«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երբ թվում էր այլեւս անհնար է առաջ շարժվելը՝ Աստված ինձ ուժ տվեց նորից վեր կանգնելու ու հաղթելու․ Մալախասը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալու բարդ ճանապարհի մասին

Սպորտ

Խորվաթիայի մայրաքաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը փառահեղ հաղթանակով մարզական կարիերայում երկրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը: 77 կգ քաշայինների եզրափակիչում Ամոյանը 9:1 հաշվով պարտության մատնեց Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակային: Մինչեւ եզրափակիչ, Ամոյանը 4 հաղթական գոտեմարտ է անցկացրել Զագրեբի մրցագորգում՝ Քամալ Բեյի (ԱՄՆ, 1/16 եզրափակիչ, 2:1), Մատեուս Բերնատեկի (Լեհաստան, 1/8 եզրափակիչ, 10:0), Ահմեդ Յիլմազի (Թուրքիա, քառորդ եզրափակիչ, 3:1) եւ Ալիրեզա Աբդեվալիի (Իրան, կիսաեզրափակիչ, 5:1):

Աննկարագրելի դժվար ճանապարհ եմ անցել աշխարհ կրկնակի չեմպիոն հռչակվելու համար, այս ոսկե մեդալը իմ հաղթական ճանապարհի անխոս վկան է։ Ամեն անգամ դժվարության հանդիպելիս, երբ թվում էր այլեւս անհնար է առաջ շարժվելը՝ Աստված ինձ ուժ տալիս նորից վեր կանգնելու։ Իմ հաղթանակների մեջ բոլորն իրենց ներդրումն ունեն՝ մարզիչներս, ծնողներս, հարազատներս ու իմ երկրպագուները,-մեզ հետ զրույցում այսպես նկարագրեց իր ապրածն ու զգացածը աշխարհի կրկնակի չեմպիոնի տիտղոսը նվաճած Մալխաս Ամոյանը։

Անդրադառնալով հաղթական վարկյաններին Մալխասը նկատում է․

-Խորվաթիա մեկնել էի ոսկե մեդալ նվաճելու նպատակով: Կուսակայի հետ ռեւանշի մասին չէի մտածում, քանի որ ինձ համար նշանակություն չուներ, թե ով կլիներ մրցակիցս: Նպատակս մեկն էր՝ դառնալ աշխարհի առաջնության հաղթող՝ կրկնակի չեմպիոն:Բոլոր գոտեմարտերս բարդ ստացվեցին, քառորդ եզրափակիչը առավել բարդ տրվեց: Արդեն եզրափակիչում ավելի լավ էի տրամադրվել: Գոտեմարտեցի ճապոնացի ըմբիշի հետ, որին պարտվել էի Օլիմպիական խաղերում: Այդ պարտությունն ինձ համար շատ ցավոտ էր: Օլիմպիական չեմպիոնին հաղթեցի ճիշտ մարզումների, լավ մարզավիճակում գտնվելու շնորհիվ, որոնք ինձ օգնեցին լավ գոտեմարտ վարել եւ հաղթել: Օլիմպիական խաղերում ճապոնացի ըմբիշին պարտվելուց հետո սկսել էի ուսումնասիրել նրան: Իրականում նրա հետ շատ դժվար է գոտեմարտել: Պարտությունից հետո շատ դժվար էր այդ ըմբիշի հետ գոտեմարտել, տրամադրվել եւ հաղթել: Եվրոպայի առաջնությունից հետո իմ մարզումները բերել էին նրան, որ ես հոգեպես արդեն պատրաստ էի նրան հաղթել: Ես կարողացա գորգի վրա հոգեպես հաղթել, հետո նոր ֆիզիկապես:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան