«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մաքրության անվան տակ շահագործո՞ւմ. ի՞նչ է կատարվում թիվ 133 դպրոցում

Թեմա

Նոր ուսումնական տարում, երբ պետական կրթական համակարգը կանգնած է բարեփոխումների ու արդյունավետ կառավարման խոստումների առաջ, մայրաքաղաքի մի շարք դպրոցներում ծագում են հին ու մոռացված մեթոդներ՝ պարտադրված «կամավորությամբ» քողարկված։

«Իրավունք»-ին դիմած քաղաքացիներն ահազանգում են, որ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Գառնիկ Ադդարյանի անվան թիվ 133 հիմնական դպրոցում ծնողները եւ աշակերտները ներգրավվում են մաքրման աշխատանքներում՝ հաճախ փոխարինելով դպրոցի տեխնիկական անձնակազմին։ Եվ այս ամենը՝ կրթության իրավունքի եւ երեխայի շահերի պաշտպանության ֆոնին, կարծես թե, անտեսվում է դպրոցի ղեկավարության կողմից՝ «սխալ տեղեկատվության» պատրվակով։

Մեր ստացած ահազանգերի համաձայն, որոնց շարքում կան ե՛ւ ծնողներ, ե՛ւ ուսուցիչներ, նոր ուսումնական տարվա նախաշեմին ծնողներին հրավիրել են դպրոց՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս դասասենյակներում մաքրություն կատարելու համար: Եվ այս կամավոր-պարտադիր աշխատանքները համակարգում է, ըստ նույն աղբյուրների, ծնողկոմիտեի նախագահ Անի Քոչարյանը: Իսկ արդեն սեպտեմբերից սկսած՝ աշակերտներն են դասենյակներում ինչ-որ աշխատանքներ կատարում՝ դասերից հետո: Ավելին՝ նույնիսկ հերթապահություն է սահմանված:

«Մենք մեր երեխաներին հագած-կապած ուղարկում ենք դպրոց, վերադառնում են՝ փոշոտ-կեղտոտ, պատճառը՝ թե բա՝ մաքրություն անել են տալիս», - վրդովված ասաց ծնողներից մեկը, որի անուն-ազգանունը հայտնի պատճառներով չենք բարձրաձայնում: Նույնաբովանդակ էին նաեւ այլ ծնողների արձագանքները: Մեր ուսումնասիրության հետքերով՝  կային նաեւ ծնողներ, որոնք խուսափեցին որեւէ հստակ պատասխան տալուց՝ ո՛չ հաստատելով, ո՛չ էլ հերքելով մյուսներին:

Ինչ է կատարվում այս ուսումնական հաստատությունում, եւ ինչո՞վ են այս դեպքում զբաղված դպրոցի հավաքարարները, փորձեցինք մանրամասներ պարզել տնօրեն ԲԵԼԱ ԱՂԱՄՅԱՆԻՑ:

«Նման բան չի եղել, սխալ, թյուր ահազանգ է», - կտրուկ արձագանքեց տիկին Աղամյանը:

Մեր ճշտող հարցին, թե հավաքարարները դասասենյակներն ամեն օր մաքրո՞ւմ են, դպրոցի տնօրենը տվեց դիվանագիտական պատասխան. «Այո, մտնում, մաքրում են, բայց ամեն օր միգուցե երեխաներն իրենց թափած ինչ-որ բան, կարող է, վերցնում են: Բայց հիմնականում նաեւ հավաքարներն են մաքրում»:

Կարո՞ղ է միգուցե ծնողներն էլ են ներգրավում այդ աշխատանքներում, տնօրենը շարունակեց պնդել՝ ո՛չ:

Թեեւ դպրոցի տնօրեն Բելա Աղամյանը վստահեցնում է, որ ծնողներն ու աշակերտները ներգրավված չեն մաքրության կամ այլ տեխնիկական աշխատանքներում, փաստերը եւ ահազանգերը հակառակն են վկայում։ Եթե մաքրությունն ապահովում են ոչ թե վճարվող հավաքարարները, այլ աշակերտներն ու նրանց ծնողները, ապա հարց է առաջանում՝ ո՞ւմ հաշվին է իրականում իրականացվում կրթական համակարգի «խնայողությունը»։ Ժամանակն է՝ պատկան մարմինները լուրջ ուշադրություն դարձնեն նման դեպքերին, քանզի դպրոցի առաքելությունը գիտելիք փոխանցելն է, ոչ թե՝ սանիտարական աշխատանքների կազմակերպումը։ Իսկ այս խնդիրը մեկ դպրոցի հարց չէ, այլ դպրոցներում եւս բախվում են նույն խնդրին, որոնց հետքերով մենք դեռ գնալու ենք:

ԵՐՎԱՆԴ ԳԱԼՍՏՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան