«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Էլինա Ավանեսյանը հիվանդության պատճառով ղադար է վերցնում կարիերայում

Սպորտ

 

Հայ թենիսիստուհի, աշխարհի 104-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Instagram-ում կատարած գրառումով հայտնել է, որ հիվանդության պատճառով կարիերայում դադար է վերցնում։

«Բարև բոլորին։ Կցանկանայի մի փոքր ավելի անձնական խնդրով կիսվել ձեզ հետ, որովհետև վերջին ամիսները շատ դժվար են եղել ինձ համար։

Մարտին ինձ մոտ մոնոնուկլեոզ ախտորոշվեց։ Սկզբում լիովին չէի հասկանում, թե որքան կազդի դա ինձ վրա, բայց շուտով սկսեցի անընդհատ հոգնածություն զգալ, ուժ չունենալ, և անգամ ամենապարզ մարզումներն անհնարին էին դառնում։ Սա հատկապես դժվար էր ընդունել, որովհետև մրցաշրջանի առաջին երկու ամիսները շատ հաջող էին անցել․ ես հանդես էի գալիս բարձր մակարդակով, ինձ հիանալի մարզավիճակում էի զգում և իսկապես վայելում էի թենիսը։ Այդ ամենից անցնել դեպի լիակատար թուլություն ու անկարողություն՝ շատ հիասթափեցնող էր։

Այնուհետև Մայամիում սկսեցի լուրջ ցավեր ունենալ դաստակիս շրջանում, որոնց վերականգնումը երկար ժամանակ պահանջեց։ Երբ կարծես թե վերականգնվում էի, նորից հետընթաց եղավ՝ այս անգամ ուսի ցավով։ Այդ պահից ի վեր թվում է՝ մեկը մյուսին է հաջորդում։ Այս ֆիզիկական խնդիրները շատ դժվար են կառավարելու համար, հատկապես երբ իմ մարմինն ամբողջությամբ չի վերականգնվել հիվանդությունից։ Թվում է, թե ամեն ինչ սովորականից ավելի երկար է պահանջում բուժվելու համար, ինչը գործընթացն էլ ավելի բարդացնում է։

Ես ամեն օր աշխատում եմ իմ թիմի հետ՝ ամեն ինչ անելով, որ ապաքինվեմ, ուժերս վերականգնեմ և պատրաստվեմ կրկին 100%-ով մրցելու։ Բայց ճշմարտությունն այն է, որ այս ճանապարհը ինձ փորձեց այնպիսի ձևերով, ինչպիսիք չէի էլ սպասում։ Կային հիասթափության ու նույնիսկ կասկածի պահեր, բայց նաև շատ բան սովորեցի՝ համբերության, տոկունության մասին և այն, թե որքան եմ սիրում այս սպորտը։

Կրկին խաղերին մասնակցելը մեծ քայլ էր, բայց մրցելն առանց ինձ իսկապես դաշտում զգալու շատ բարդ է։ Ամենից շատ ինձ պակասում է իմ բարձրագույն մակարդակով պայքարելու և խաղը վայելելու հնարավորությունը, ինչպես գիտեմ՝ կարող եմ։ Դա է, որ ինձ ամեն օր մոտիվացնում է առաջ գնալու։

Սրտանց շնորհակալ եմ բոլորիդ, ովքեր շարունակում են աջակցել ինձ հաջողությունների ու դժվարությունների պահին։ Ձեր բարի խոսքերն ու քաջալերանքը ինձ ուժ են տալիս դժվար օրերին և հիշեցնում, թե ինչու եմ շարունակում պայքարել։

Հավատում եմ, սա պարզապես մեկ գլուխ է, և անհամբեր սպասում եմ կրկին դաշտ վերադառնալուն՝ առանց ցավի, առողջ և երբևէ եղածից ավելի ուժեղ»,- գրել է Ավանեսյանը։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան