«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հրապարակ». ՔՊ–ականներն զգուշանում են Հակոբ Արշակյանից

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ համագումարից հետո թիմը զգուշավոր է դարձել ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հետ շփումներում, հասկացել են, որ նա Փաշինյանի «սեւ ցուցակում» է հայտնվել, եւ կուսակցության անդամավճարի 30 հազար դրամ պարտքը չէ պատճառը, որ թույլ չեն տվել մասնակցել կուսակցության համագումարին։

ՔՊ հնաբնակները չեն զարմացել Արշակյանի նկատմամբ վերաբերմունքից, նա ներկուսակցական քննարկումների ժամանակ երբեմն «ընդդիմադիր» պահվածք է դրսեւորել, իհարկե` «լայթս» ոճում, բայց դա էլ բավական է, որ ստալինացման ձգտող առաջնորդը չհանդուրժի նրան:

Եվ հիմա՝ ընտրություններից առաջ, երբ թիմում «չիստկա» է սկսվել, եւ Փաշինյանը փորձում է կոտրել բոլոր դիմադրության օղակները, քիչ թե շատ ինքնուրույն, իրենց կարծիքն ունեցող մարդկանց փոխարինում է անլեզուբերան ուսապարկերով, իր ամենաանընդունելի արարքը ողջունող ստրուկներով։

Պատմում են, որ Արշակյանը շոկի մեջ է ընկել իր նկատմամբ վերաբերմունքից, երբ տեղեկացրել են, որ պարտքի պատճառով չի կարող մասնակցել համագումարին: Անգամ հաշվի չեն առել, որ օրենսդիր մարմնի փոխնախագահ է, իսկ անդամավճարն էլ ուշացրել է տարածքային կառույցի ղեկավարի հետ կոնֆլիկտի պատճառով։

Ասում են՝ ամիսներ առաջ անգամ քաշքշուկ է եղել կառույցում, Արշակյանը տեւական ժամանակ բոյկոտել է կառույցի հավաքները։ Երեկ անգամ լուրեր կային, որ հնարավոր է ԱԺ փոխնախագահի պաշտոնից զրկեն, բայց մեր աղբյուրը դա քիչ հավանական համարեց, մանավանդ՝ այս ԱԺ-ին հազիվ 10 ամիս է մնացել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան