«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ի դեպ, հետաքրքիր է՝ Տեր Արամը կարգալույծ կարվի, թե՞ ոչ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ներքաղաքական
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է.

«Տեր Արամ քահանա Ասատրյանի ու Մկրտիչ Արզումանյանի՝ վերջին շրջանում ի ցույց դրված իշխանահաճո վարքագիծը պատահականություն չէ։ Դա հասարակական ավելի լայն շերտերում դրսևորվող գործընթացի արտահայտություն է. տեսնելով, որ իշխանությունն ուժեղանում է, վստահ քայլերով գնում դեպի ընտրություններ՝ մարդիկ սկսում են պատրաստվել ապագա իրողություններին։ Գնացեք մարզեր ու տեսեք, թե ինչ է կատարվում։ Գնացեք և տեսեք, թե որքան մարդ է սկսել ՔՊ-ի օգտին աշխատել՝ հուսալով, որ խորհրդարանական ընտրություններից հետո իրենց էլ մի բան բաժին կհասնի։
Նիկոլը լավ գիտի, թե ինչ է անում։ Իմացածն էլ լավ է անում։
Իսկ ինչո՞վ է զբաղված ընդդիմությունը։ Ամեն ինչով՝ բացի Նիկոլին իշխանազրկելուց։ Թողնես օրերով ու շաբաթներով Մկոյին կքննադատեն ու խայտառակեն, հետո Տեր Արամին, հետո մեկ ուրիշի։ Քիչ առաջ էլ տեսա, որ ուրախության նոր առիթ ենք ստացել՝ ինչ-որ մեկին արձակուրդ են ուղարկել… Հրաշալի։ Ընդդիմության բացարձակ մեծամասնությունն ամեն ինչից խոսում է, բացի Նիկոլին հեռացնելու իրական ծրագրերից։
Մինչդեռ, այսօրվա միակ, կրկնում եմ՝ ՄԻԱԿ թեման պետք է իմպիչմենտը լիներ։ Պետք է սպասվող խորհրդարանական լսումները լինեին, դրան հետևող հնարավոր զարգացումները։ Մնացած բոլոր թեմաները պետք է տեղավորվեն և/կամ բխեցվեն այս գլխավոր օրակարգի տրամաբանությունից։ Ի՞նչ Մկո, ի՞նչ Տեր Արամ… Ինչի՞ մասին եք ամբողջ օրը խոսում, հարգելի գործընկերներ։
Հասկանում եմ՝ կոմֆորմիստ հոգևորականին ու դեարասանին հեշտ է խայտառակելը, նրանց ֆոնին ակտիվ ու սկզբունքային գործիչ լինելը (կներեք, որ ստիպված եմ այսպես ասել), բայց եկեք խոստովանենք, որ դա էլ է փախուստի ձև։ Իրական պայքարից փախուստի ձև։ Փոխանակ Նիկոլի դեմ գործենք (այդ թվում և ես), հաճախ նրա դրսևորումների դեմ ենք կռիվ տալիս։ Ցավում եմ, որ ամեն ինչ այսպես դասավորվեց։
Ի դեպ, հետաքրքիր է՝ Տեր Արամը կարգալույծ կարվի, թե՞ ոչ։ Չնայած՝ մինչ օրս եթե դեռ եկեղեցում է, արդեն իսկ շատ բան է պարզ»,- գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան