«Ժողովուրդ». Փաշինյանը ուղերձ տվեց. Գյումրին չի կարող ունենալ ընդդիմադիր քաղաքապետ
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանում անցկացվող «Ժողովրդավարության ֆորումի» շքեղ դահլիճում երեկ հնչեց մի արտահայտություն, որը կոնկրետ քաղաքական հրահանգ կարելի է որակել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իբրեւ թե համեմատություն անցկացնելով Վանաձորի դեպքերի հետ, որտեղ ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորվել էր, իսկ քրեական անցյալ ունեցող Արկադի Փելեշյանը (Ակա), չլինելով ընտրված, կառավարում է Վանաձորը, ասաց. «Դուք անընդհատ ասում եք` Վանաձոր, Վանաձոր, բա Գյումրիի դեպքերը ինչո՞ւ չեք նկատում։ Իրավապահները արձանագրեցին, որ բաժանվել է ընտրակաշառք, մի քանի ձայնի կամ մի 100 ձայնի տարբերությամբ քաղաքապետը դարձավ քաղաքապետ, բայց ոչ մեկը ցույցեր չարեց, թե ոնց կարող է՝ ընդդիմությունը կաշառք բաժանի, քաղաքապետ ունենա։ Անընդհատ ասում եք՝ Վանաձոր, Վանաձոր։ Ընդդիմությունը 20-30-50 մլն դրամ կաշառք ա բաժանել՝ ոչինչ, մի 500 հազար ա տվել՝ ոչինչ։ Էդպես չի լինում», – հայտարարեց Փաշինյանը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

