ԹՐԱՄՓԻ` «ԿՐԿՆԱԿԻ ՁԻՈՎ ՔԱՅԼԸ» ՑՆՑՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՆ

Վերլուծություն

Այն, որ հա­րավ­կով­կաս­յան ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը (Տես նաեւ https://iravunk.com/?p=322883&l=am) մե­ծա­պես փոխ­վում են ներ­կա­յումս աշ­խար­հով մեկ ըն­թա­ցող բուռն գոր­ծըն­թաց­նե­րի արդ­յուն­քում, հին պատ­մութ­յուն է: Սա­կայն դա շատ ա­վե­լի ռեալ տեսք է ստա­նում, հաշ­վի առ­նե­լով որ մեր տա­րա­ծաշր­ջա­նում հիմ­նա­կան խա­ղա­ցող­նե­րից մե­կի՝ Բ­րի­տա­նիա­յի մոտ ներ­քին բուռն ի­րա­դար­ձութ­յու­ններ են զար­գա­նում:

Բ­րի­տա­նիան հե­ղա­փո­խութ­յան եզ­րին է։ Ն­ման գնա­հա­տու­մը սկսում է հա­մա­տա­րած դառ­նալ փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րի մոտ: Ա­մեն դեպ­քում, այն զանգ­վա­ծա­յին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, ո­րոնք վեր­ջին օ­րե­րին ծա­վալ­վե­ցին ողջ Բ­րի­տա­նիա­յով մեկ եւ, մաս­նա­վո­րա­պես, Լոն­դո­նում, նման եզ­րա­կա­ցութ­յան ռեալ հիմ­քեր տա­լիս են: Փո­ղոց են դուրս ե­կել հար­յուր հա­զա­րա­վոր, ե­թե ոչ՝ մի­լիո­նա­վոր մար­դիկ: Պաշ­տո­նա­պես պա­հան­ջը միգ­րա­ցիոն խնդիր­ներն են, ո­րոնք էլ ա­վե­լի ցցուն տեսք ստա­ցան, երբ ՆԳ նա­խա­րա­րի պաշ­տո­նին նշա­նակ­վեց Պա­կիս­տա­նից ե­կած իս­լամ դա­վա­նող կնո­ջը, ով պաշ­տո­նա­կան եր­դում տվեց Ղու­րա­նի վրա: Սա­կայն բո­լորն են հաս­կա­նում, որ խնդի­րը շատ ա­վե­լի խոր­քա­յին է, եւ հար­վածն ուղղ­ված է գոր­ծող, ա­վե­լի կոնկ­րետ՝ դա­սա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գին, ո­րը Բ­րի­տա­նիա­յում ուլտ­րագ­լո­բա­լիս­տա­կան ուղղ­վա­ծութ­յան մեջ է: Այն է՝ իս­լա­մա­կան գոր­ծոնն այդ­պես չէր տա­րած­վի, ե­թե չլի­ներ նման կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի «դաբ­րոն»: «Համ­բե­րութ­յու­նը սպառ­վել է։ Հին անգ­լիա­կան քա­ղաք­նե­րի նոր քա­ղա­քա­պե­տնե­րը խո­սում են ա­րա­բե­րեն եւ­ ուր­դու լե­զու­նե­րով։ Միգ­րանտ­նե­րի կողմ­նա­կից­նե­րը վե­րահս­կո­ղութ­յուն են հաս­տա­տել Լոն­դո­նում, Ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յու­նում եւ մո­տե­նում են վար­չա­պե­տի պաշ­տո­նին։ Քա­ղաք­նե­րում ձեւա­վոր­վել են միգ­րան­տա­կան ​​անկ­լավ­ներ։ Անգ­լիա­յում եւ Ո­ւել­սում ա­ռա­ջին եւ­ երկ­րորդ սերն­դի օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի թի­վը հա­սել է 20%-ի։ Մե­ծա­մաս­նութ­յու­նը մու­սուլ­ման­ներ են»,- մեկ­նա­բա­նում է պատ­կե­րը փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը։

Մ­յուս կող­մից էլ հաս­կա­նա­լի է, նման զանգ­վա­ծա­յին մի­ջո­ցա­ռում­ներ կազ­մա­կեր­պել չէր լի­նի, ե­թե չլի­ներ նույն­քան պատ­կա­ռե­լի թի­կունք: Ա­ռա­ջին պլա­նում այս պա­հին տե­սա­նե­լի է Ի­լոն Մաս­կը, եւ միայն դրա­նից կա­րե­լի է կռա­հել, որ բրի­տա­նա­կան այս ցնցում­նե­րի ա­ջակ­ցութ­յու­նը գա­լիս է թրամ­փա­կա­նութ­յու­նից: Պա­հանջն էլ նոր խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­ներն են, որ­տեղ հաղ­թա­նա­կի հիմ­նա­կան հա­վա­նա­կա­նութ­յու­նը Նայ­ջել Ֆա­րա­ջի «Ռե­ֆորմ­նե­րի կու­սակ­ցութ­յանն» է: Այս ընդ­հան­րա­կան ֆո­նը մեկ բան է հու­շում՝ բրի­տա­նա­կան այս «խմո­րը դեռ շատ ջուր է վերց­նե­լու»: Ու դա շատ ա­վե­լի ցցուն տեսք է ստա­նում, հաշ­վի առ­նե­լով, որ գործ­նա­կա­նում նույն գոր­ծըն­թաց­նե­րը կան Ֆ­րան­սիա­յում, ցան­կա­ցած պա­հի կա­րող են «պայ­թել» նաեւ Գեր­մա­նիա­յում:

Ընդ ո­րում, այս ֆո­նին եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րը եւս մեկ ծանր հար­ված ստա­ցան Թ­րամ­փից: ԱՄՆ նա­խա­գա­հը, ի պա­տաս­խան Ռու­սաս­տա­նի, նաեւ վեր­ջի­նիս ­հետ գոր­ծակ­ցող­նե­րի դեմ խո­շոր պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռե­լու եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րի փոր­ձե­րին, «ձիով քայլ» կա­տա­րեց: Թե շատ լավ, ԱՄՆ-ն պատ­րաստ է նման պատ­ժա­մի­ջոց­նե­րի: Բայց միայն պայ­մա­նով` նախ Եվ­րո­պան պետք է դրան գնա: Այն է` ոչ միայն ան­մի­ջա­պես եւ ամ­բող­ջա­կա­նո­րեն հրա­ժար­վի ռու­սա­կան է­ներ­գա­կիր­նե­րից, այլ նաեւ` 50-100 տո­կոս մաքս­տուր­քեր կի­րա­ռի ռուս­նե­րից նավթ ու գազ գնող­ների դեմ, այդ թվում` Հնդ­կաս­տա­նի եւ Չի­նաս­տա­նի: Այ­լա­պես, հստա­կեց­րեց Թ­րամ­փը, ԱՄՆ-ն չի մտա­դր­վում միա­կող­մա­նիո­րեն շա­րու­նա­կել իր հա­կա­ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, ե­թե Եվ­րո­պան ին­քը պատ­րաստ չէ հրա­ժար­վել Մոսկ­վա­յի հետ է­ներ­գե­տիկ հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նից։

Այն, որ սա դար­ձավ սա­ռը ցնցուղ Բր­յու­սե­լի հա­մար, հա­զիվ թե երկ­րորդ կար­ծիք լի­նի: Ն­ման պա­հանջն իս­կա­կան փոր­ձութ­յուն է եվ­րո­պա­կան է­լի­տա­նե­րի հա­մար։ Ե­թե Բր­յու­սե­լը կա­տա­րում է Թ­րամ­փի պայ­մա­նը, ա­պա սպառ­նա­լիք կա` ոչն­չաց­նե­լու սե­փա­կան տնտե­սութ­յան վեր­ջին հե­նաս­յու­նե­րը։ Ռու­սա­կան է­ներ­գա­կիր­նե­րից լիո­վին հրա­ժար­վե­լը ոչ թե պար­զա­պես տա­նե­լու է եվ­րո­պա­կան արդ­յու­նա­բե­րա­կան ար­տադ­րութ­յան էլ ա­վե­լի դան­դա­ղեց­ման` ռե­ցե­սիա­յի ռեալ սպառ­նա­լի­քով: Այլ նաեւ` Չի­նաս­տա­նից եւ Հնդ­կաս­տա­նից մա­տա­կա­րա­րում­նե­րի մաք­սա­տուր­քե­րի 50-100 տո­կո­սա­նոց ա­ճը կհան­գեց­նի գնե­րի բարձ­րաց­ման (այդ թվում` հում­քա­տե­սակ­նե­րի), լո­գիս­տիկ խնդիր­նե­րի վատ­թա­րաց­ման եւ ԵՄ-ում գնա­ճա­յին ճնշման ա­ճի։ Սա կխո­րաց­նի սո­ցիա­լա­կան լար­վա­ծութ­յու­նը, երբ ա­ռանց այդ էլ պայթ­յու­նա­յին մթնո­լորտ է ա­ռա­ջաց­րել Եվ­րո­պա­յում, նե­րառ­յալ` Բ­րի­տա­նիա­յում: Դ­րա­նով էլ ա­վե­լի կամ­րապն­դի ա­ջա­կողմ­յան եւ­ եվ­րոս­կեպ­տիկ կու­սակ­ցութ­յուն­նե­րի դիր­քե­րը։

Իսկ ե­թե եվ­րա­լի­դեր­նե­րը հրա­ժար­վում են Թ­րամ­փի պա­հանջ­նե­րը կա­տա­րել, ա­պա ար­դեն նա կա­րող է Բր­յու­սե­լին բա­ցա­հայտ մե­ղադ­րել` փոր­ձում են ԱՄՆ-ին ա­ռաջ գցել, իսկ ի­րենք նրա թի­կուն­քում նստած, փող են աշ­խա­տում, Ռու­սաս­տա­նի դեմ պայ­քա­րի ի­մի­տա­ցիա են դրսե­ւո­րում եւ այդ­պես շա­րու­նակ:

Թ­րամ­փի նման հար­վա­ծը, ի­հար­կե, եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րի հա­մար գործ­նա­կա­նում ա­նե­լա­նե­լի վի­ճակ է ստեղ­ծում: Այն է, սրա­նով Թ­րամ­փը հնա­րա­վո­րութ­յուն է ստա­նում Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­ներ կա­ռու­ցել ոչ թե գլո­բա­լիս­տա­կան ճնշում­նե­րի կամ պար­տադ­րանք­նե­րի, այլ՝ սե­փա­կան նա­խա­սի­րութ­յուն­նե­րից ել­նե­լով: Այդ թվում, ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին, որ­տեղ, ակն­հայ­տո­րեն, ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս բուռն զար­գա­ցում­ներ են սկսվե­լու: Եվ որ ա­մե­նավ­տան­գա­վորն է Եվ­րո­պա­յի հա­մար, ներ­կա գոր­ծըն­թաց­նե­րը պար­զա­պես կաս­կա­ծի տակ են դնում եվ­րո­պա­կան ին­տեգր­ման ներ­կա­յիս ձեւա­չա­փի կեն­սու­նա­կութ­յու­նը։ Նախ, ի ցույց դնե­լով այն խոր­քա­յին հա­կա­սութ­յուն­նե­րը, որ կան Եվ­րա­միութ­յան ներ­սում: Ա­պա նաեւ հա­վել­յալ խթան­ներ տա­լով միութ­յան հա­կա­ռա­կորդ­նե­րին, ո­րոնք, ակն­հայ­տո­րեն, սկսել են հան­րա­յին վար­կա­նիշ­նե­րի ա­ռու­մով ա­ռաջ­նա­յին դիր­քեր դուրս գալ:

Ինչ­պե՞ս կպա­տաս­խա­նի ներ­կա Եվ­րո­պան կամ կպա­տաս­խա­նի՞, դեռ կտես­նենք: Սա­կայն ա­ռանց դրա էլ, ներ­կա զար­գա­ցում­նե­րում Եվ­րո­պան շա­րու­նա­կում է ա­րա­գո­րեն կորց­նել իր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քերն ու խա­ղա­քար­տե­րը, այդ թվում նաեւ` մեր տա­րա­ծաշր­ջա­նում: Իսկ երբ փոխ­վում է խա­ղա­ցող­նե­րի կազ­մը, պետք է որ փոխ­վի նաեւ խա­ղի բնույ­թը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում