«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ucom-ի աջակցությամբ կանցկացվի «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

Տնտեսություն

Ucom-ի աջակցությամբ սեպտեմբերի 26-30-ը Հայաստանի կինոգործիչների միությունում (Վարդանանց 18) կկայանա «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը՝ «Համակեցություն մարդկանց և բնության միջև» խորագրով։ Այս տարի փառատոնը նպատակ ունի ընդգծել մարդու և բնության խաղաղ համակեցության անհրաժեշտությունը՝ ներկայացնելով համաշխարհային ու տեղական բնապահպանական կարևոր խնդիրները ֆիլմերի և մշակութային միջոցառումների միջոցով։

«Արևորդին» ամենակայացած կանաչ կինոփառատոնն է, որն իր 19-ամյա պատմության ընթացքում  ներկայացրել է ավելի քան 760 ֆիլմ շուրջ 150 երկրից՝ բնապահպանության շուրջ շարունակաբար ստեղծելով երկխոսության և համագործակցության հարթակ։ Փառատոնի առաքելություններից մեկն է հանրության իրազեկվածության բարձրացումը՝ բնապահպանական և կենսաբազմազանության խնդիրների վերաբերյալ։ Այս տարվա շեշտադրումը հատկապես կարևոր է, քանի որ այն համընկնում է 2026 թվականին Հայաստանում նախատեսված ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական շրջանի հետ՝ ավելի ընդգծելով փառատոնի ուղերձների նշանակությունը։

«Ucom-ը՝ որպես կանաչ ընկերություն, կարևորում է բնության պահպանությունը, ուստի սիրով է աջակցում նման նախաձեռնություններին։ Մեր նպատակն է, որ Ucom-ի բնապահպանական ուղերձները հասնեն որքան հնարավոր է շատ մարդկանց, հատկապես՝ երիտասարդներին, քանի որ հենց նրանք են ապագայում ձևավորելու Հայաստանի բնապահպանական ապագան»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս օրերին մենք ջանում ենք ներկայացնել տարբեր երկրների առաջատար ֆիլմեր՝ բացահայտելու «Մարդու և բնության համակեցություն» թեման իր բազմաշերտությամբ։ Միջոցառումներից յուրաքանչյուրը յուրովի կփորձեն ներկայացնել, թե որքան բարդ ու կարևոր է պահպանել այդ համակեցությունը՝ հաղթահարելով ժամանակակից աշխարհի մարտահրավերները», - ասել է Սոնա Քալանթարյանը, «Արևորդի» միջազգային փառատոնի համակարգողը։

Ucom-ի աջակցությամբ փառատոնի շրջանակներում ցուցադրվող տասնյակ ֆիլմերը թարգմանվել են և կներկայացվեն հայերեն ենթագրերով։ Դրանց թվում են․

 

  •   Արքայադուստր Մոնոնոկե (Princess Mononoke)՝ Հայաո Միյազակի, Ճապոնիա, 1997- (Հայաստանում առաջին անգամ մեծ էկրանին, 4K ֆորմատ)
  • Սև ցուլ (Black Ox), Ճապոնիա, 2024. Ֆիլմը ներկայացնում է մարդ-բնություն համակեցությունը, երաժշտության հեղինակ Ռյուիչի Սակամոտո
  •  Յանունի (Yanuni), Ավստրիա, Կանադա, Գերմանիա, ԱՄՆ, 2025` Լեոնարդո Դի Կապրիոյի պրոդյուսերական ֆիլմը, նկարագրում է բնիկ համայնքների բնապահպանական պայքարը
  •   Սնկերը․կյանքի ոստայնը (Fungi: The Web of Life), Ավստրալիա, 2025 – կենսաբան Մերլին Շելդրեյքի ուղեկցությամբ և հայտնի երգչուհի Բյորկի ներկայացմամբ՝ ֆիլմը բացահայտում է, թե ինչպես են այս բացառիկ օրգանիզմները պահպանում կյանքը։ 

Փառատոնն ամեն տարի միավորում է շուրջ 4000 այցելուի, որոնց մեծ մասը երիտասարդներ են։ Ֆիլմերի ցուցադրություններին զուգահեռ այս տարի ևս կկազմակերպվեն մի շարք թեմատիկ հանդիպումներ՝ նպատակ ունենալով խթանել գիտելիքների և փորձի փոխանակումը բնապահպանական ոլորտում։ Փառատոնի հատուկ և ամենավառ հատվածը կլինի վտանգված կենդանիներին նվիրված դիմակահանդես-շքերթը, որը կանցկացվի քաղաքի կենտրոնական հատվածում՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության կարևորությունը և հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը։

«Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատունը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան