ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը արտակարգ հավաք է հրավիրել հարյուրավոր գեներալների և ադմիրալների հետ

Միջազգային

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հրահանգել է կարճ ժամկետում Վիրջինիայում հրավիրել հարյուրավոր բարձրագույն զինվորականների՝ առանց օրակարգի բացատրության։ Ինչպես գրում է Washington Post-ը՝ հրավիրված են գրեթե բոլոր բրիգադային գեներալներից բարձր աստիճանավորները, ներառյալ օտարերկրյա ռազմաճակատներում ծառայող հրամանատարները։ «Մարդիկ լուրջ անհանգստացած են։ Նրանք չեն հասկանում՝ ինչի մասին է խոսքը», – նշել է պարբերականի զրուցակիցներից մեկը։

Հանդիպումը նշանակված է հաջորդ երեքշաբթի՝ Քվանտիկոյում տեղակայված ծովային հետևակի բազայում։ Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը հաստատել է հավաքի փաստը՝ նշելով, որ Հեգսեթը կդիմի բարձրագույն հրամանատարներին, սակայն հրաժարվել է բացահայտել թեման։

Նշվում է, որ վերջին ամիսներին Հեգսեթը նախաձեռնել է կտրուկ փոփոխություններ․ նա կրճատել է գեներալների և ադմիրալների թվաքանակը առնվազն 20%-ով, հեռացրել մի շարք բարձրաստիճան հրամանատարների, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության հետախուզության վարչության տնօրենին, և նույնիսկ առաջարկել է Պաշտպանության նախարարությունը վերանվանել «Պատերազմի նախարարության»։ Աղբյուրները չեն բացառում, որ խորհրդակցությունը կարող է կապված լինել նոր ազգային պաշտպանական ռազմավարության մշակման կամ բարձրագույն հրամանատարական կազմի հետագա կրճատման հետ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում