«Սուտը» թափառում ԱԺ դահլիճում, ինչպես նուդիստական «պլյաժում». ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ԱԺ նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ, կարծես, ապագայի խանութի դարակներն արդեն դասավորել է։ Նա վստահ է՝ շատ կարճ ժամանակում հայերն ու ադրբեջանցիները միասին առեւտուր են անելու, ձեւավորվելու է միասնական շուկա, մեր խանութներում հայտնվելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկականները՝ Բաքվի ու Ադրբեջանի մյուս քաղաքների խանութներում: «Հայերը գնալու են, բենզինն ավելի էժան առնեն, գան, որովհետեւ այդպես ձեռնտու է»,- լրագրողներին աչքալուսանք տվեց Սիմոնյանը՝ մի պարզ տնտեսական հաշվարկի հմայքով փորձելով ծածկել երկարամյա ազգային վիշտն ու պետական կորուստները։ Սակայն ԱԺ նախագահի այս հրճվալի խոսքը շատերի մոտ միայն զարմանք ու վրդովմունք է առաջացրել։ ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը հնչեցրել է հարցադրումներ, որոնք, հավանաբար, դեռ երկար են մնալու օդում՝ առանց պատասխանի. «Բա տղերքի գլուխն ինչի՞ կերաք, բա մի ամբողջ սերունդ ինչի՞ գլխատեցիք, բա Արցախն ինչի՞ տվեցիք, բա Սյունիքը ինչի՞ եք տալիս, Տավուշի գյուղերը ինչի՞ տվեցիք։ Ծափ տվեք, արա՛, բենզինը էժանանում ա, ադրբեջանական ա։ Բենզին լցրեք գլխներիդ, շուտով հող չեք ունենա, որ հողը տաք գլխներիդ»։ Ի՞նչ ասես, բառերն ավելորդ են,  երբ պատմական կորուստները փորձում են ծածկադմփոց անել բենզինի էժան գներով։

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր ՄԱՐԻՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ մի հնչեղ մտքի վրա էր փորձում հենվել՝ իբր թե մեջբերելով Ուինսթոն Չերչիլին, թե բա՝ «Սուտն աշխարհը կանցնի, մինչ ճշմարտությունը հասցնի տաբատ հագնել»։ Թվում էր՝ պատգամավորը ոգեշնչված է դասական բրիտանացի պետական գործչի խոհերի իմաստությամբ, բայց արի ու տես, որ այս «գաղափարական»  տաբատն այնքան էլ Չերչիլի հագով չէ, որքան թվում է։ Ամենահին գրավոր վկայությունն այս արտահայտության՝ հանդիպում է դեռեւս 1710 թվականին բրիտանացի գրող-երգիծաբան, հրապարակախոս, պոետ եւ հասարակական գործիչ Ջոնաթան Սվիֆթի տեքստում, այնուհետեւ այս արտահայտությունը տարաբնույթ փոփոխություններով վերագրվել է տարբեր մարդկանց՝ սկսած ամերիկացի նշանավոր գրող Մարկ Տվենից: Բայց անգամ սա չէ ամենազարմանալին, այլ այն, թե ո՞ւմ է պատգամավորը փորձում տաբատ հագցնել՝ ճշմարտությա՞նը, թե՞ սեփական, իզմերից զուրկ քաղաքական թիմի մերկությանը: Իսկ գուցե սա հերթական անգամ ցույց է տալիս, թե որքա՞ն հեշտությամբ է «սուտը» թափառում խորհրդարանի դահլիճում, ինչպես նուդիստական «պլյաժում»՝ մինչ «ճշմարտությունը» դեռ շվարած, կանգնած է հանդերձարանի առաջ։

Է՜հ, ժողովուրդ ջան… Տեսնես ո՞ւր կորավ պետությունը, որտեղ ձգտում կար կադրերի որակի, փորձառության, կրթական մակարդակի բարձրացման... Այժմ ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել։ Իշխող քաղաքական ուժն արդեն բացահայտ կերպով է ծաղրում ողջ առողջապահական համակարգը։ Այսպիսով՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ լինելու է ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ, որը բարձրագույն կրթություն չունի, իսկ իր մասնագիտական ուղին սահմանափակվում է որպես ավագ բուժքույր աշխատելով։ Այո, այս կինը քաղաքական կարիերայի ռեկորդային թռիչք է արձանագրել ոչ թե գիտական աստիճանով, պաշտպանած դոկտորականով կամ ոլորտում փայլուն փորձով, այլ պարզապես՝ դառնալով ՔՊ-ական։ Իսկ մեզ մնում է շնորհավորել բոլոր նիկոլապաշտներին՝ դուք ստացաք այն, ինչին ձգտում էիք։ Այսուհետ, ձեր առողջապահական հարցերը լուծելու է մեկը, ով կյանքում գուցե ընդամենը սրսկում է արել ու կարգուկանոն պահել բաժանմունքում։ Նա լինելու է օրենքներ գրողն ու առողջապահական ռազմավարություն գծողը, ում նույնիսկ շրջանային պոլիկլինիկայում, դժվար թե, պաշտոն վստահեին։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում