրը. Թորոսյան

Տնտեսություն

Կառավարության սեպտեմբերի 11-ի նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց անհուսալի վարկերի մարման ծրագրի շարունակության վերաբերյալ հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ  ծրագրի նպատակը շահառուների տնտեսական ակտիվության խթանումն է։ «Սեպտեմբերի 9-ի դրությամբ ծրագրից օգտվել է 5715 քաղաքացի, որոնցից 789-ի վարկերն արդեն ամբողջությամբ մարվել են։ Մեկ շահառուի միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 201 հազար դրամ՝ նախորդ ցուցանիշից բարձր լինելով մոտ 37 տոկոսով։ Սա խոսում է ստվերից դուրս գալու միտման մասին»,-նշեց Արսեն Թորոսյանը։

Նա հավելեց, որ ամբողջությամբ մարված վարկերի համար արդեն հատկացվել է շուրջ 156 միլիոն դրամ, սակայն 540 շահառու դուրս է մնացել ծրագրից՝ չբավարարելով նվազագույն աշխատավարձի պահանջները։ Այս պահին ակտիվ շահառուների թիվը կազմում է 4381։

Թորոսյանի խոսքով՝ վերջին վեց ամիսներին ծրագրի վրա ծախսվել է շուրջ 500 միլիոն դրամ, իսկ առաջիկա երեք ամիսներին նախատեսվում է հատկացնել ևս մոտ 500-525 միլիոն։ Ընդհանուր առմամբ, ծրագրին հատկացվել է մոտ մեկ միլիարդ դրամ։ Միաժամանակ նախարարն ընդգծեց, որ ծրագրի շահառուների պոտենցիալ թիվը կազմում է 218 հազար անձ, սակայն ընդգրկվածության մակարդակը դեռևս ցածր է։

Նիկոլ Փաշինյանը կարևորեց ծրագրի արդյունավետության բարձրացումը՝ նշելով, որ անհրաժեշտ է ավելի նպատակային աշխատել բանկային համակարգի հետ։

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը նշեց, որ քաղաքացիները ավտոմատ կերպով կարող են դառնալ ծրագրի շահառու և որևէ մերժում չի կարող լինել։ Նա ընդգծեց, որ բանկերի կողմից պրոակտիվ իրազեկումը կարող է մեծացնել մասնակցությունը, սակայն անհրաժեշտ է նաև խորքային վերլուծություն՝ պարզելու համար, թե ծրագրի պոտենցիալ շահառուներից քանիսն են իրականում Հայաստանում և պատրաստ օգտվելու այդ հնարավորությունից։

Թորոսյանը հավելեց, որ նույնիսկ այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն ֆորմալ զբաղվածություն և կարող են անմիջապես դիմել ծրագրին, հաճախ չեն օգտվում հնարավորությունից։

«Դրա համար մենք պետք է նույնիսկ անհատական մակարդակով առաջարկենք քաղաքացիներին, քանի որ այս ծրագիրը հենց իրենց համար է նախատեսված»,-եզրափակեց Թորոսյանը։

 

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան