«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ի՞նչ են նախատեսել Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանում. Մուշեղ Խուդավերդյան

Ներքաղաքական

«Ի­րա­վունք TV»-ի տա­ղա­վա­րում զրու­ցել ենք թուր­քա­գետ-մի­ջազ­գայ­նա­գետ ՄՈՒՇԵՂ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻ հետ՝ հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման թուր­քա­կան կող­մի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Սեր­դար ­Քըլ­ըչի` ­Հա­յաս­տան կա­տա­րած այ­ցի, ինչ­պես նաեւ հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րի շուրջ:

 

- Ինչ­պես գի­տենք, վեր­ջերս ­Քըլըչն այ­ցե­լեց ­Հա­յաս­տան։ Ըստ ­Ձեզ, ո՞րն էր այդ պաշ­տո­նա­կան այ­ցի հիմ­նա­կան նպա­տա­կը:

- ­Քըլ­ըչի այ­ցը ­Հա­յաս­տան կա­յա­ցավ «Թ­րամ­փի ու­ղու» պայ­մա­նագ­րի նա­խաս­տո­րագ­րու­մից հե­տո։ Չ­նա­յած քննարկ­ված հար­ցե­րին՝ էա­կան արդ­յունք­ներ չար­ձա­նագր­վե­ցին։ Այ­ցը հիմ­նա­կա­նում կրում էր ճա­նա­չո­ղա­կան բնույթ, ո­րի ըն­թաց­քում կող­մե­րը փոր­ձե­ցին վե­րագ­նա­հա­տել միմ­յանց դիր­քո­րո­շում­նե­րը։

Քն­նար­կում­նե­րը վե­րա­բե­րում էին այն պայ­ման­նե­րին, ո­րոնք կա­րող են ա­ռա­ջա­նալ հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վո­րու­մից հե­տո եւ հիմք հան­դի­սա­նալ հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հնա­րա­վոր զար­գաց­ման հա­մար։ ­Թուր­քա­կան կող­մը պատ­վի­րա­կութ­յուն էր ու­ղար­կել բա­ցա­ռա­պես ճա­նա­չո­ղա­կան շփում­նե­րի նպա­տա­կով։

Ն­շենք, որ ­Թուր­քիա­յի ղե­կա­վա­րութ­յու­նը նախ­կի­նում եւս հայ­տա­րա­րել էր`քա­նի դեռ հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կար­գա­վոր­ված չեն, հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին խո­սե­լը ժա­մա­նա­կից շուտ եւ ա­նի­մաստ է։ ­Հե­տե­ւա­բար, քա­նի դեռ չկա հստակ պայ­մա­նա­գիր կամ կա­յու­նաց­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն, նման այ­ցե­րը պետք է դի­տարկ­վեն որ­պես ճա­նա­չո­ղա­կան բնույ­թի նա­խա­ձեռ­նութ­յուն­ներ։

- Ի՞նչ կա­սեք այն մա­սին, որ ԱԺ ՔՊ խմբակ­ցութ­յան քար­տու­ղար Ար­թուր ­Հով­հան­նիս­յա­նի գնա­հատ­մամբ`հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ի­մի­տա­ցիա չկա։

- ­Գի­տեք, հայ-թուր­քա­կան շփում­ներ միշտ էլ ե­ղել են։ Երբ դե­ռեւս ­Հա­յաս­տա­նն ան­կա­խա­ցավ ­խորհր­դա­յին հան­րա­պե­տութ­յուն­նե­րից, ­Թուր­քիան ա­ռա­ջին պե­տութ­յունն էր, որ ճա­նա­չեց ­Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յու­նը։ Դ­րա­նից հե­տո ­Թուր­քիան բազ­միցս պատ­վի­րա­կութ­յուն­ներ է ու­ղար­կել ­Հա­յաս­տան՝ քննար­կե­լու հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը։ ­Սա­կայն, ղա­րա­բաղ­յան հա­կա­մար­տութ­յան հար­ցե­րը չեն կար­գա­վոր­վել։

Այս պա­հին ի­րա­վի­ճա­կը այն­պի­սին է, որ չնա­յած ղա­րա­բաղ­յան հար­ցը հա­մար­վում է ար­դեն անց­յալ փու­լում գտնվող խնդիր, այ­սինքն՝ այն ո­րե­ւէ ռազ­մա­կան ա­ռու­մով այ­լեւս օ­րա­կար­գում չէ, հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կրկին կար­գա­վոր­ված չեն։ ­Սահ­ման­նե­րը շա­րու­նա­կում են մնալ փակ, դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ էլ չեն հաս­տատ­վել։ Այս ա­ռու­մով կա­րե­լի է ա­սել, որ հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը մնում են նույն վի­ճա­կում, ինչ­պի­սին ե­ղել են ­Հա­յաս­տա­նի ան­կա­խա­ցու­մից ի վեր։

­Կա­րե­լի է պնդել, որ քա­նի դեռ հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը չեն կար­գա­վոր­վել, ա­պա­ցույ­ցա­յին հիմ­քով ­Թուր­քիան չի բա­ցի ­Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նը։ Ինչ էլ որ պա­տա­հի, այդ­պի­սի պայ­մա­նը դրվել է հենց ­Թուր­քիա­յի ղե­կա­վա­րութ­յան կող­մից։ ­Նույ­նիսկ այն ժա­մա­նակ, երբ ­Թուր­քիան ճա­նա­չեց ­Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յու­նը, նման նա­խա­պայ­ման­ներ դրվել էին: ­Կա­րե­լի է ա­սել, որ ­Թուր­քիա­յի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը հենց այդ սկզբուն­քին էլ միտ­ված է։

Այ­սինքն՝ ե­թե ան­գամ հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կար­գա­վոր­վեն, դա դեռ չի նշա­նա­կում, որ ­Հա­յաս­տա­նի եւ ­Թուր­քիա­յի մի­ջեւ ա­մեն ինչ հարթ է ըն­թա­նա­լու։ ­Թուր­քիան դե­ռեւս ու­նի նա­խա­պայ­ման­ներ, ո­րոնք, ըստ իր դիր­քո­րոշ­ման, պետք է կա­տար­վեն։ Ա­մե­նահս­տակ նա­խա­պայ­ման­նե­րից մե­կը ­Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան հարցն է․ թուր­քա­կան կող­մը ա­ռա­ջար­կում է ստեղ­ծել հանձ­նա­ժո­ղով, ո­րը պետք է քննար­կի 1915 թվա­կա­նի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, եւ միայն այդ քննար­կում­նե­րից հե­տո կող­մե­րը կհաս­նեն հա­մա­ձայ­նութ­յան։

­Հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հիմ­նա­կան խնդի­րը հենց սա է ե­ղել։ Մ­յուս խնդի­րը կապ­ված էր հայ-թուր­քա­կան սահ­մա­նի հետ, քա­նի որ այն կար­գա­վոր­վում էր ­Կար­սի պայ­մա­նագ­րով։ Այ­սօր կող­մե­րը հստակ հա­մա­ձայ­նութ­յան են ե­կել, որ հայ-թուր­քա­կան ներ­կա­յիս սահ­մա­նը պաշ­տո­նա­պես ճա­նաչ­վում է որ­պես եր­կու պե­տութ­յուն­նե­րի պե­տա­կան սահ­ման։

- ­Հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի օ­րա­կար­գում կար­ծես հա­մա­ձայն վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի՝ Ցե­ղաս­պա­նութ­յան հար­ցը ար­տա­քին քա­ղա­քա­կան օ­րա­կար­գում փոք­րա­ցել է։ ­Դա ինչ­պի­սի՞ ազ­դե­ցութ­յուն կա­րող է ու­նե­նալ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի զար­գաց­ման վրա։

-  Այս հար­ցում ­Թուր­քիան նշել է, որ քա­նի որ առ­կա է քա­ղա­քա­ցիա­կան քա­րոզ­չութ­յուն, ո­րը հիմ­նա­կա­նում կապ­ված է Ցե­ղաս­պա­նութ­յան խնդրի հետ, ­Թուր­քիան կրկին խնդիր­ներ կու­նե­նա ­Հա­յաս­տա­նի հետ։ Այ­սինքն՝ նույ­նիսկ ­Նե­մե­սի­սի ար­ձա­նը, ո­րը տե­ղադր­վել է, բա­վա­կան կոշտ ար­ձա­գանք է ստա­ցել։ ­Սա ցույց է տա­լիս, որ դե­ռեւս հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում առ­կա են խնդիր­ներ։

­Թուր­քիան նշել է, որ խնդիր­ներ կան ­Հա­յաս­տա­նի հետ այն պա­րա­գա­յում, երբ քննարկ­վում են հայ-ադր­բե­ջա­նա­կան խնդիր­նե­րը։ ­Սա­կայն մնա­ցած հար­ցե­րի մա­սով, ինչ­պես Ա­լիեւն է նշում, ­Հա­յաս­տա­նի «տնա­յին աշ­խա­տանք­ն» առ­կա է։ Այ­սինքն՝ թուր­քա­կան կող­մը նշում է, որ ­Հա­յաս­տանն իր կող­մից պետք է կա­տա­րի ո­րո­շա­կի քայ­լեր։

Այս հար­ցում՝ հա­կա­թուր­քա­կան քա­րոզ­չութ­յու­նը վե­րաց­նե­լու գոր­ծըն­թա­ցը պետք է լի­նի երկ­կող­մա­նի։ ­Նաեւ հա­կա­հայ­կա­կան քա­րոզ­չութ­յու­նը պետք է դա­դա­րեց­վի։ ­Կար­ծում եմ, սա ա­ռա­վել հեշտ կլի­նի սահ­ման­նե­րի բա­ցու­մից հե­տո։

Ինչ վե­րա­բե­րում է մի­ջազ­գա­յին օ­րա­կար­գում Ցե­ղաս­պա­նութ­յան հար­ցին, կա­րե­լի է ա­սել, որ այն երկր­նե­րը, ո­րոնք ճա­նա­չել են Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը, բնավ ո­րե­ւէ ճնշում չեն գոր­ծադ­րում ­Թուր­քիա­յի վրա, եւ դրա­նից ի­րենց հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ­Թուր­քիա­յի հետ չեն փոխ­վել։ Այ­սինքն՝ Ցե­ղաս­պա­նութ­յան հար­ցը հա­ճախ օգ­տա­գործ­վում է որ­պես նեղ հնա­րա­վո­րութ­յուն՝ ­Թուր­քիա­յից ո­րոշ «զի­ջում­ներ» ստա­նա­լու հա­մար՝ շատ այլ պե­տութ­յուն­նե­րի կող­մից։ Այս ա­ռու­մով կա­րե­լի է նշել նաեւ, որ հայ­կա­կան եւ թուր­քա­կան կող­մերն այս հար­ցում եւս ա­նե­լիք ու­նեն։

- Ինչ­պի­սի՞ փու­լում են ներ­կա­յում գտնվում հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը եւ ի՞նչ ազ­դե­ցութ­յուն կա­րող են ու­նե­նալ այդ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հայ-թուր­քա­կան շփում­նե­րի վրա:

- ­Նախ պետք է ընդգ­ծել, որ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ներ­կա­յումս դար­ձել են բա­վա­կա­նին եր­կի­մաստ եւ ո­րոշ ա­ռու­մով մշու­շոտ։ ­Հայ­կա­կան կող­մը հա­ճախ դժգո­հում է ռու­սա­կան դիր­քո­րո­շում­նե­րից, իսկ ­Ռու­սաս­տանն էլ իր հեր­թին դժգոհ է հայ­կա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի քայ­լե­րից։  Չ­նա­յած այն հան­գա­ման­քին, որ ­Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում է լի­նել ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի ան­դամ, վեր­ջին տա­րի­նե­րին նկատ­վում է իշ­խա­նութ­յուն­նե­րի վա­րած քա­ղա­քա­կա­նութ­յան փո­փո­խութ­յուն. Ե­րե­ւա­նը ա­վե­լի ակ­տի­վո­րեն փոր­ձում է զար­գաց­նել հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Եվ­րա­միութ­յան եւ մի շարք ա­րեւմտ­յան կա­ռույց­նե­րի հետ։

Այս հա­մա­տեքս­տում տե­ղին է հի­շեց­նել ­Ռու­սաս­տա­նի ԱԳՆ ներ­կա­յա­ցու­ցիչ ­Մա­րիա ­Զա­խա­րո­վա­յի խոս­քե­րը, որ «ե­թե եր­կու ա­թո­ռի վրա նստես, ճող­վածք կստա­նա­ս»։ Այս ար­տա­հայ­տութ­յու­նը խորհր­դան­շում է այն բարդ ի­րա­վի­ճա­կը, ո­րում հայտն­վել է ­Հա­յաս­տա­նը՝ փոր­ձե­լով հա­վա­սա­րակշ­ռել իր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը թե՛ ­Ռու­սաս­տա­նի, թե՛ Ա­րեւ­մուտ­քի հետ։ Արդ­յուն­քում ստեղծ­վել է ի­րա­վի­ճակ, երբ եր­կուսն էլ՝ ե՛ւ ­Մոսկ­վան, ե՛ւ ա­րեւմտ­յան գոր­ծըն­կեր­նե­րը անվս­տա­հութ­յուն են ար­տա­հայ­տում Ե­րե­ւա­նի նկատ­մամբ։

Այս­պի­սով՝ կա­րե­լի է ար­ձա­նագ­րել, որ ­Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յունն այ­սօր բախ­վում է երկ­կողմ դժվա­րութ­յուն­նե­րի։ ­Մի կող­մից` ­Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում առ­կա են լուրջ հար­ցեր, մյուս կող­մից՝ Ա­րեւ­մուտ­քը եւս հստակ չի ըն­դու­նում Ե­րե­ւա­նի այս­պի­սի վար­քա­գի­ծը։ ­Հե­տե­ւա­բար, ­Հա­յաս­տա­նի հա­մար անհ­րա­ժեշտ է հստա­կեց­նել սե­փա­կան ա­ռաջ­նա­հեր­թութ­յուն­նե­րը եւ ընտ­րել այն­պի­սի ռազ­մա­վա­րութ­յուն, ո­րը թույլ կտա խու­սա­փել եր­կա­կի մո­տե­ցում­նե­րի ա­ռա­ջաց­րած ռիս­կե­րից։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան