«Հրապարակ». Սրբազանների «դուխը» տեղն է, նրանք հոգեւոր մթնոլորտ են ձեւավորել կալանավայրում
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ երեք ամիս է, որ ԱԱԾ մեկուսարանի նույն խցում կալանք են կրում Միքայել եւ Բագրատ սրբազանները։ Նրանք ոչ միայն պատվով կրում են իրենց «խաչը» եւ պարբերաբար ուղերձներ հղում ազատության մեջ գտնվողներին, այլեւ հոգեւոր մթնոլորտ են ձեւավորել կալանավայրում։ Ճիշտ է, ԱԱԾ մեկուսարանը համարվում է ամենախիստը, եւ կալանավորների շփումները հասցված են նվազագույնի, բայց, միեւնույն է` սրբազանների բարեպաշտ կերպարը պատերից էլ է թափանցում: Սրբազանների հանդեպ մեծ ակնածանք կա նաեւ կալանավայրի աշխատակիցների շրջանում:
Բագրատ սրբազանի այցելությունները փակ են, եւ նրան միայն փաստաբաններն են այցելում, իսկ Միքայել սրբազանի մոտ ամեն օր այցելուներ են գնում` պատգամավորներ, հարազատներ: Երբ նրան հարցնում են, թե ինչի կարիք ունի, ինչով օգտակար լինեն, նա միայն գրքեր է խնդրում, ընդ որում` սկզբում անգլերենով գրքեր էր խնդրել, վերջերս իտալերեն գրքեր է խնդրել, քանի որ ժամանակին մոտ 2 տարի ապրել է Իտալիայում, Մխիթարյան միաբանությունում եւ հրաշալի տիրապետում է իտալերենին:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

