«Ժողովուրդ». Նախկին ՀՀԿ-ականը «Քաղաքացիական պայմանագրում» թիվ 2 լիդերն է
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի վերնախավում դեռևս թեժ քննարկվում է ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները, որոնք ունեին շատ անակնկալներ: Ըստ նույն աղբյուրների՝ շատ ՔՊ-ականներ ովքեր կարծել են, թե արդեն լիդերներ են, իրենց խոսքը կուսակցության ներսում լսելի է, հայտնվել են տհաճ իրավիճակում կամ, կարելի է ասել, լուսանցքում:
Նախ՝ թեժ քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ձայների հարցը, որը Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդն է կուսակցությունում: Նախկին ՀՀԿ-ականը «Քաղաքացիական պայմանագրում» թիվ 2 լիդերն է, մինչդեռ նրան ժամանակին լուրջ չեն վերաբերվել թիմում:
Կարճ ասած՝ Փաշինյանից հետո կուսակցությունում Գևորգ Պապոյանն ու Վահագն Ալեքսանյանն են ամենաշատ ձայները հավաքել: Երևույթ, որը սառը ցնցուղ է եղել բոլոր նրանց համար, ովքեր իրենց թիմի լիդեր էին համարում։
Բայց եղածը եղած է, նոր վարչությունը 2 անգամ արված եռօրյա հաշվարկով վերջապես ձևավորվեց»։

