ՊՈՒՏԻՆՆ ԱՐԵՑ ԱՌԱՋԱՐԿ, ՈՐԸ ԹՐԱՄՓԸ ՀԱՍՏԱՏ ՉԻ ՑԱՆԿԱՆԱ ՄԵՐԺԵԼ

Վերլուծություն

Այս օ­րե­րին հա­մաշ­խար­հա­յին ա­ռաջ­նորդ­նե­րը կամ նրանց ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հա­վաք­վում են ԱՄՆ-ում՝ ՄԱԿ-ի հեր­թա­կան գա­գա­թա­ժո­ղո­վին մաս­նակ­ցե­լու: Բայց հաս­կա­նա­լի է, կոնկ­րետ դեպ­քում հիմ­նա­կա­նը ոչ թե բուն այդ գա­գաթ­նա­ժո­ղովն է, այլ այն ա­մե­նը, ո­րոնք տե­ղի են ու­նե­նա­լու դրա կու­լո­ւար­նե­րում: Ու հաշ­վի առ­նե­լով ներ­կա­յիս գլո­բալ լա­րում­նե­րի մա­կար­դա­կը, կա­րե­լի է կռա­հել, որ այս ան­գամ այդ կու­լո­ւա­րայ­յին հար­ցե­րը ոչ թե պար­զա­պես բուռն են լի­նե­լու, այլ ո­րոշ դեպ­քե­րում կա­րող են նաեւ դառ­նալ ճա­կա­տագ­րա­կան նշա­նա­կութ­յան:

­Մաս­նա­վո­րա­պես, նման դրվագ կա­րող է դառ­նալ Թ­րամ­փի հան­դի­պու­մը Զե­լենս­կու հետ, ո­րը, դա­տե­լով նա­խոր­դող զար­գա­ցում­նե­րից, կա­րող է ան­գամ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի եզ­րա­փա­կիչ ա­րար դառ­նալ: Ու այն, որ դա չցան­կա­ցող­նե­րը դեռ մինչ հան­դի­պումն են փոր­ձում ի­րա­վի­ճակն այլ հուն տա­նել, հատ­կա­պես վեր­ջին օ­րե­րին տե­սա­նե­լի է: Սկ­սած նրա­նից, որ Ա­րե­ւել­յան Եվ­րո­պա­յում բուռն հիս­տե­րիա են սար­քել, թե՝ ռուս­նե­րը հար­ձակ­վում են: Այն բա­նից հե­տո, երբ մեծ աղ­մուկ սար­քե­ցին, թե ռու­սա­կան ա­նօ­դա­չու­նե­րը մտել են Լե­հաս­տան, ա­պա, թե ռու­սա­կան ինք­նա­թի­ռը մտել է Էս­տո­նիա­յի հա­րածք, հի­մա էլ հյու­սի­սեվ­րո­պա­կան մի շարք մայ­րա­քա­ղաք­նե­րի երկն­քում ինչ-որ ա­նօ­դա­չու­ներ են տե­սել, եւ, բնա­կան է, փոր­ձեր կան դա եւս վե­րագգ­րել ռուս­նե­րին: Արդ­յուն­քում, մի իս­կա­կան զո­րա­շարժ են կազ­մա­կեր­պել դե­պի ռու­սա­կան սահ­ման, որն ակն­հայ­տո­րեն Մոսկ­վա­յին կոշտ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի դի­մե­լուն միտ­ված սադ­րան­քի է նման­վում: Ա­սենք, նման մի մի­ջա­դեպ էլ հի­շեց­նում է ՄԱԿ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի շե­մին Մոսկ­վա­յի եւ հատ­կա­պես՝ օ­դա­նա­վա­կա­յան­նե­րի ուղ­ղութ­յամբ ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րի հար­ձա­կու­մը: Ճիշտ է, դրանք հիմ­նա­կան ում ոչն­չաց­ված են, բայց նման է, որ նպա­տա­կը ոչ թե վնասներ հասց­նել է, այլլ Մոսկ­վա­յին կոշտ պա­տաս­խան պար­տադ­րե­լը: Եվ այս­պես շա­րու­նակ՝ ո­րո­շա­կի գոր­ծո­ղութ­յուն­ներ, կոշտ հայ­տա­րա­րութ­յուն­ներ եւ նման բա­ներ. Դ­րանց ան­նա­խա­դեպ ա­ռա­տութ­յու­նը, որ կա ներ­կա պա­հին, է­լի նույն մտքին են տա­նում՝ շատ ցան­կա­լի կլի­ներ, որ Մոսկ­վան կոշտ պա­տաս­խան քայ­լե­րի գնա:

­Թե ին­չու, դա եւս կա­րե­լի է հաս­կա­նալ. պետք են Մոսկ­վա­յի նման քայ­լեր ֆիք­սել, որ դա կա­րո­ղա­նան դարձ­նել Թ­րամ­փին ուղղ­ված ճնշու­մա­յին գոր­ծիք՝ այս օ­րե­րին նրա սպա­սե­լի քայ­լե­րից հետ պա­հե­լու հա­մար: Այ­սինքն, կրկնենք, ՄԱԿ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում հիմ­նա­կան­նե­րից է գնա­հատ­վում Թ­րամ­փի հան­դի­պու­մը Զե­լենս­կու հետ: Այ­սինքն, են­թադր­վում է, որ այս հան­դիպ­մա­նը Զե­լենս­կուն կներ­կա­յաց­վեն միան­գա­մայն կոնկ­րետ պա­հանջ­ներ՝ ըն­դու­նել պա­տե­րազ­մը կա­սեց­նե­լու այն հայտ­նի պայ­ման­նե­րը, ո­րոնք Թ­րամփն ա­վե­լի վաղ ա­ռաջ էր քա­շել: Նա­խորդ հան­դիպ­մա­նը, ո­րը տե­ղի ու­նե­ցավ եվ­րա­լի­դեր­նե­րի ներ­կա­յութ­յամբ, այդ պայ­ման­նե­րը Թ­րամ­փը դրել է օ­րա­կար­գում` նաեւ ժա­մա­նակ տա­լով պատ­րաստ­վել: Այդ թվում, մշա­կել Ուկ­րաի­նա­յի հետ­պա­տե­րազմ­յան անվ­տան­գութ­յան այն ըն­դու­նե­լի մե­խա­նիզմ­նե­րը, ո­րոնց մա­սին այդ­քան խո­սում էին եվ­րո­պա­ցի­նե­րը: Արդ­յուն­քում՝ տե­սա­նե­լի լու­ծում­ներ այդ­պես էլ չե­ղան: Գու­մա­րած, պա­տե­րազ­մի կանգ­նեց­ման ո­րե­ւէ ի­րա­տե­սա­կան ա­ռա­ջարկ­ներ ինչ­պես Եվ­րո­պա­յից, այն­պես էլ՝ Կիե­ւից այդ ըն­թաց­քում Թ­րամ­փին չներ­կա­յաց­վեց: Ու հի­մա, սպաս­վում է, որ Թ­րամ­փը խո­սակ­ցութ­յու­նը տան­ե­լու է մո­տա­վո­րա­պես այս դաշտ՝ ինք­ներդ ո­րե­ւէ ռեալ բան չեք ա­ռա­ջար­կում, ու­րեմն բա­րի ե­ղեք իմ ա­ռա­ջարկ­ներն ըն­դու­նել: Ե­թե ա­յո, ա­պա հար­ցը տե­ղա­փոխ­վում է Պու­տին-Թ­րամփ-­Զե­լենս­կի ե­ռա­կողմ հան­դիպ­ման դաշտ: Ե­թե ոչ, ա­պա կնշա­նա­կի պա­տե­րազ­մի շա­րու­նա­կում, բայց ար­դեն Թ­րամ­փը կո­րո­շի՝ ԱՄՆ-ն դ­րա­նում ո­րե­ւէ դեր ու­նե­նա­լո՞ւ է, թե՝ ոչ:

Այս վեր­ջին տար­բե­րա­կին գնա­լու հա­մար էլ պետք էր Մոսկ­վա­յին սադ­րան­քա­յին դաշտ տա­նել՝ Թ­րամ­փին պար­տադ­րե­լու հա­մար՝ պա­հել գո­նե ներ­կա ֆունկ­ցիան՝ եվ­րո­պա­կան փո­ղի դի­մաց զենք մա­տա­կա­րա­րել: Բայց Մոսկ­վան այս ըն­թաց­քում ինչ-որ ար­տա­ռոց ռազ­մա­կան քայ­լե­րի այդ­պես էլ չգնաց: Ա­վե­լին, հենց գա­գա­թա­ժո­ղո­վի շե­մին Պու­տի­նից հնչեց ա­ռա­ջարկ, ո­րը Թ­րամ­փը հա­զիվ թե մեր­ժի: Այն է՝ ս­պառ­վում են ռուս-ա­մե­րիկ­յան մի­ջու­կա­յին պայ­մա­նագ­րե­րի բո­լոր ժամ­կետ­նե­րը, ո­րի մա­սին, ի դեպ, Ալ­յաս­կա­յի հան­դի­պու­մից ա­ռաջ խո­սում էր նաեւ Թ­րամ­փը: Եվ ա­հա, Պու­տինն ա­ռա­ջար­կում է աշ­խա­տել այս ուղ­ղութ­յամբ՝ նա­խա­պես ար­դեն գա­լիք տա­րեսկզ­բի լրա­ցող վեր­ջին պայ­մա­նագ­րի ժամ­կե­տը, ա­վե­լի կոնկ­րետ՝ պայ­մա­նագ­րով սահ­ման­ված գոր­ծո­ղութ­յու­նեն­րը եր­կա­րաց­նե­լով մեկ տա­րով: Հա­կա­ռակ դեպ­քում, ինչ­պես ներ­կա­յաց­րել ՌԴ նա­խա­գա­հը, կլրա­նա ժամ­կե­տը, դա, փաս­տա­ցի, իր ազ­դե­ցութ­յու­նը կու­նե­նա նաեւ մի­ջու­կա­յին զեն­քի չտա­րած­ման մե­խա­նիզ­մի վրա: Իսկ թե ին­չի կտա­նի, ե­թե նաեւ այդ մե­խա­նիզ­մը չսկսի աշ­խա­տել, հաս­կա­նում են բո­լո­րը:

Այս­պի­սով, հենց այս ամ­բող­ջա­կան հիմ­քով էլ Թ­րամփն ըն­դու­նե­լու է Զե­լենս­կուն: Ու տես­նենք, թե ինչ է­ֆեկ­տի­վութ­յամբ:

Հ.Գ.- Հրապարակումից հետո հայտնի դարձավ, որ Թ­րամփի եւ Զե­լենս­կու հանդիպումը կայացել է: Թրամփի հետո հայտարարեց` «Կարծում եմ, որ Ուկրաինան՝ Եվրամիության աջակցությամբ, ի վիճակի է պայքարել և վերադարձնել իր ամբողջ տարածքը նախկին սահմանների սահմաններում...»։ Զելենսկին ցույց տվեց, թե ոգեւորված է` Թրամփն իր օգտին է արտահայտվել: Բայց գրեթե անմիջապես էլ հեղինակավոր ղբյուրները հուշեցին` Թրամփն ընդամենը ակնարկում է, որ ԱՄՆ-ն միայն զենք վաճառողի դեպքում է, իսկ Ուկրաինային թող Եվրոպան օգնի հաղթել: Դե, ուրեմն, թող հաղթեն, եթե կարողեն: Միայն թե այս հայտարարությունն ազատում է նաեւ Մոսկվայի ձեռքերը, որն արդեն կարող էգործադրել այն հարվածային միջոցները, որոնց կիրառումը կանգնեցված էր` Թրամփի միջնորդության արդյունքում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում